Արցախ մուտք գործելու համար գործելու են նոր պահանջներ. անցակետում ՊՇՌ թեստը կարժենա 7000 դրամ
ԱՀ սահմանը հատելու համար Արցախի Հանրապետության քաղաքացիները անցակետում պետք է առողջապահության նախարարության մասնագետներին ներկայացնեն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստի պատասխանը՝ երեք օրից ոչ ավելի վաղեմության: Եթե Արցախի Հանրապետության քաղաքացին անցակետում չի ներկայացնում թեստի պատասխանը, ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցները տեղում վճարովի հիմունքներով իրականացվում են նմուշառում ՊՇՌ հետազոտության նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, որով ավելի են խստացվում ԱՀ մուտք գործելու պահանջները:
Հետայսու Արցախի Հանրապետության քաղաքացիների համար գործում է մուտք գործելու հետեւյալ կարգը.
ԱՀ սահմանը հատելու համար Արցախի Հանրապետության քաղաքացիները անցակետում պետք է առողջապահության նախարարության մասնագետներին ներկայացնեն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստի պատասխանը՝ երեք օրից ոչ ավելի վաղեմության: Եթե Արցախի Հանրապետության քաղաքացին անցակետում չի ներկայացնում թեստի պատասխանը, ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցները տեղում վճարովի հիմունքներով իրականացվում են նմուշառում ՊՇՌ հետազոտության նպատակով:
Թեստի պատասխանը բացասական լինելու դեպքում, իսկ թեստի պատասխան չներկայացվելու դեպքում՝ նմուշառում իրականացվելուց հետո, բոլոր անձինք ենթակա են ինքնամեկուսացման՝ բացառությամբ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի եւ ուղեկցողի: Իսկ դրական պատասխանի դեպքում կիրառվում է հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցներ:
Պարտադիր թեստավորման պահանջից բացառություններ են արվում մինչեւ վեց տարեկան երեխաների, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի եւ ուղեկցողի, ՊԲ կարիքներից ելնելով՝ զինված ուժերի անձնակազմի համար, ինչպես նաեւ Պարետի ցուցումով՝ բացառիկ դեպքերում:
ՊՇՌ թեստի գումարը մասնակի սուբսիդավորվելու է կառավարության կողմից, ինչի արդյունքում այն արժենալու է 7000 դրամ:
Հայաստանի Հանրապետության կամ արտերկրի քաղաքացիների համար Արցախի Հանրապետություն մուտքը թույլատրվում է միայն պարետի N 1 որոշմամբ սահմանված պայմաններին բավարարելու, ԱՀ տարածք մուտք գործելու թույլտվություն ստանալու եւ սահմանային անցակետում երեք օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու դեպքում:
ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պարտադիր պահանջից բացառություն է արվում բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի եւ ուղեկցողի, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց, հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականների՝ հանգուցյալի ծնողների, ամուսնու, կնոջ, երեխաների, քրոջ եւ եղբոր, պաշտպանության բանակի կարիքներից ելնելով՝ զինված ուժերի անձնակազմի համար, ինչպես նաեւ պարետի ցուցումով՝ բացառիկ դեպքերում:
Թեստի պատասխանը չներկայացնելու, ներկայացված թեստի պատասխանը դրական լինելու կամ հատուկ զննությամբ վարակի ախտանիշների հայտնաբերման դեպքում արգելվում է անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք:
Ուշադրություն Հայաստանի Հանրապետության կամ արտերկրի քաղաքացիների համար Արցախի Հանրապետության սահմանային անցակետում ՊՇՌ թեստավորում (նմուշառում) առայժմ չի իրականացվում՝ հաշվի առնելով տեղի լաբորատորիայի սահմանափակ հնարավորությունները»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-01-17 09:02
Армения становится форпостом Запада на северных границах Ирана, и это вызывает бешеное раздражение Тегерана. Об этом сказал политолог Станислав Тарасов в интервью Sputnik, комментируя один из компонентов хартии Армения-США касаемо работы пограничников.
-
2025-01-17 09:02
Азербайджанские власти будут использовать «судебные процессы» над Рубеном Варданяном, Бако Саакяном другими соотечественниками для того, чтобы самоутвердиться за счет достоинства армянского народа, унизить наше национальное самосознание и углубить напряженность и разобщенность среди нас. Об этом написал экс-омбудсмен Армении Арман Татоян.
-
2025-01-17 07:25
С обеспокоенностью следим за несправедливыми и фальшивыми судебными процессами над армянскими заложниками, незаконно удерживаемыми в Азербайджане. Очередным проявлением этого поведения, явно направляемого политическим руководством Баку, противоречащего основополагающим правам человека, международно признанным нормам о пленных, является абсолютно политический судебный процесс 17 января. Об этом говорится в заявлении Арцахской епархии ААЦ.
-
2025-01-17 07:20
Депутат Совета старейшин Еревана от оппозиционного блока «Мать Армения» Григор Искандарян подал в суд на Армена Авиняна, отца мэра столицы Тиграна Авиняна.