Последние новости

ՆԱԽԱԳԱՀԸ ԽԱԽՏԵ՛Լ Է ԵՐԴՈՒՄԸ

«Կրկնակի գործակա՞լ»

Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից հակասահմանադրական փաստաթղթերի փաթեթի գիշերային ստորագրումից հետո արդիականացավ Ամուլսարի հանքավայրի շահագործման թեման: «Լիդիան» ընկերությունն անմիջապես հանդես եկավ հայտարարությամբ, որում նշեց, որ հանդիսանում է հանքավայրի միակ սեփականատերը, ուստի մտադիր է ամենամոտ ժամանակներս ձեռնամուխ լինել դրա շահագործմանը:

Կասեք՝ սա պատահականությո՞ւն է: Հիշեցնեմ, որ հանքավայրի մատույցներն ավելի քան երկու տարի արգելափակված են բնապահպանների և Ջերմուկ համայնքի բնակիչների կողմից, սակայն այն բանից հետո, երբ նախագահը ստորագրեց հիշյալ փաթեթը, հանքի մատույցներում անմիջապես հայտնվեցին «Լիդիան» ընկերության պահնորդական խմբի աշխատողները։ Ընկերությունը ոչ այնքան վաղուց խզել է պայմանագիրը «Պանտերա» պահնորդական գործակալության հետ, և այժմ նրա շահերը ներկայացնում է «Սեքյուրիթի» ընկերությունը։

Արտակարգ դրության պայմաններում արգելվում է արգելափակել հաղորդակցության ուղիները, սակայն Ամուլսարի հանքավայրի մատույցների պարագայում իշխանությունը ստիպված է հաշտվել ռեժիմի խախտման հետ: Ինչո՞ւ։ Վարկածներից մեկի համաձայն՝ կան արտաքին ուժեր, որոնք շահագրգռված չեն Հայաստանի տարածքում «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության գործունեությամբ, իսկ վարչապետ Փաշինյանն արդեն ավելի քան երկու տարի չի կարողանում վերջնական որոշում ընդունել հարցի վերաբերյալ։ «Լիդիան»-ի նոր պահնորդներին դեռ չի հաջողվել ազատել հանքավայրի մատույցները։

Մինչև 2013 թվականը այդ ընկերության տնօրենների խորհրդում էր նաև ՀՀ ապագա չորրորդ նախագահ Ա.Սարգսյանը։ Նա լքեց տնօրենների խորհուրդը՝ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան դառնալու համար։ Առաջին անգամ Սարգսյանը Մեծ Բրիտանիա է մեկնել դեռևս խորհրդային իշխանության տարիներին, երբ կապիտալիստական երկրներ թուլյ էին տալիս ուղևորվել բնավ ոչ բոլորին։ Սարգսյանը գնաց գիտության գծով... Այնուհետ վերադարձավ անկախ Հայաստան, նշանակվեց վարչապետի պաշտոնում և անսպասելիորեն մեկնեց Լոնդոն... առողջական վիճակի պատճառով։

Ու թեև այսօր ընդունված է կասկածի տակ առնել Վազգեն Սարգսյանի հետ կապված միջադեպը, որն այն ժամանակ պաշտպանության նախարարն էր և չէր զսպում հույզերը, երբ խոսքը վերաբերում էր ազգային շահերին, ժամանակը ցույց տվեց, որ Սպարապետն իրավացի էր և վարչապետին հասցրած ապտակը տեղին էր։ «Առողջական վիճակի պատճառով» Արմեն Սարգսյանի հանկարծակի մեկնումը նպաստեց Հայաստանի տնտեսական զարգացմանը։ Վարչապետի մեկնումից (փախուստից) հետո Վազգենը պնդեց, որ այդ պաշտոնը զբաղեցնի Ռոբերտ Քոչարյանը։ Կառավարության ղեկավարի դերում Արմեն Սարգսյանի պաշտոնավարման հաշված ամիսները համոզել էին Վազգենին, որ վարչապետի պաշտոնում պետությանը անհրաժեշտ է ազգային մտածողությամբ գործիչ։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, հիշատակելով Արմեն Սարգսյանի կենսագրության գլխավոր փուլանիշերը, օգտագործեց «կրկնակի գործակալ» բնորոշումը, բայց դա բնավ վատթարագույնը չէր, որ կարող էր տեղի ունենալ Սարգսյանի հետ խորհրդային իշխանության վերջին տարիներին։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր կարիերայի մի քանի տարիները նվիրել է հատուկ ծառայություն ղեկավարելուն։ Նա միաժամանակ ՆԳ նախարարն էր և ազգային անվտանգության նախարարը։ Հետևաբար, Արմեն Սարգսյանի կենսագրության մասին Սերժ Սարգսյանին հայտնի էր ամեն ինչ և նույնիսկ ավելին։ Ենթադրվում էր, թե չորրորդ նախագահը գործելու է ազգանվակից վարչապետի անմիջական վերահսկողության ներքո, իսկ դա ենթադրում էր, որ նախագահի հնարավորություններն ու կապերը կօգտագործվեն ի շահ Հայաստանի։ Ավաղ, իշխանափոխությունը հանգեցրեց նրան, որ նախագահը հլու-հնազանդ սպասարկում է պետության փլուզման Փաշինյանի ծրագրերը։

