Последние новости

ԵՐՐՈՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԸ

Այսօր բոլոր մտքերը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում տիրող իրավիճակի մասին են, որտեղ հակառակորդի սադրանքներին դիմակայում է երրորդ բանակային կորպուսը՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ:

Առայժմ դժվար է ասել, թե ինչ մտադրություններ ունի Ադրբեջանի ղեկավարությունը։ Արդյոք սա ապրիլ-2016-ի կարգի ռազմական արկածախնդրության նոր փորձ է, հերթական շանտաժ, պատերազմը վերսկսելու սպառնալիք միջնորդներին ու հայկական կողմերին, հայկական զինված ուժերի մարտական պատրաստականության ստուգում, իրենց նոր ինժեներական կառույցների ամրության փորձարկում, թե ինչ-որ այլ բան... Հավանաբար՝ բոլորը միասին, կախված այն բանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։

Մարտական պատրաստականությունը ստուգեցին, համոզվեցին։ Իրենց պաշտոնական տվյալներով՝ ունեն հինգ զոհ, կորցրած դիրքեր։ Մեր զինված ուժերը կորուստներ չունեն, սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ մարմնական թեթև վնասվածքներ են ստացել։

Ադրբեջանցիները պարբերաբար վերսկսում են գնդակոծումն ականանետներով, հրետանիով, տանկերով։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ զրույցում վստահեցրել է վերջինիս, որ ի պատասխան ադրբեջանական կողմի հրետակոծումների՝ հայկական զինված ուժերը հրահանգված են դեռևս զսպվածություն պահպանել, սակայն ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքները շարունակելու դեպքում՝ արձագանքել ըստ անհրաժեշտության, ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի գրավում։

Ապրիլի-2016-ի և կիրակնօրյա սադրանքի միջև տարբերությունն ամփոփված է նրանում, որ այն ժամանակ ադրբեջանական ստորաբաժանումները գրոհում էին Ադրբեջանի և Արցախի ԶՈՒ շփման գիծը։ Այսօր հրակոծվում է Հայաստանի սահմանը, փորձ արվում առաջ շարժվել։ Բայց այս անգամ լայնածավալ արկածախնդրության գնալը Բաքվի համար ավելի դժվար կլինի, նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան արդեն իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին։ Այնուամենայնիվ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, թեկուզ նույնիսկ հենց այն անդամը, որն իր վարչապետի հիվանդագին հավակնությունների «շնորհիվ» սաստիկ վարկաբեկել է կազմակերպությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ քրեական գործ հարուցելով։

...Վաղ թե ուշ պետք էր սպասել նման բանի։ Ադրբեջանի նախագահի բանավոր ագրեսիվ հայտարարությունները պիտի պարբերական ամրապնդվեն «գործերով»։ Եվ Բաքուն արդեն բազմիցս ցույց է տվել, որ մտադիր չէ հաշվի նստել միջազգային կազմակերպությունների կոչերի հետ, ընդհուպ մինչև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությունը՝ համավարակի շրջանում չսրելու իրավիճակը թեժ կետերում։ Մենք վաղուց գիտենք, որ Բաքվին ագրեսիայից հետ է պահում միայն սառը հաշվարկը։ Եվ ագրեսիվ գործողություններ ձեռնարկվում են այն ժամանակ, երբ Բաքվի վերլուծաբանները համարում են, թե իրավիճակը բարենպաստ է դրա համար։

Չի բացառվում, որ այս անգամ ագրեսիայի բռնկման դրդեց նաև Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը։ Մի կողմից՝ վարակի տարածման բարձր ցուցանիշները նպաստեցին քաղաքական կազմակերպությունների և հասարակության կողմից իշխանություններին հասցեագրված քննադատության խստացմանը, ինչը հանգեցրեց որոշակի կարգի քարոզիչների վարկանիշի անկման. բացառված չեն այն գործընթացները, որոնք իշխանության կբերեն նոր մարդկանց, որոնց անունները Բաքվում խուճապ են առաջացնում։

Մյուս կողմից, վերջին շաբաթվա ցուցանիշները վկայում են, որ կորոնավիրուսը փոքր-ինչ զիջել է իր դիրքերը, և հույս կա, որ բնակչության վարակվածության ցուցանիշները կնվազեն: Հավանաբար դա նույնպես ազդել է ադրբեջանական իշխանությունների որոշման վրա։ Եվ այնտեղ վճռել են, որ քանի դեռ Հայաստանում համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակում է լարված մնալ և բարձրակետը հաղթահարված չէ, կարելի է մեկ անգամ էլ բախտը փորձել... Այսպես ասած՝ որսում են պահը։

