«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրն ունի երկու փուլ
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրն ունի երկու փուլ՝ կրթական և աքսելերացիոն։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, առցանց հանդիպման ժամանակ հայտնել է ծրագրի համակարգող Մարիամ Համբարչյանը։ Նրա խոսքով՝ առաջին փուլը, որը կտևի 8 շաբաթ, նախատեսում է առնանց ուսուցում։
Այդ ութ շաբաթների ընթացքում մասնակիցների համար ելույթ կունենան փորձագետները, որոնք կներկայացնեն միջազգային ՏՏ ոլորտի գործունեության տարբեր ասպեկտները՝ ԱՄՆ-ում ընկերությունների ստեղծման և ձևավորման գործընթացից, սեփական բրենդի և իմիջի ձևավորումից մինչև բիզնեսի զարգացում և պրոդուկտի խթանում միջազգային շուկաներում։ Մասնակիցները փորձագետներից կստանան պրակտիկ առաջադրանքներ, որոնք մշակվել են տվյալ շահառու ընկերության գործունեության առանձնահատկությունները հաշվի առնելով։
Բացի այդ, մասնակիցների հետ նաև կաշխատեն մենթորներ, որոնք կօգնեն նրանց կատարել հանձնարարությունները և ներկայացնել դրանք այլ ընկերություններին ու փորձագետներին։ Ուսուցման փուլը հաջողությամբ ավարտած ընկերությունները կանցնեն հաջորդ փուլ և կստանան հնարավորություն այցելել Սիլիկոնյան հովիտ 2 շաբաթով, այնտեղ հանդիպել վենչուրային հիմնադրամների և ընկերությունների հետ, որոնց հետ ցանկանում են համագործակցել։ Ծրագրում մասնակցելու համար ընկերությունները պետք է լրացնեն և ուղարկեն մասնակցության հայտադիմում մինչև օգոստոսի 23-ը։
Պարտադիր պայման է, որ ընկերությունը գրանցված լինի Հայաստանում, հիմնադիրներից գոնե մեկը պետք է լինի Հայաստանի քաղաքացի։ Եթե ընկերությունները համապատասխանեն այդ նվազագույն չափորոշիչներին, ընտրահանձնաժողովը կընտրի դրանցից մասնակիցներ՝ նախապատվությունը տալով նրանց, ովքեր արդեն ունեն վերջնական պրոդուկտ կամ առնվազն վերջնական պորդուկտի նախագիծ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 19:46
Первого июля Нацсобрание Армении по инициативе правительства созвало внеочередную сессию. В повестку дня включено в общей сложности 22 вопроса. Один из вопросов повестки — дополнения в законы РА «Об органе по регулированию общественных услуг» и «Об энергетике». Они предназначены для назначения государственного управляющего компанией «ЭСА», принадлежащей президенту «Ташир групп» Самвелу Карапетяну (арестован 19 июня по обвинению в публичных призывах к захвату власти после поддержки ААЦ на фоне нападок властей).
-
2025-07-02 19:39
Комиссия по внешним отношениям Палаты представителей Бельгии 2 июля одобрила резолюцию по ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе.
-
2025-07-02 19:38
Правительство Армении 8 месяцев не может выбрать замминистра по линии энергетики (в министерстве территориального управления и инфраструктур – ред), но при этом хочет найти целый управленческий штат для "Электросетей Армении". Об этом заявил в видеообращении на своей официальной странице в соцсети вице-президент группы компаний "Ташир" Нарек Карапетян.
-
2025-07-02 19:09
Мотивом убийств, в которых обвиняются задержанные в Екатеринбурге уроженцы Азербайджана, стал конфликт из-за раздела сфер влияния в бизнесе. Об этом ТАСС сообщила официальный представитель СК РФ Светлана Петренко.