Կասկածելի լեգիտիմություն ունեցող նախագահ

Երբ ի հայտ եկավ Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում նշանակելու հարցը, ակնհայտ դարձավ, որ 2012թ. ապրիլի 9-ից նա չէր կարող (իրավունք չուներ) ունենալ երկքաղաքացիություն։ Այս մասին Սարգսյանը մինչ օրս համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել հանրությանը։

Մի քանի անգամ նա ասել է, թե 2011թ. դեկտեմբերին դիմել է Մեծ Բրիտանիայի պաշտոնական ատյան՝ այդ երկրի քաղաքացիությունից հրաժարվելու մասին դիմումով: Դա ամենևին չի նշանակում, թե 2011-ից նա դադարել է լինել Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչո՞ւ Սարգսյանը չի հրապարակում այդ փաստաթուղթը։ Այն ժամանակ Նիկոլը եկավ այն եզրակացության, որ «թագավորն իսկական չէ»։

Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Փաշինյանը սահմանափակվեց նրանով, որ 2018 թվականի ապրիլի 27-ին Ֆեյսբուքում գրառում կատարեց այն մասին, թե Սարգսյանն իրեն ցույց է տվել այն փաստաթղթերը, որոնց համաձայն զրկվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից 2011 թվականի դեկտեմբերին: Իսկ որոշ ժամանակ անց բռնկվեց սկանդալը, որի մասին մեր ընթերցողներին տեղեկացրել ենք բազմիցս: Պարզվեց, որ նշված ամսաթվից հետո Սարգսյանը ստորագրել է հարկային այնպիսի փաստաթղթեր, որոնք կարող էր ստորագրել միայն որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի։

Այն, որ հանքավայրի շահագործման մասին նոր թափով սկսեցին խոսել անմիջապես այն բանից հետո, երբ նախագահը ստորագրեց խորհրդարանի և կառավարության կողմից Սահմանադրական դատարանի զավթման փաստը հաստատող փաստաթղթերի փաթեթը, ամենևին զարմանալի չէ։ Ի դեպ, նշյալ փաթեթի ստորագրումից անմիջապես հետո կառավարությունը 50 մլն դրամ է հատկացրել նախագահի աշխատակազմին։ Որպես խրախուսանք՝ օրինականության ակնբախ խախտման համար:

Խորհրդարանի զավթման լուռ թողտվության, դատարանների շրջափակման առնչությամբ անատամ հայտարարության, նախագահի սահմանափակ լիազորությունների վերաբերյալ մշտական տրտունջների խորապատկերին՝ հակասահմանադրական օրենքների փաթեթի տակ Սարգսյանի ստորագրությունը միանգամայն «բնական» է թվում։ Այլ կերպ պարզապես չէր էլ կարող լինել։ Ի դեպ, նախագահի ստորագրած փաստաթղթերից մեկը նախատեսում է հենց ՍԴ-ի մասին օրենքում փոփոխությունների տակ ստորագրելուց նրա հրաժարում. այլ կերպ ասած՝ Սարգսյանն ինքն է հրաժարվել այդ առանձնաշնորհից։

Այդ առնչությամբ փաստաբան Սեդրակ Ասատրյանը հայտարարեց. «Սահմանադրական փոփոխությունների փաթեթի տակ ստորագրելու իրավունքը վերահասցեագրելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ Արմեն Սարգսյանը պարզապես թռավ ապագա քրեական պատասխանատվությունից»:

Ցուցանշական է, որ նախագահի կողմից ՍԴ-ի մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի ստորագրման համար Սահմանադրությունը նախատեսում է 21 օր։ Սարգսյանի հրաժարվելուց հետո մեծամասնության պատգամավորները միանգամից որոշեցին, թե Միրզոյանը կարող է 21 օր չսպասել։ Ամուլսարի հանքավայրի մասին խոսակցությունների ակտիվացումը ներկա իրավիճակում ամենևին էլ պատահական չի թվում։

Սարգսյանը զբաղված է Հայաստանի տարածքում իր բիզնես-նախագծերի իրականացմամբ, իսկ երկրի ու ժողովրդի վրա նա մեծ հաշվով թքած ունի։ Այդ պաշտոնում իր գործողություններով նա վաստակում է հարկատուների փողերով թանկարժեք արտասահմանյան ճամփորդություններ կատարելու հնարավորությունը. դրանց գինը լռությունն է՝ տեսնելով սահմանադրական նորմերի ու օրենքների բացահայտ խախտումը, բռնաճնշումներն ու ատելության մթնոլորտի նպատակաուղղված արմատավորումը։ Այդ լռությունը Սարգսյանին դարձրել է ոչ ավելի, ոչ պակաս, քան երդմնազանց։ Հայաստանի չորրորդ նախագահը խախտել է երդումը, որ տվել է պաշտոնը ստանձնելիս։