Սակայն ինչպես 90-ականների սկզբին, ինչպես 2016-ի ապրիլին, այնպես էլ հիմա Բաքվում ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ մեկ բան.ինչ էլ որ կատարվելիս լինի Հայաստանում, ինչ վայրիվերումներ էլ որ տեղի ունենան քաղաքական կյանքում, որքան էլ մոլեգնի համաճարակը, ընդհանուր սպառնալիքի առջև ամեն ինչ երկրորդ պլան է մղվում։ Ինչպես ասում են. ճանճերն՝ առանձին, կոտլետները՝ առանձին։ Այս դասը մենք անգիր գիտենք, ինչի շնորհիվ էլ հաղթել ենք ինչպես 90-ականների սկզբին, այնպես էլ 2016-ի ապրիլին։ Եվ երրորդ բանակային կորպուսը՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ, այսօր ողջ Հայաստանն է, Արցախն ու Սփյուռքը։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ГРАНТОЕДЫ НА ДИЕТЕ
    2025-05-22 12:15

    Откровения надо ценить, независимо от того, от кого они исходят. Особенно, когда откровение - на публику, ведь это означает, что человек делится со своим сокровенным. Вот так и Арам Завенович от партии «Республика» поделился у Петроса сокровенным, тем, что очень наболело.

  • «БАСТИОН» ВО ВСЕЙ КРАСЕ
    2025-05-21 12:14

    Встречать главу МИД России Сергея Лаврова плакатами «Путин - убийца» - это, конечно, было круто. Ну да, ну да, официальный Ереван «ни при чем». Совсем-совсем. Эти плакаты надо рассматривать исключительно в контексте прав человека, свободы совести, слова и всех остальных мыслимых и немыслимых свобод, процветающих в «бастионе демократии». Ну да, не власть развесила антипутинские плакаты, а партия «Во имя Республики» Армана Бабаджаняна. Партия, которую власть опекает и лелеет. По-отечески: любовно-снисходительно к ее мелким шалостям.

  • ЭРАТО ВСТУПИЛА НА ТРОПУ ВОЙНЫ
    2025-05-21 10:02

    Последние дни социальные сети зашкаливает общественное возмущение записями Анны Акопян. Что послужило триггером, трудно сказать, но лексикон Анны Акопян заблистал чрезвычайно яркими красками, и она дала волю фантазии в привлечении оскорбительных эпитетов своим оппонентам.

  • ЧЕЛОВЕК ОТВЕРЖЕННЫЙ
    2025-05-21 09:38

    То, что Никол Пашинян выглядел не в своей тарелке на празднествах в Москве, было не только очевидно, но и ожидаемо. Никаких двусторонних встреч, наиболее частый собеседник - Александр Лукашенко, к которому симпатий Пашинян точно не питает… Запоминающийся момент, когда лидер Китая приветствует Лукашенко, а привставшего для рукопожатия Пашиняна просто не замечает? Случайно? Возможно, не специально. Просто Пашинян - такая незначительная для китайского лидера фигура, что можно действительно не обратить внимания на то, привстал он для приветствия или не привстал…

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ԻԶՈ՞ՒՐ ԵՆՔ ԱՊՐԵԼ
    2022-03-16 19:42

    Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։

  • ԱՐՑԱԽԸ՝ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ
    2022-03-11 19:57

    Արդեն քանի օր շարունակ Արցախում անհանգիստ է։ Ըստ էության, ոչ ոք՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախում, առանձնապես չի զարմացել։ Բնական է, որ ֆաշիստական պետությունը փորձելու է օգտվել Ուկրաինայի հետ կապված ճգնաժամից, որպեսզի ձեռնարկի Արցախի Հանրապետությունը վերացնելու նոր փորձ։

  • ԵԹԵ ԵՐԿԻՐՆ ՈՒՆԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԵՎ «ՊԱՆՑԻՐ»
    2022-03-07 20:00

    Մի «ըմբոստ» միտք, որը ցանկանում եմ կիսել ձեզ հետ։ Այն ամփոփված է նրանում, որ Ուկրաինայում ռազմական գործողություն անցկացնելու Պուտինի որոշման վրա, ի թիվս այլ գործոնների, ազդել է նաև 2020-ի աշնան 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Փորձեմ պարզաբանել։

  • ՓԼՈՒԶՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ»
    2022-01-26 20:02

    Խորհրդակցություն Գորիսում Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը չիրականացրեց ռազմավարական ոչ մի խնդիր և կրեց կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի շատ ավելի մեծ կորուստներ, քան Արցախի Պաշտպանության բանակը: