ՓՐՓՈՒՐԸ ԿՆՍՏԻ
Տեր-Պետրոսյանին անվանեցին դավաճան
Մինչ քաղաքական ծանրաքաշները խուսափում էին կտրուկ հայտարարություններից՝ հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմից բխող վտանգը, անսպասելիորեն սրվեցին հարաբերությունները նրանց միջև, ում Փաշինյանը սովոր էր համարել իր հեղափոխության կողմնակիցներ:
Ահաբեկիչների կուսակցության առաջնորդներից մեկը՝ ապստամբությունների գաղափարախոս Ժիրայր Սեֆիլյանը հրապարակեց մի հարցաշար՝ կապված վերջին իրադարձությունների հետ, իսկ Տեր-Պետրոսյանի ՀԱԿ կուսակցությունն այդ քայլին արձագանքեց թունդ շշպռանքով, ինչի արդյունքում «Սասնա ծռերի» գործիչները Լևոն Հակոբիչին անվանեցին դավաճան։
Տեր-Պետրոսյանի համախոհները, բնականաբար, դժվարությամբ մարսեցին այդ մեղադրանքը, փոխարենը՝ նեղ շրջանակներում լայն հայտնի նիկոլական քարոզչամեքենայի ներկայացուցիչը շրջանառության մեջ դրեց ռազմական հեղաշրջման վտանգի մասին էժանագին քարոզչական թեզը, ընդ որում, ինչպեսև պետք էր սպասել, հիշատակվում էր գեներալ Խաչատուրովի անունը։ Ըստ երևույթին, Փաշինյանի համար դժվար է ընդունել այն փաստը, որ Տավուշում սահմանի վրա հակառակորդին փախուստի է մատնել գեներալ Գրիգորի Խաչատուրովի կորպուսը, ուստիև շտապ պահանջվեց ցեխ շպրտել մարտական գեներալի վրա և ներկայացնել իբրև «դավադիր»։ Ապաշնորհ քաղաքական գործիչները միշտ էլ նախանձել են շնորհալի զինվորականներին։ Փաշինյանը հասկանում է, որ Տավուշում ռազմական գործողությունը ցցուն կերպով երևան հանեց իր բոլոր քաղաքական ձախողումները…
Ռազմական հեղաշրջում չի՛ լինելու
Իսկ ինչ վերաբերում է հեղաշրջմանը, ապա, ինչպես այդ առիթով հայտարարեց ԱԱՊՎ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը, Հայաստանում իշխանափոխությունը տեղի կունենա բնավ ոչ ռազմական հեղաշրջման ճանապարհով, ռազմական հեղաշրջում Հայաստանում չի լինելու, և դա բացարձակ ճշմարտություն է։ Միջազգային հանրությունը չի հասկանա նման իշխանափոխությունը, ուստի չարժե, որ Նիկոլի քարոզչամեքենան ներքաշի զինվորականներին քաղաքականության մեջ. լոկ կծիծաղեցնի ժողովրդին։
Դատեք ինքներդ, ո՞ւմ եվ ինչո՞ւ է պետք ռազմական հեղաշրջումը, երբ ժողովուրդն անհամբեր սպասում է, թե երբ ընդդիմությունը կազատի Հայաստանը վարչապետի աթոռին նստած պաթոլոգիկ ստախոսից, սորոսական նախարարներ Արսեն Թորոսյանից ու Արայիկ Հարությունյանից (քանի դեռ նրանք վերջնականապես չեն կործանել առողջապահությունը, կրթությունը, գիտությունը, մշակույթը), ինչպես նաև անգործունակ խորհրդարանական մեծամասնությունից, ոստիկանական կամայականությունից ու ԼԳԲՏ հանրությունից:
Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» և Տեր-Պետրոսյանի կողմնակիցների միջև մենամարտին, ապա ահաբեկիչների կուսակցությունը և Լևոնի սիրահարների ակումբն արդեն 2 տարի շարունակ պայքարում են Նիկոլի ականջը մտնելու համար, որպեսզի թելադրեն նրան, թե ինչ և ինչպես անի։ ՀԱԿ-ն ու «Սասնա ծռերը» մոտավորապես նույն տրամաչափի կուսակցություններ են, այն իմաստով, որ երկուսն էլ դատապարտված են շուտափույթ մոռացության՝ այն պարզ պատճառով, որ հեշտությամբ կտեղավորվեն գյուղական ավտոբուսում։ Այդ գաճաճ ուժերի ակտիվացումը Տավուշի սահմանամերձ գոտում տեղի ունեցած իրադարձություններից հետո միանգամայն բացատրելի է։
