Последние новости

ԵՐԲ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ Է

Ըստ վիճակագրական կոմիտեի վերջին հաշվետվության, Հայաստանի տնտեսության երկու առանցքային ոլորտներում արդեն մի քանի ամիս շարունակ էական անկում է արձանագրվում: Խոսքն առևտրի մասնահատվածի և ծառայությունների ոլորտի մասին է։ Այսպես, հունվար-մայիսին առևտրի ծավալը կրճատվել է 10,8%-ով, իսկ ծառայությունների ծավալը՝ 4,2% տոկոսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նկատենք, որ սրանք այն ոլորտներն են, որոնք ապահովում են տասնյակ հազարավոր աշխատատեղեր, և ընդհանրապես՝ տնտեսության տոնուսը։

Այստեղ լավատեսները կարող են ասել, թե տարվա կեսը դեռ առջևում է, իրավիճակը կարող է փոխվել դեպի լավը: Սակայն դրական կանխատեսումների համար, ավա՜ղ, ոչ մի հիմք չկա։ Հակառակը, նշված ուղղությունների պարագայում ակներև է, որ շարունակվելու է լուրջ անկում արձանագրվել։ Եվ խնդիրը միայն այն չէ, որ ճգնաժամի պայմաններում բնակչության եկամուտները նվազում են, ինչի բացասական հետևանքները չեն կարող իրենց վրա չզգալ առևտուրն ու ծառայությունների ոլորտը։ Խնդիրն այն է, որ այդ բնագավառների շարժիչ ուժը՝ զբոսաշրջությունը, կաթվածահար է։

Երկրի տնտեսական կյանքում առհասարակ զբոսաշրջության դերի ու տեղի մասին չենք խոսի։ Նշենք միայն, որ եթե վերջին երկու տարիներին եղել են ինչ-որ շոշափելի դրական տնտեսական միտումներ, ապա դրանք վերաբերել են հիմնականում զբոսաշրջության ոլորտին։ Մասնավորապես, անցած տարի, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստան է այցելել ավելի քան 1 մլն 800 հազար զբոսաշրջիկ։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին տուրիստական այցելությունների թիվը հասել է 1 մլն 500 հազարի։ Այնպես որ զարգացման դինամիկան այստեղ ակներև է։ Բայց հարցը միայն դա չէ։ 1,8 միլիոն զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 1,5 միլիարդ դոլար։ Այդ թիվը ստացվել է այն հաշվառումով, որ Հայաստանի ԿԲ տվյալներով՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկ իր այցի ընթացքում մեր երկրում ծախսում է 880 դոլար։ Եվ, բնականաբար, այդ գումարները ծախսվում են առևտրի ու ծառայությունների ոլորտներում։ Այստեղ, թերևս, արժե հիշեցնել Հայաստանի կառավարության ղեկավարի նախորդ տարվա հայտարարություններից մեկը։ Անցած տարվա օգոստոսին Նիկոլ Փաշինյանը հաղորդեց, որ առաջին կիսամյակում երկիր են այցելել 12,8%-ով ավելի շատ զբոսաշրջիկներ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, նշելով, որ 2019-ի առաջին 6 ամիսների ընթացքում զբոսաշրջիկները մեզ մոտ 120 միլիոն դոլարով ավելի շատ գումար են ծախսել, քան նախորդ տարի։ Փաշինյանն ընդգծեց, որ «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել»:

Այս ամենը անցած տարի էր։ Իսկ այս տարի... Զբոսաշրջությունը գործնականում վախճանվել է։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ առևտրի ու ծառայությունների նույն այդ ոլորտները զրկվել են հարյուր միլիոնավոր դոլարներից։ Դա նշանակում է, որ Հայաստանի նույն այն քաղաքացին, որը կարող էր 120 միլիոնից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել, այժմ զրկված է այդ հնարավորությունից։ Հաշվի առնելով, որ տեսանելի ապագայում զբոսաշրջության ոլորտում իրավիճակի նույնիսկ աննշան փոփոխություններ ակնկալելն անհնար է համաճարակաբանական իրավիճակի պատճառով, պետք է խոսել այն մասին, որ առևտրի և ծառայությունների ծավալների անկումը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ: Իսկ դա, ըստ էության, գրեթե մեկուկես միլիարդ դոլար է, որը տարվա արդյունքներով չի հայտնվել առևտրային- սպասարկումային շրջանառության մեջ։ Համաձայնեք, մեզ համար դա վիթխարի գումար է։

Թվում է, թե ստեղծված իրավիճակում կառավարությունը պետք է գոնե փորձի փրկել զբոսաշրջությունը, իսկ դրա հետ մեկտեղ՝ նաև անկում ապրող առևտուրն ու ծառայությունների ոլորտը։ Թվում է, թե գոնե ներքին զբոսաշրջությանը կարելի էր մի փոքր աջակցել։ Սակայն նա ոչ միայն չի ձեռնարկում նման փորձեր, այլև առհասարակ շարունակում է կործանել տուրիստական ոլորտը։ Բավական է հիշել երկրի քաղաքացիներին ուղղված այն կոչը, որ չայցելեն ռեստորաններ, չգնան պիկնիկների, չմեկնեն տեսարժան վայրեր։

