Последние новости

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՈՒ ՎՐԱ

Բարձրագույն դատական խորհուրդը ստեղծվեց 2018 թվականի գարնանը՝ ամենաբարի մտադրություններով, որոնց մեջ ահռելի տեղ էր զբաղեցնում դատական կորպուսի պաշտպանությունը։ Սակայն այդ մարմնի առաջին կազմը, որի նախագահը Գագիկ Հարությունյանն էր, աշխատեց շատ կարճատև. մեկ տարուց քիչ ավելի։

2019 թվականի մայիսին, դատարանների արգելափակման վարչապետի նախաձեռնած և իրականացրած գործողությունից բառացիորեն մի քանի օր անց, Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, 2 շաբաթ անց հաջորդեց Գևորգ Դանիելյանի հրաժարականը, այնուհետ մեկը մյուսի հետևից հեռացան Սերգեյ Մեղրյանն ու Արմեն Բեկթաշյանը։ Նրանց փոխարինելու եկան Գրիգոր Բեքմեզյանն ու Վիգեն Քոչարյանը, իսկ քիչ ավելի ուշ՝ Մեսրոպ Մակյանն ու Ռուբեն Վարդազարյանը, որը հետագայում ընտրվեց այդ մարմնի նախագահ։ Այդպիսով ժամանակի ոգուն համահունչ հեղափոխական վերափոխումները Բարձրագույն դատական խորհրդում ավարտվեցին։ ԲԴԽ-ի կազմը գրեթե ամբողջությամբ նորացվեց, և նոր անդամները նոր նախագահի գլխավորությամբ անցան իրենց պարտականությունների կատարմանը։

Սակայն այն հույսերը, թե ԲԴԽ-ի հեղափոխական սերունդը թևքերը քշտած ձեռնամուխ է լինելու աշխատանքին՝ գործելով բացառապես ի նպաստ դատական կորպուսի շահերի, ավա՜ղ, չարդարացան։ Եթե ԲԴԽ-ի առաջին կազմին դատավորները քննադատում էին որոշակի զգուշավորության համար, ապա նոր տարբերակն առհասարակ չի համարձակվում ծպտուն հանել, չի հանդգնում հակաճառել իշխանավոր խևերին, որոնք դատավորներին վերածել են հալածվող ու հետապնդվող վտայալների, իրենց կողմից նվաստացված ու անարգված։

Դատավորներին նշանառության տակ պահող վարչապետն իրեն չի չափավորում արտահայտությունների մեջ։ Ասենք, եթե նա համարձակվեց դիմել դատարաններն արգելափակելու քայլին, ինչը ԲԴԽ-ն կրկին իսկ կուլ տվեց, ապա գործադիր իշխանությունից համարժեք վերաբերմունք ու պահվածք ակնկալելը միամտություն կլիներ։ Չխորանալով «համաժողովրդականի» հանրահայտ բառապաշարի մեջ, հիշենք միայն դատական համակարգում «վնգստացող դատավորների» առկայության մասին արտահայտությունը, որը, ինչպեսև մնացած բոլորը, պատշաճ գնահատական չստացավ ԲԴԽ-2-ի կողմից։ Հակառակը, Ռուբեն Վարդազարյանը դատավորների ընդհանուր ժողովում հաճկատար կերպով համաձայնեց վարչապետի ասածին. իրեն ուղղված հարցին պատասխանեց, թե այո, նման դատավորներ կան, և մենք գիտենք նրանց անունները։ Կոնկրետ անուններ, ճիշտ է, մինչ օրս մենք չենք լսել։ Բայց Վարդազարյանի այս արտառոց հայտարարությունից հետո, կարծում եմ, դատավորներից քչերի մտքով կանցնի, թե անհրաժեշտության դեպքում ԲԴԽ-ն կցուցաբերի օրենքի նկատմամբ հարգանքի, ինքնահարգանքի, մասնագիտական և քաղաքացիական արիության գոնե նշույլներ և պաշտպան կկանգնի իրենց։

Այսօր դատական համակարգը պաշտպանության կարիք ունի առավել քան երբևէ, քանզի հայտնվել է թավշե իշխանությունների անընդմեջ գնդակոծության տակ, որոնք մերթ անցումային արդարադատություն ազդարարեցին, մերթ չկայացած վեթինգով սպառնացին, չենք խոսում արդեն ամենաիսկական հալածանքի մասին, որին ենթարկվեցին անհաճո դատավորները։ Մասնավորապես՝ նրանք, որոնք համարձակվեցին օրենքով կատարել իրենց պարտքը՝ ի հեճուկս Ռ.Քոչարյանի գործով գաղտնի պատվերի. Ալեքսանդր Ազարյանը, Դավիթ Գրիգորյանը և Արսեն Նիկողոսյանը։ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ նույնիսկ քրեական հետապնդում հարուցեցին, որը դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ վերջերս կասեցվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Սպառնալիքների և կոպիտ հարձակումների պատճառով ստիպված էր ԲԴԽ դիմել Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը, որը 2 մլրդ դրամ գրավի դիմաց կալանքից ազատել է Ռոբերտ Քոչարյանին։ ԲԴԽ-ն դիմել է ոստիկանություն՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար, իր պարտականություններն այդքանով համարելով կատարված։