Երդումը պարտավորեցնում է…

Համաձայն ՀՀ Սահմանադրության 127 հոդվածի, նախագահը պաշտոնը ստանձնում է ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»։

Ինչպե՞ս կարելի է հավատարիմ լինել Սահմանադրությանը և ընդ որում դեմ չարտահայտվել խորհրդարանական մեծամասնության ուժերով՝ Սահմանադրական դատարանի եզրակացության ու Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականների շրջանցումով Հիմնական օրենքում փոփոխություններ մտցնելուն։

Ի՞նչ համապետական շահերի մասին կարող է լինել խոսքը, երբ նախագահը հանգիստ հետևում է, թե ինչպես է խախտվում իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքը և փլուզվում դատական համակարգը, ինչպես է դրա բարձրագույն մարմինը՝ ՍԴ-ն, փլուզվում իշխանության գործադիր ու օրենսդիր ճյուղերի հակաօրինական գործողությունների ճնշման տակ։

Ի՞նչ ազգային միասնության մասին կարող է լինել խոսքը, երբ նախագահը չհամարձակվեց նույնիսկ աջակցել կորոնավիրուսի դեմ հաղթանակի համար ջանքերը համախմբելու արտախորհրդարանական ընդդիմության կոչերին։ Ինչո՞ւ մենք հենց ներկայումս հիշեցինք երդման մասին։ Այն պատճառով, որ երկիրը գտնվում է կորոնավիրուսի դեմ պատերազմի վիճակում, իսկ պատերազմի ժամանակ երդմնազանցների հետ վարվում են պատերազմական ժամանակի օրենքով: Հանգստացեք, պարոնայք, ոչ ոք հաշվեհարդարի կոչ չի անում, մանավանդ որ խոսքը զինվորական երդման մասին չէ։ Թեպետ, յուրաքանչյուր երդում պարտավորեցնում է, իսկ եթե Սահմանադրության մեջ երդման հոդված կա, ուրեմն քրեական իրավունքը պետք է պատասխանատվություն բովանդակի այդ հոդվածը խախտելու համար. չէ՞ որ նախագահի երդման մեջ պատահական բառեր չկան…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ТРАВЛЮ РПА И АРФ "ДАШНАКЦУТЮН" ПАШИНЯН ПОДАЕТ ЗАПАДУ ПОД СОУСОМ БОРЬБЫ С "РЕВАНШИСТАМИ" И "АГЕНТАМИ МОСКВЫ"
      2024-11-23 10:40

      Более или менее состоявшиеся партии готовятся к парламентскому забегу. Одни делают это с опорой на собственные программы, другие ставят во главу угла дискредитацию соперников, иными словами, паразитируют на критике в адрес оппозиционных парламентских партий, пытаясь расчистить себе путь в следующий депутатский корпус. Об усилиях "Лусавор Айастан" и ППА уже рассказано в предыдущих публикациях, а потому обратимся к другим "клиентам Никола", которые лелеют надежду на преодоление необходимого барьера за счет нападок на парламентское меньшинство.

    • ПАШИНЯН ДАЛ ПОНЯТЬ, ЧТО ПОЩАДЫ НЕ БУДЕТ
      2024-11-23 10:04

      Депутат от фракции "Айастан" Агван Варданян на днях заверил, что в лагере борцов с режимом идет активная работа и что в скором времени оппозиция представит обществу свои планы на предстоящие выборы. Утечки в СМИ свидетельствуют о том, что реальная оппозиция пока не может прийти к согласию по поводу совместного хождения на выборы, а это значит, что ожидания оппозиционной части общества вряд ли оправдаются. Пашинян начал подготовку к выборам с парада отставок, дав понять, что всю предвыборную работу за ГД выполнит сам. Он будет просить голоса для себя, снова будет раздавать обещания, кричать о недостатках власти, критиковать ее как бы со стороны, словом, займется любимым делом – профанацией через ложь!

    • ПАШИНЯН НА НИЗКОМ СТАРТЕ И ГОТОВ НА ЛЮБЫЕ ПРЕСТУПЛЕНИЯ, ЕГО ЦЕЛЬ – ОСТАТЬСЯ У ВЛАСТИ ЛЮБОЙ ЦЕНОЙ
      2024-11-21 10:09

      19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"

    • ЧТО ПОДРАЗУМЕВАЕТ ПАШИНЯН ПОД "СТРАТЕГИЧЕСКОЙ СДЕЛКОЙ С АЗЕРБАЙДЖАНОМ"?
      2024-11-19 09:23

      Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։