Последние новости

ԲՆԱՎ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԵՆ ԲԱՑԱՌԵԼ «ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆ…

«Ոչնչացնել ազգային միակուռ ինքնությունը. սա է գործողության նպատակը»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում ասաց «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։

-«Թավշե» իշխանությունները դպրոցական ծրագրից հանում են «Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն» առարկան։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։

-Սկսեմ նրանից, որ «թավշե հեղափոխությունից» անմիջապես հետո՝ 2018 թվականի մայիսին ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակեց զեկույց, որում նշված էր, որ Հայաստանում աճում է Հայ Առաքելական Եկեղեցու դերը: Պետդեպարտամենտին այդ փաստը մտահոգել էր։ Քանզի Եկեղեցու աճող դերը նշանակում է, որ բնակչության ճնշող մեծամասնությունն իրեն համարում է Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ, ինչն էլ իր հերթին երկրորդ պլան է մղում, ասենք, հենց նույն աղանդների դերը։ Կարծում եմ, դա Պետդեպարտամենտի յուրօրինակ մեսիջն էր մեր հետհեղափոխական իշխանություններին. ժամանակն է նպատակաուղղված հարձակման անցնել Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Եվ արդեն 2018 թվականից սկսվեց քարոզչությունն ընդդեմ եկեղեցու, Գարեգին Բ Կաթողիկոսի հետապնդումը՝ նրա հրաժարականի պահանջով։ Սակայն հասարակության դիմադրությունը թույլ չտվեց կենսագործել այդ ծրագիրը։ Այդ ժամանակից ի վեր Եկեղեցու վարկաբեկման փորձերը, հոգևորականների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումները պարբերաբար վերսկսվում են՝ մեր իշխանությունների, ներառյալ վարչապետ Փաշինյանի և նրա տիկնոջ օրհնությամբ, թողտվությամբ և անմիջական մասնակցությամբ։ Անցած տարեվերջից ՀԱԵ-ի դեմ արշավին միացել է նաև BBC-ն, որը, ինչպես հայտնի է, բրիտանական հետախուզության լրատվամիջոցն է:

Հենց այդ ժամանակ էլ, հնչեցվելով մեր իշխանությունների շուրթերից, հաճախակի դարձան խոսակցություններն այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցու պատմությունը պետք է հանել դպրոցական ծրագրերից: Անցած տարվա վերջին ստեղծվեց հանձնաժողով, որի աշխատանքում պետք է ներգրավվեին պետական կառույցների և Եկեղեցու ներկայացուցիչները, որպեսզի համատեղ մասնակցություն ունենային դպրոցական կրթության նոր հայեցակարգի մշակմանը և երկխոսության միջոցով հնարավորինս խելամիտ որոշում կայացնեին Հայ Առաքելական Եկեղեցու պատմության դասավանդման վերաբերյալ: Իսկ այսօր պարզվում է, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անտեսել է այդ պայմանավորվածությունը, Եկեղեցու ներկայացուցիչները չեն հրավիրվել փաստաթղթի քննարկմանը, և միայն մի քանի օր առաջ, արդեն պոստֆակտում նրանց հնարավորություն են տվել 2-3 րոպեում արտահայտել իրենց դիրքորոշումը փակ նիստում։

-Բայց չէ՞ որ դա խաբեություն է

-Այո, դա խաբեություն է իշխանությունների կողմից։ Ինչպես որ իրենց տերերն են քաղաքականության մեջ խաբում բոլորին ու ամենքին, նույն կերպ էլ վարվում են նրանց հովանավորյալները։ Մինչդեռ էությունն այն է, որ իշխանություններն իրավունք չունեն իրենց քմահաճույքով բացառել «Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից, քանի որ դրա դասավանդման պարտավորությունը ամրագրված է Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև հարաբերությունները կարգավորող օրենքի 8-րդ հոդվածում։ Այս առարկայի դասավանդումը դադարեցնելու համար պետք է փոխել օրենքը։ Եվ գլուխը պրծացնել արդարացումով, թե իբր՝ Հայ Առաքելական Եկեղեցու պատմության թեման մաս-մաս կներառվի այլ առարկաների մեջ, չի ստացվի. միևնույնն է՝ դա օրենքի խախտում է։