Ինչ վերաբերում է Ալեքսանդր Ազարյանին, ապա դա առանձնահատուկ դեպք է։ Ազարյանը, որին փաստաբաններն անվանում են հերոս դատավոր, արդեն 2 տարի շարունակ ամենաբարձր վարկանիշն ունի իր գործընկերների շրջանում։ Նա առաջին դատավորն էր, որը 2018 թվականի օգոստոսին կալանքից ազատեց երկրորդ նախագահին։ Նրա կայացրած դատական ակտը փաստեց Ռոբերտ Քոչարյանի ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը, որը հաղթահարված չէր։ Օրենքին իր հավատարմության համար նա ենթարկվեց վիրավորանքների և անհիմն մեղադրանքների տարափի։ Այդ դատավորին բաժին հասավ մյուսներից առավել. հենց նրա նկատմամբ են կիրառվել և կիրառվում ճնշման ամենախայտառակ ու զազրելի մեթոդները։ Բայց այդ ամենը ոչ մի կերպ չազդեց նրա հետագա գործունեության վրա, ինչը ահռելի հարգանք է առաջացնում։

Իշխանությունները, սակայն, չեն ներում նրա անհնազանդությունը, առիթ փնտրելով, որպեսզի ավելի ցավոտ հարվածեն։ Իսկ երբ իշխանություններին ծառայում են այնպիսի կերպարներ, ինչպիսին է, օրինակ, Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը, երկար սպասելու հարկ չի լինում։ Սասուն Խաչատրյանի դիմումի հիման վրա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարգապահական վարույթ հարուցեց դատավորի նկատմամբ: Առիթ ծառայեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր, Ռոբերտ Քոչարյանի կողմնակից Արմեն Թավադյանի խափանման միջոցի վերաբերյալ փակ դատական նիստի ժամանակ Ազարյանի հնչեցրած զուսպ գնահատականը քննության որակի առնչությամբ։ Ինչպես հայտնի է, իր սկզբունքներին հավատարիմ դատավորը կալանքից ազատեց Թավադյանին առանց գրավի և չհեռանալու մասին ստորագրության՝ նկատի առնելով  կալանքի տակ պահելու հիմքերի իսպառ բացակայությունը։

Ա.Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթի հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննեց երկու նիստերում. հունիսի 18-ին և 25-ին: Մեղադրանքը ներկայացնում էր արդարադատության նախարարը, պաշտպանությունը՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Վերջինս «ԳԱ»-ի դատական մեկնաբանի հետ զրույցում նշեց, որ առանձնակի լավատեսություն չունի ԲԴԽ-ի որոշման առնչությամբ։ Այն հույսերը, թե գործադիր իշխանության ձևաններով կարված ԲԴԽ-ն  օբյեկտիվ կլինի դատավարության երկու կողմերի նկատմամբ, չարդարացան. վերաբերմունքը միանշանակ կողմնակալ է։ «Դատական օրենսգիրքը դատավարության վերջնական կարգ չի սահմանում ԲԴԽ-ի համար, - նշեց Տ.Աթանեսյանը:- Այդուհանդերձ կողմերի իրավահավասարության սկզբունքի իրականացում ես չնկատեցի, մենք զրկված էինք լիարժեք պաշտպանության իրավունքից»։

Փաստաբանի պնդմանը դժվար է չհամաձայնել։ Բավական է հենց միայն այն, որ ԲԴԽ-ի անդամները մերժեցին Աթանեսյանի միջնորդությունը՝ որպես վկա հարցաքննության հրավիրելու Սասուն Խաչատրյանին, քանի որ հենց նա է ցուցմունք տվել Ազարյանի դեմ։ Բայց  ԲԴԽ-ն զրկեց պաշտպանության կողմին իր լիազորություններն ամբողջական ծավալով իրականացնելու հնարավորությունից։

Փոխարենը՝ հայցվոր-նախարարի նկատմամբ ԲԴԽ-ն նուրբ ու սրտացավ վերաբերմունք էր ցուցաբերում։ ԲԴԽ-ի անդամներին չշփոթեցրեց իրենց ներկայացված տվյալների անճշտությունը, ինչի վրա բազմիցս ուշադրություն հրավիրեց Տ.Աթանեսյանը, ապացուցելով, որ Սասուն Խաչատրյանի հայտարարության մեջ Ալեքսանդր Ազարյանի խոսքերը սխալ են ներկայացված, իսկ նախարարը չի բարեհաճել ծանոթանալ նիստի արձանագրությանը, ինչն էլ ինքն անձամբ խոստովանեց: Խոսքը դատավորի այն խոսքերի մասին է, որոնցով հույս էր հայտնվում, որ քննիչը չի իջնի ՀՔԾ ղեկավարի մակարդակին՝ վիճարկելով ուժի մեջ մտած դատական ակտը։ ԲԴԽ-ն առանձնակի ուշադրություն չդարձրեց այդ ամենին:

Այսինքն գործադիրին կարելի է օրեցօր, ամսեամիս անպատիժ ու անհիմն կերպով բառացիորեն աղբ ու ցեխ լցնել դատական իշխանության վրա հնարավոր և անհնար բոլոր հարթակներում, իսկ դատավորին չի կարելի թույլ տալ դիտողություն անել վարույթում գտնվող քրեական գործի քննության որակի վերաբերյալ։ Այստեղ քննությանը զայրացրել է իր նողկալի ցեխաթաթախ համազգեստի վրա բիծ տեսնելու բուն հնարավորությունը։

Փաստաբաններն արդեն մի քանի ամիս շարունակ ֆեյսբուքյան ֆլեշմոբ են անցկացնում՝ ի պաշտպանություն Ա.Ազարյանի։ Նրանք վստահ են, որ լավագույններից լավագույն դատավորին պատժելու հիմքեր չկան։ Հակառակը, պետք է հետևել նրա օրինակին, պետք է սովորել նրանից. նրա պրոֆեսիոնալ անաչառ դատավարումը օրինակ է ողջ դատական իշխանության համար։ Կլսի՞ արդյոք ԲԴԽ-ն նրանց ձայնը։

Տ.Աթանեսյանը «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ եթե Ա.Ազարյանին պատժեն, նա անպայման կբողոքարկի ԲԴԽ-ի վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Եվ որ կշահի, դրանում նա կասկած չունի։

Կպատժեն, թե՞ կարդարացնեն։ Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթի արդյունքը կհրապարակվի հուլիսի 9-ին: Կցանկանայինք հուսալ, որ գոնե հիմա, երբ ակնհայտ է ամենաբարձր վարկանիշն ունեցող ազնիվ, անկախ դատավոր-պրոֆեսիոնալի նկատմամբ աղաղակող անարդարությունը, ԲԴԽ-ն չի շարժվի իշխանությունների թելադրանքով և կկայացնի արժանավայել որոշում, որն, անշուշտ, կգնահատեն ոչ միայն դատավորները, այլև Հայաստանի (և ոչ միայն Հայաստանի) ողջ իրավաբանական կորպուսը: Բայց, եթե անկեղծ՝ այնքան էլ հավատալի չէ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ИНЦИДЕНТ С НАПАДЕНИЕМ НА БЛОГЕРА ПОЛУЧИЛ ПРОДОЛЖЕНИЕ В ПРАВОВОМ КЛЮЧЕ
      2022-09-20 09:58
      2250

      В последние дни в социальных сетях распространился ролик с нападением на лидера движения «Азатагрум», известного своей пророссийской позицией блогера Мики Бадаляна. Крайне агрессивно настроенный молодой человек, используя нецензурную лексику, оскорбляет его, доходя до рукоприкладства.

    • «БАСТИОН ДЕМОКРАТИИ» ОСКАНДАЛИЛСЯ: ЖУРНАЛИСТ АНИ ГЕВОРГЯН НАМЕРЕНА ОБРАТИТЬСЯ В СУД
      2022-09-19 09:49
      2137

      Грубо выдворенная из парламента журналист сайта MediaHub.am Ани Геворгян не намерена оставлять случившийся на днях безобразный инцидент без ответа. Напомним, что 15 сентября по указанию спикера НС РА Алена Симоняна журналистку, в которую до этого чуть не запустила телефоном разбушевавшаяся депутат от правящей партии Кристине Погосян, схватив за руки, насильно выволокли из здания сотрудники Службы охраны. На следующий день Союз журналистов Армении выступил с решительным осуждением посягательства в отношении журналистов в НС.

    • Анна ВАРДАПЕТЯН: ГЕНПРОКУРОР В ДУХЕ ВРЕМЕНИ
      2022-09-16 07:59
      4366

      15 сентября Артур Давтян официально покинул пост генпрокурора Армении. 36-летний юрист Анна Вардапетян принесла присягу в парламенте и вступила в высокую должность. В прежние времена это событие, скорее всего, не привлекло бы особого внимания общественности. Разве что потому, что впервые генпрокурором страны стала женщина. Однако в нынешних реалиях это как раз-таки далеко не самый важный фактор.

    • Арам ОРБЕЛЯН: «ГЛАВНЫЙ ШАГ – ЗАЯВЛЕНИЕ О НАПАДЕНИИ НА АРМЕНИЮ – ПОКА НЕ СДЕЛАН»
      2022-09-15 09:51
      4116

      «Есть только один, главный шаг, который следует сделать, а обо всем остальном можно говорить уже после него»,- заявил в интервью «ГА» юрист-международник, управляющий партнер юридической фирмы «Концерн-Диалог» Арам Орбелян.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