Последние новости

ԻՐԱՆՑԻ ՓՈՐՁԱԳԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱԿ ՀԱՐԵՎԱՆՆ Է, ՈՐԻ ՀԵՏ ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ»

Օրերս Երևանում տեղի ունեցավ միջազգային ծավալուն գիտաժողով՝ «Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրողույթների և զեղծարարությունների լույսի ներքո» թեմայով, Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի 45 մասնագետների մասնակցությամբ։ Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի և ՀՀ ԳԱԱ-ի Արևելագիտության ինստիտուտի կազմակերպած գիտաժողովի ընթացքում փորձագետները քննարկեցին անցյալի պատմական, քաղաքական, մշակութային, էթնիկական, կրոնական տեսանկյունները, ներկա օրվա իրողությունները, ներկայացրեցին տարածաշրջանում հետագա զարգացումների իրենց տեսլականը։

«Կովկաս-Կասպյան տարածաշրջանում պատմություն կեղծող պետություններ կան։ Նման պետություններն իրենց ներքին և արտաքին քաղաքականության հիմքում դնում են այնպիսի երևույթ, ինչպիսին պատմության կեղծում է։ Նման ռեժիմները կեղծում և խեղաթյուրում են ոչ միայն սեփական պատմությունը, այլև մեր տարածաշրջանի այլ ժողովուրդների ու ազգերի պատմությունը»,- գիտաժողովում հայտարարեց ՀՀ ԳԱԱ-ի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ, նշելով գիտաժողովի կարևորությունը եզակի հետազոտությունների արդյունքների ներկայացման և քննարկման տեսանկյունից։

«Առաջին հերթին՝ տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդների պատմության, մշակույթի, այլ առանձնահատկությունների մասին փաստաթղթեր: Մասնավորապես՝ այն ժողովուրդների, որոնք զրկված են նման հնարավորություններից այն տարածքում, որտեղ նրանք այժմ բնակվում են, այն է ՝ Ադրբեջանում»,- ասաց Սաֆրաստյանը։

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆԻ խոսքերով, գիտաժողովի շրջանակներում ահռելի աշխատանք է տարվել օբյեկտիվ իրողությունների, ինչպես նաև որոշ երկրների և այսպես կոչված գիտական շրջանակների կողմից իրականացվող կեղծիքների բացահայտման ուղղությամբ։

«Այդ իմաստով կցանկանայի առանձնահատուկ ընդգծել ԵՊՀ-ի և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի բացառիկ դերը, օրինակ, թալիշագիտության առումով։ Այս գիտաժողովը մեր գիտության պատասխանն է քաղաքական և գիտական հարթությունում կեղծ թեզեր առաջ տանող պետությանը՝ Ադրբեջանի Հանրապետությանն ու կեղծիքի անհեռանկարային քաղաքականությանը»,-հայտարարեց Մելքոնյանը, ընդգծելով, որ գիտությունը նույնպես ռազմաճակատ է, և հայ արևելագետները վստահորեն պաշտպանում են սեփական դիրքերը։

Իրանցի փորձագետ Սալար ՍԵՅՖՈԴԴԻՆԻՆ ուշադրություն սևեռեց Արցախի շուրջ ընթացող վերջին զարգացումների և տարածաշրջանում Իրանի շահերի թեմայի վրա։

«Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան իրենց քաղաքականությունն են իրականացնում և սեփական մոտեցումներն ունեն Հարավային Կովկասի տարածաշրջանում,- «ԳԱ»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում ասաց Ս.Սեյֆոդդինին։- Ընդ որում Ռուսաստանի հարաբերությունները Վրաստանի հետ ծայրաստիճան լարված են, Թուրքիան և Հայաստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ։ Իսկ Իրանը բոլոր երեք պետությունների հետ ունի դիվանագիտական հարաբերություններ և ռազմավարական լավ հնարավորություններ Հարավային Կովկասում՝ դիվանագիտության տեսանկյունից։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, ապա Իրանը, իհարկե, ցանկանում է բախման խաղաղ լուծում։ Սակայն եթե երկխոսությունը չհանգեցնի դրական արդյունքների և կայունություն չլինի, ապա Իրանը, ամենայն հավանականությամբ, կնախընտրի գործող ստատուս քվոյի պահպանումը տարածաշրջանում։ Մեզ համար մեկ այլ կարևոր գործոն է ուժերի հավասարակշռության պահպանումը։ Ընդ որում կցանկանայի նշել Իրանի փորձագիտական շրջաններում առկա անվստահությունը Ադրբեջանի նկատմամբ։ Փորձագետների մեծամասնությունը չի հավատում ադրբեջանցիների անկեղծությանը և չի վստահում երկկողմ ամուր հարաբերությունների վերաբերյալ նրանց հավաստիացումներին։ Իրականում Իրանի բոլոր հարևաններից Հայաստանը միակ երկիրն է, որի հետ երբեք ոչ մի խնդիր չենք ունեցել և չունենք…»։