-Ինչպե՞ս է «Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն» առարկայի բացառումը կապակցվում վերջերս Կրոնական ազատության միջազգային դաշինքին Հայաստանի միանալու հետ: Հիշեցնեմ, որ դաշինքի անդամ երկրները պարտավորվում են, բացի ամենայնից, «վիճարկել կրոնական կամ ոչ կրոնական խմբերի գրանցման մերժումը», ինչը նշանակում է, որ վաղը մենք ստիպված կլինենք գրանցել ցանկացած աղանդ

-Կապն ամենաուղղակի է: Հայկական իշխանությունների գործողությունները վերահսկվում և կառավարվում են ԱՄՆ Պետդեպարտամենտից։ Այդ դաշինքը ստեղծել է Պետդեպարտամենտը, ավելի ճիշտ՝ Մայք Պոմպեոն. ԿՀՎ նախկին տնօրենն ու ԱՄՆ ներկայիս պետքարտուղարը։ Այն, որ նորաստեղծ կազմակերպությունն իր էությամբ հակաչինական է, այսբերգի լոկ մի մասն է։ Փաստն այն է, որ Հայաստանը ոչ մի հիմք չուներ ընդգրկվելու վերոնշյալ դաշինքում, քանի որ մեր երկրում կրոնական փոքրամասնությունները, ավանդական այլ կրոնների ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն ճնշվում։ Ինչո՞ւ մեր իշխանությունները գնացին այդ քայլին։ Որպեսզի Հայաստանը հեղեղեն աղանդներո՞վ։ Օրինակ, ԱՄՆ-ում կա սատանայապաշտների աղանդ, որը նույնպես իրեն համարում է կրոնական կազմակերպություն։ Եվ դա նշանակում է, որ վաղը նրանք կարող են հայտ ներկայացնել Հայաստանում գրանցվելու, այստեղ գործունեություն ծավալելու, մարդկանց, այդ թվում ՝ երեխաների հավաքագրելու համար։ Հաշվի առնելով ֆինանսական ահռելի հնարավորությունները, շատ ավելի մեծ, քան Հայ Առաքելական եկեղեցու հնարավորություններն են, նման հեռանկարն անհնար է բացառել, այն միանգամայն իրական է։ Ողջ այդ գործողությունը վերահսկվում և կառավարվում է մեկ կենտրոնից՝ ԱՄՆ Պետդեպարտամենտից։

-Ո՞րն է նպատակը: Կոտրել ու ոչնչացնե՞լ Հայ Առաքելական Եկեղեցու «մենաշնորհային» դերը հայ հասարակության մեջ։

-Ճիշտ այդպես: Որպեսզի լինեն բազմաթիվ կրոնական կազմակերպություններ և յուրաքանչյուրը քարոզի իր գաղափարախոսությունը, Աստվածաշնչի իր տեսլականը, իր կանոնները։ Օրինակ, «Եհովայի վկաները» հայտարարում են, որ իրենց հետևորդները չպետք է զենք վերցնեն։ Պատկերացրեք, եթե նման աղանդները Հայաստանում շատ լինեն, և դրանց հետևորդները կազմեն ոչ թե 5-10%, այլ 40-50%։ Եվ որոշակի պահի նրանց ցուցումներ տան արտասահմանից։ Պետք է հասկանալ, որ նման կազմակերպություններ հավաքագրված մարդիկ հավանական դավաճաններ են, որոնց ուղեղները լվանալու են, ասենք՝ այնպիսի խոսակցություններով, թե «թուրքերը մեր եղբայրներն են, պետք է մոռանալ ցեղասպանության ճանաչման մասին, քանի որ այդպես հաճո է Աստծուն»։ Հաջորդ քայլը քարոզչությունն է ընդդեմ պետական ինստիտուտների, բանակի, այնուհետ՝  դպրոցներում իրենց ծրագրերը, իրենց կրոնական կազմակերպությունների պատմությունը դասավանդելու և աճող սերնդի գիտակցությունը վերաձևաչափելու հնարավորությունը «ո՞վ է ասել, թե պետք է գնաս ՀԱԵ. դու կարող ես ընտրել ցանկացած այլ եկեղեցի» ոգով։ Իսկ ըստ էության՝ ոչ թե եկեղեցի, այլ աղանդներ։ Ոչնչացնել ազգային մտակուռ ինքնությունը. այո՛, հենց դա է գործողության նպատակը։ Եթե սրան գումարենք հետկորոնավիրուսային սոցիալ-տնտեսական ծանր դրությունը, որը Հայաստանում օրեցօր ավելի է խորանալու, ապա հոգևոր տարածք, այսպես կոչված՝ կրոնական կազմակերպությունների, իսկ իրականում արևմտյան երկրների (առավելապես ամերիկյան) հատուկ ծառայությունների մասնաճյուղերի ներդրման վտանգը կարող է ունենալ հիրավի աղետալի հետևանքներ։ Մենք բոլորս պետք է հասկանանք դա և դիմակայենք՝ համախմբվելով Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ։ Այսօր հենց նա է, որ ունի մեր պաշտպանության կարիքը