Թե ինչի վրա է հույս դրել իշխանությունը՝ սոցիալ-տնտեսական անդունդ երկրի անկումը կանխելու առումով, դժվար է ասել։ Փոխարենը՝ դժվար չէ նկատել, որ կառավարության գործողությունները, ավելի ճիշտ՝ անգործությունը, միայն արագացնում են անկման այդ գործընթացը։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • УЩЕРБ МИРОВОГО МАСШТАБА
    2025-06-28 09:33

    Премьер-министр Армении Никол Пашинян провел в понедельник рабочий завтрак с членами Американской торговой палаты (AmCham) в РА, представляющими компании из различных сфер экономики, передает АРКА. Были обсуждены вопросы экономической политики, в том числе, стимулирование инвестиций, улучшение бизнес-среды, налоговое регулирование и реализуемые реформы, сообщает пресс-служба правительства республики.

  • ПРОСРОЧЕННЫЙ «РУЧНОЙ РЕЖИМ»
    2025-06-26 09:19

    С 1 по 20 июня уже 366 грузовиков, груженных абрикосами, пересекли таможенную границу РФ, сообщил министр экономики Армении Геворг Папоян на своей странице в Facebook. Он отметил, что небольшое число машин было возвращено из‑за проблем с документацией. «В ближайшее время регулярно буду публиковать информацию по этому вопросу», — добавил он, передает Panarmenian.net.

  • ПРЕДЕЛ НЕАДЕКВАТНОСТИ
    2025-06-24 10:24

    Изменение радиационного фона на армяно-иранской границе не наблюдаются. Об этом Sputnik Армения сообщили в Центре гидрометеорологии и мониторинга. В ГНКО заверили, что специалисты Центра осуществляют круглосуточный мониторинг на госгранице, а также измеряют дозы фонового гамма-излучения. Таким образом, уровень радиации находится в пределах 14-20 мкР/час, что считается нормальным и безопасным для человека.

  • ЖИЗНЬ УЖЕ ВСЕ ПОКАЗАЛА
    2025-06-20 09:10

    Министр финансов Армении Ваге Ованнисян на пресс-конференции ответил на вопрос - обсуждаются ли в контексте влияния на армянскую экономику сценарии открытия границы с Турцией и мирного урегулирования с Азербайджаном, передает АРКА. "Обсуждения были, в том числе в рамках исследований, которые проводились в Совете безопасности. Но такие сценарии не заложены в основу среднесрочной программы расходов, потому что возможны очень большие отклонения", - сказал Ованнисян. По его словам, власти Армении руководствовались двумя-тремя основными сценариями. "Лично я верю в то, что это произойдет, и не очень поздно, но скорость и поэтапность процесса будут определять уровень его последствий", - сказал Ованнисян, добавив, что ввиду высокой неопределенности возможные развития не учитываются в экономических прогнозах. По его словам, есть несколько исследований, которые связаны со сценариями изменения товаропотока и влияния на экономику. "Это не только финансовый вопрос. Есть общие показатели того, как данное изменение скорости или администрирования повлияет на ВПП. Все зависит от того, какие изменения произойдут после открытия (армяно-турецкой границы - ред.), - сказал Ованнисян. - Будут ли производиться в Армении товары, которые будут экспортироваться в Турцию или Азербайджан или наоборот? Здесь также есть вопросы, на которые трудно ответить на данном этапе".

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ԱՅԴՏԵՂ ՆՈՒՅՆՊԵՍ ՁԱԽՈՂՈՒՄ
    2022-02-16 19:49

    Գերակա ոլորտները հետադիմում են Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։

  • ՈՐԲԱՑԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿ ՎՐԵԺ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ
    2021-12-24 08:59

    Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Փաշինյանը սկսեց նպատակաուղղված ոչնչացնել ենթակառուցվածքները, պետական կառավարման համակարգերը, այդ թվում՝ տնտեսական։ Իսկ այսօր կառավարությունն ու մենք բոլորս քաղում ենք նման անհեռատես, եթե ավելի կոպիտ չասենք, որոշման պտուղները…

  • ՆԻԿՈԼԻ ՆՇԱՁՈՂԸ
    2021-05-26 20:23

    Առաջին հայացքից բավական զարմանալի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել այդքան մեծ թվով քաղաքական ուժեր ու գործիչներ։ Թվում է, բնավ ոչ բոլորն են կարող խիզախել հանձն առնել պատասխանատվությունը Հայաստանի ճակատագրի համար՝ գրեթե բոլոր ոլորտներում տիրող բացարձակ բարդակի, պետականության փաստացի կորստի, կառավարման համակարգի լիակատար փլուզման, սոցիալ-տնտեսական կաթվածահարության պայմաններում։

  • ԻՆՉ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»
    2021-05-07 17:05

    Իշխանավարման 3 տարիների արդյունքում Փաշինյանի թիմը ցույց տալու ոչինչ չունի Ի՞նչ բան է առհասարակ տնտեսությունը: Դա, ներեցեք ծեծված բնորոշման համար, երկրում ամեն օր արտադրվող բոլոր ապրանքների և ծառայությունների ամբողջությունն է։ Մեր երկրի տնտեսությունը բացառություն չէ։ Եվ ի՞նչ ունենք այսօր։