Պետության կյանքում տեղի ունեցող նշանակալի իրադարձություններից հետո առաջինը, որպես կանոն, մակերես է ելնում փրփուրը։ Տավուշի իրադարձությունները բացառություն չդարձան, փրփուրը ելել է մակերես, բայց շուտով կնստի։ Պարոնայք Սեֆիլյանն ու Տեր-Պետրոսյանը հասկանում են, որ իրենց ժամանակն անցել է, Նիկոլից հետո Հայաստանում իշխանության կգան պետականամետ անձինք, որոնք Սեֆիլյանի գործընկերներին՝ «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար մարմնի անդամներին կվերադարձնեն այնտեղ, որտեղ նրանք պետք է լինեն 3 ոստիկանների սպանության, ռազմավարական օբյեկտի զինված զավթման և պատանդներ վերցնելու համար, այդ թվում՝ շտապօգնության բժիշկներին։
Պետականամետները վերջնականապես կթաղեն կարգավորման փուլային սցենարն ու նախկին մակարդակին կվերադարձնեն հայ-ռուսական հարաբերությունները։ Պետականամետների իշխանության գալը տեղի կունենա օրենքների և Սահմանադրության շրջանակներում՝ ժողովրդի անվերապահ աջակցությամբ, որը միավորված ընդդիմության առաջին իսկ կոչով դուրս կգա փողոց՝ Նիկոլի հրաժարականի պահանջով։ Սա միանգամայն իրական հեռանկար է, կասեմ ավելին. հենց այդպես էլ կլինի՛։
Օրերս քաղաքականացված հանրությունը կնշի Ստեփանակերտում Փաշինյանի հայտնի ելույթի տարեդարձը (2019 թ. օգոստոսի 5), երբ նա կրկնեց դաշտային հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի խոսքերը. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Տավուշում սահմանի վրա հարձակումից ոչ շատ առաջ Իլհամ Ալիևը հիշեց այդ հայտարարությունը, որպեսզի հերթական անգամ մեղադրի հայկական կողմին բանակցային գործընթացում կառուցողական դիրքորոշում չունենալու մեջ։
Ինչո՞ւ Նիկոլը չդիմեց ադրբեջանցի ժողովրդին
Քաղաքականացված հանրությունն այս օրերին մտաբերում էր Փաշինյանի բոլոր արտահայտությունները. սկսած բանակցությունները «իր կետից» շարունակելու մտադրությունից մինչև այնպիսի լուծում գտնելը, որն ընդունելի կլինի «Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար», ինչպես նաև իշխող վերնախավի գլխից թռնելով ադրբեջանցի ժողովրդին դիմելու մտադրության մասին հայտարարությունը:
Այդ ժողովուրդը վերջերս հարյուրավոր կոկորդներով վանկարկում էր իր խորհրդարանի շենքի մոտ. «Ռուս, ֆարս, էրմենի՝ դուշմա՛ն»։ Բաքվի միտինգի մասնակիցները թշնամի էին անվանում ոչ միայն հայերին, այլև ռուսներին ու իրանցիներին։ Ինչո՞ւ Նիկոլը չդիմեց ադրբեջանցի ժողովրդին։ Դե, լավ, ժողովրդի հետ չստացվեց, թող խոսեր գոնե մոսկովյան շուկաներում արկղերով հայկական ծիրանը կեղտոտ կոշիկներով կոխկրտող ադրբեջանցի դեռահասների հետ։ Ինչո՞ւ մեր վարչապետը նրանց չասաց, որ այդպես վարվելը լավ չէ, որ ծիրանը համեղ է, այն պետք է ուտել։ Կստացվեր մոտավորապես այնպես, ինչպես Աննա Հակոբյանի խաղաղության քարոզի պարագայում, երբ սահմանի վրա արդեն հրակոծում էին հայկական դիրքերը…
Եթե ոմանք միամտաբար կարծում են, թե Տավուշում տեղի ունեցած իրադարձություններից հետո Նիկոլը հասկացել է, որ քաղաքականության մեջ չեն լինում հենց այնպես ասված խոսքեր, և որ ամեն մի բառի համար հարկ է լինում պատասխան տալ, ապա այդ «ոմանք» սխալվում են։ Նիկոլը ոչինչ չի հասկացել... Նրա նմաններն առհասարակ անընդունակ են հասկանալ, որ իրենք խելքի ծով չեն։ Նիկոլին թվում է, թե ինքը պանծալի մարդ Է, Հռոմի պապ, Մեսիա։ Այդպիսի մարդկանցից իրավիճակի համարժեք գնահատականներ ակնկալելն անիմաստ է։ Չարժե նույնիսկ փորձել բացատրել նրան, որ Տավուշում հայ զինվորներն իրենց արյամբ հատուցում էին հենց իր սխալների, իր ինքնավստահության ու ինքնասիրահարվածության դիմաց, իր դիլետանտիզմի, իր վերելակային դիվանագիտության։
