Последние новости

ԹՈՒՄԱՆՅԱՆ-ՍԱՆԱՀԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԵՐԹևԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԷՐ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ ԸՆԿԱԾ ԺԱՅՌԱԲԵԿՈՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Հուլիսի 14-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Լոռու մարզի երկաթուղու Թումանյան-Սանահին հատվածում (2618 կմ), «Ճառագայթ» ՍՊԸ-ի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքների կազմակերպման արդյունքում, մինչև 12 տոննա քաշով ժայռաբեկոր անջատվել է ժայռից և ընկել երկաթուղային գծերի վրա:

Նման դեպք նույն հատվածում արդեն գրանցվել էր հունիսի 10-ին:

Երկու դեպքում էլ տեղի են ունեցել Հայաստանի երկաթուղու արտաքին հաղորդակցության միակ գործող հատվածում երթևեկության անվտանգությանը սպառնացող միջադեպեր: Ժայռաբեկորի փլուզման արդյունքում երկաթուղուն պատճառվել է նյութական վնաս:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուժերով իրականացված վերականգնողական աշխատանքները տևել են ավելի քան 8 ժամ, իսկ գնացքների երթևեկությունը վերականգնվել է կեսգիշերին մոտ: Փոխարինվել են վնասված ռելսերը և կոճերը:

Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը և մարզի ղեկավարությանը:

Հնարավոր փլուզումներին անհապաղ արձագանքելու համար ՀԿԵ-ի աշխատակիցները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում տվյալ հատվածում:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ ԷՋՄԻԱԾԻՆ–ՄԱՍԻՍ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ
    2025-05-26 08:49

    2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։

  • ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄԻ-ԵՐԵՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՑՔԸ ԿԳՈՐԾԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՑ
    2025-05-20 16:49

    «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ից մեկնարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային ուղևորատար գնացքի երթևեկությունը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 20-ին Երևանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում՝ «ՀԿԵ»-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության ղեկավարության միջև։

  • ՀԿԵ ԿՈԼԵԿՏԻՎԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
    2025-05-09 20:11

    «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակազմը՝ ընկերության ղեկավարության գլխավորությամբ, ծաղկեպսակներ է դրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող երկաթուղային զինվորների հուշարձանին, ինչպես նաև Հաղթանակի զբոսայգում տեղադրված Հավերժական կրակին։ Մայիսի 9-ին Երևանի երկաթուղային կայարանում տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին։

  • ՀԿԵ-ՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ
    2025-04-29 11:08

    Ապրիլի 28-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում նշվեց Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրը։ Այս տարի այն նվիրված է տեղեկատվական տեխնոլոգիաներին՝ «Աշխատանքի անվտանգության ապահովման հեղափոխական մոտեցումները. Արհեստական բանականության և թվայնացման դերը աշխատավայրում» խորագրի ներքո։