Արսեն ԲԱԲԱՅԱՆ. ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է
Հիշո՞ւմ եք, որ իշխանության քարոզիչամեքենան հայտնեց, թե պարետի որոշմամբ 14 օրով դադարեցվել է Սևանի White Shorja լողափի գործունեությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Պարզվում է սա իշխանության հերթական ստախոսությունն էր։
Երեք օր է արդեն ամեն օր ուսումնասիրում եմ պարետի բոլոր որոշումները և գիտե՞ք, թե ինչ է պարզվել։ Պարզվել է, որ պարետը չի ընդունել այդպիսի որևէ որոշում, հետևաբար իշխանությունը հերթական անգամ ստեց ու չդադարեցրեց իր հովանավորյալ պատգամավոր Հայկ Սարգսյանի ապօրինի բիզնեսը։
Ի դեպ, իսկ ինչպե՞ս պետք է դադարեցնել գործունեությունը, երբ այդ ձեռնարկատիրական գործունեությունն իրականցվում է առանց որևէ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ։ Օրեր առաջ եմ ասել, որ White Shorja լողափը Հայկն աշխատացնում է առանց որևէ հարկ վճարելու։
Խնդրեմ, ինքներդ ուսումնասիրեք պարետի որոշումները և անձամբ համոզվեք, որ այս իշխանությունը ստի թագավորություն է։
Սրանով ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հովանավորում իր թիմակցի ապօրինի գործունեությունը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».