Հայաստանի և Արցախի անվտանգությունը թելադրում է…
Դա հիմարության այդպիսի տարատեսակ է, հոգեբույժներն այն անվանում է անանցանելի: Փաշինյանը միայն 10 տարի անց հասկացավ, որ մեղավոր է մարտի 1-ին 10 մարդու մահվան համար, ուստի որոշեց գումարով քավել մեղքը նրանց հարազատների առջև։
Եվս 10 տարի անց նա գուցեեվ հասկանա, որ Տավուշի վրա հարձակումը իր հիմարության անմիջական հետևանքն է, իսկ կորոնավիրուսից զոհված հայրենակիցները՝ վիրուսի տարածումը կանխելու իր կառավարության անհամարժեք քաղաքականության զոհը: Հարևան Վրաստանում, որտեղ բնակչության թվաքանակը շատ ավելի մեծ է, հինգ ամսվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է մոտավորապես նույնքան մարդ, որքան մեզ մոտ միջին հաշվարկով մահանում է մեկ օրում։
Թեպետ, արդեն կարևոր չէ, թե ինչ և երբ կհասկանա Նիկոլը. կարևորն այն է, ինչը հասկացել ենք մենք։ Հայաստանի և Արցախի անվտանգությունը թելադրում է Փաշինյանի անհապաղ հրաժարականի անհրաժեշտություն։ Ազգային օրակարգ ունեցող քաղաքական ուժերը չեն կարող իրենց հաշիվ չտալ, որ իշխանության ղեկին Նիկոլի հետագա մնալը սպառնալիք է Հայաստանի և Արցախի գոյության համար։ Հարկավոր է ընդդիմադիր ուժերի մեծ ու անհետաձգելի աշխատանք՝ Փաշինյանին հրաժարական տալ պարտադրելու ուղղությամբ, իսկ փրփուրը կնստի։
Ի դեպ, փրփուրի մասին. ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում իշխանությունների ջանքերին վերագրեց ռազմական գործողությունը Տավուշում։ Ափսոս, որ այդ վայ-գործիչն իր հայտարարության մեջ չնշեց Անվտանգության խորհրդի դերն այդ ռազմական հաղթանակում. ախր եթե ինքդ քեզ չգովես, ապա ման կգաս թուքումրով պատված…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 10:40
Более или менее состоявшиеся партии готовятся к парламентскому забегу. Одни делают это с опорой на собственные программы, другие ставят во главу угла дискредитацию соперников, иными словами, паразитируют на критике в адрес оппозиционных парламентских партий, пытаясь расчистить себе путь в следующий депутатский корпус. Об усилиях "Лусавор Айастан" и ППА уже рассказано в предыдущих публикациях, а потому обратимся к другим "клиентам Никола", которые лелеют надежду на преодоление необходимого барьера за счет нападок на парламентское меньшинство.
-
2024-11-23 10:04
Депутат от фракции "Айастан" Агван Варданян на днях заверил, что в лагере борцов с режимом идет активная работа и что в скором времени оппозиция представит обществу свои планы на предстоящие выборы. Утечки в СМИ свидетельствуют о том, что реальная оппозиция пока не может прийти к согласию по поводу совместного хождения на выборы, а это значит, что ожидания оппозиционной части общества вряд ли оправдаются. Пашинян начал подготовку к выборам с парада отставок, дав понять, что всю предвыборную работу за ГД выполнит сам. Он будет просить голоса для себя, снова будет раздавать обещания, кричать о недостатках власти, критиковать ее как бы со стороны, словом, займется любимым делом – профанацией через ложь!
-
2024-11-21 10:09
19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"
-
2024-11-19 09:23
Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։