Последние новости

273 նոր դեպք. Վարակվածների թիվը հասավ 35 254-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 273–ով և դարձել 35 254։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10 171 (-449) մարդ, կատարվել է 148 180 (+1072) թեստավորում, առողջացել են վարակվածներից 24 206–ը (+704)։ Գրանցվել է մահվան 662 (+12) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 215 է (+5)։

Հուլիսի 20-ի տվյալներով՝ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 34 981 էր, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