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПОСТСОВЕТСКАЯ АРМЕНИЯ ОБОЗНАЧИЛА ВЕРНОСТЬ ИДЕЕ ОБЪЕДИНЕННОЙ АРМЕНИИ
      2022-06-25 09:48
      2243

      "Идея воссоединения исторических армянских территорий приобрела законодательное оформление в Конституции РА, а практическое воплощение она получила в виде провозглашения независимости Нагорно-Карабахской Республики", - отмечает в интервью "ГА" главный научный сотрудник ИМЭМО РАН, президент Научного общества кавказоведов Александр КРЫЛОВ.

    • РАНЬШЕ МЫ ОТВЕЧАЛИ "БУЗАЛАДЗАМ", А ТЕПЕРЬ МОЛЧИМ – В ЭТОМ РАЗНИЦА
      2022-06-24 09:38
      1361

      Не утихают страсти по поводу провокационного однобоко-тенденциозного видеорепортажа о Карабахе, выпущенного в эфир теленалом "Россия 1". Об этом бескомпромиссно антиармянском репортаже, оставшемся, увы, без какой-либо реакции со стороны хоть кого-либо из армянского руководства, мы написали, упомянув о том, что "если процесс пойдет столь ударными темпами, даже самые лояльно настроенные к России армяне начнут задумываться: что происходит".

    • 400 ТЫСЯЧ ДОЛЛАРОВ ЗА ТО, ЧТОБЫ УБЕДИТЬ АРМЯН ДРУЖИТЬ С ТУРКАМИ
      2022-06-21 10:34
      4439

      Пока от выстрелов азербайджанской стороны продолжают гибнуть армянские солдаты (18 июня погиб 19-летний военнослужащий срочной службы Грач Пилипосян), пока в азербайджанских тюрьмах томятся десятки армянских военнопленных, которых судят как террористов и пытают по этническому и религиозному признаку, пока в Баку выстраиваются очереди на посещение чудовищного парка развлечений по-азербайджански (парка трофеев), посольство США в Армении озаботилось темой мира между народами Армении - Азербайджана и Армении-Турции. И готово выделить грантоедским организациям 400 тысяч долларов, дабы они убедили нашу общественность в том, как здорово дружить с азербайджанцами и турками.

    • "ВЕСТИ НЕДЕЛИ" ВЫПУСТИЛИ АНТИАРМЯНСКИЙ РЕПОРТАЖ - ЗАЧЕМ?
      2022-06-20 15:35
      1871

      Помню, во время 44-дневной войны со мной связались двое моих друзей - украинских журналистов, каждый из них попросил дать комментарий для своего (украинского) издания. И несмотря на то, что сказанное мной сократили, и в тональности статей звучало все же больше поддержки Азербайджану (комментарии были взяты и у азербайджанских экспертов), но я была благодарна авторам хотя бы за попытку сохранить некоторую объективность в освещении. Учитывая официальную позицию властей Украины и огромные постеры "Карабах - це Азербайджан", не оставляющие сомнения в подходах украинской стороны, одно это стремление к объективности, пусть и несколько кособокое, дорогого стоило.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