Սեյֆոդդինիի խոսքերով, միայն վերջերս առաջացավ ոչ մեծ խնդիր՝ կապված շրջակա միջավայրի, մասնավորապես Արաքս գետի աղտոտման հետ, ինչը իրանական մի շարք ԶԼՄ-ներ բնորոշեցին որպես Հայաստանից բխող խնդիր։

«Չեմ կարող ասել, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, բայց եթե ճիշտ է, ապա կցանկանայինք հուսալ, որ Հայաստանը կանի ամեն հնարավորը՝ հարցը լուծելու համար, որպեսզի նույնիսկ այդչափ փոքր վիճաբանություններ մեր երկրների փոխհարաբերություններում չլինեն,- նշեց փորձագետը։- Կրկին անդրադառնալով Արցախի շուրջ տիրող իրավիճակին, ասեմ, որ ընթացիկ իրադրության պարագայում Իրանի համար մտահոգիչ ոչինչ չեմ տեսնում։ Քանի որ, եթե տարածաշրջանը գտնվեր ադրբեջանցիների ձեռքում, ապա բացառված չէ, որ այսօր այնտեղ տերուտնօրեն լինեին Իսրայելն ու ՆԱՏՕ-ն։ Սակայն ներկայումս մենք այդպիսի խնդիր չենք տեսնում, քանզի վերահսկողությունն իրականացնում է հայկական կողմը։

Կցանկանայի նաև նշել հայկական և ադրբեջանական կողմերի մոտեցումների տարբերությունը պատմական, մշակութային և ճարտարապետական արժաքների նկատմամբ։ Եթե Ադրբեջանն այդ առումով բացասական դեր է խաղում, ապա Հայաստանի կողմից մենք տեսնում ենք ստեղծարարության օրինակներ։ Կրոնական հանդուրժողականության վերջերս ցուցաբերած ամենավառ օրինակներից մեկը մզկիթի վերականգնումն ու բացումն է Շուշիում։ Մեր տեսանկյունից դա հիանալի քայլ է, քանի որ վերոնշյալ մզկիթն իր պատմական և մշակութային արժեքավորության համատեքստում անչափ կարևոր է Իրանի համար»։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЭТИ ВЛАСТИ СКАЖУТ: НАРОД ВИНОВАТ, ОН ТАК ЗАХОТЕЛ
      2020-02-18 11:30
      804

      "Если в стране тотальный бардак, в армии не может быть тотальной дисциплины", - заявил в интервью "ГА" соучредитель инициативы "Адеквад" Константин ТЕР-НАКАЛЯН.

    • ПРАВО АСАДА
      2020-02-14 11:50
      1685

      "В сложившейся ситуации сирийское правительство имеет все основания применять силу для освобождения своей территории от незаконно оккупировавших ее турецких сил и протурецких боевиков", - заявил в интервью "ГА" директор Института востоковедения НАН РА Рубен САФРАСТЯН.

    • Лариса АЛАВЕРДЯН: ЭТО ПОКУШЕНИЕ НА КОНСТИТУЦИОННЫЙ СТРОЙ
      2020-02-12 12:11
      2479

      Конституционный референдум, назначенный на 5 апреля, - самая обсуждаемая, можно сказать, даже единственно обсуждаемая на сегодняшний день армянской общественностью тема. Эксперты продолжают высказывать свое мнение. В беседе с корр. "ГА" свою точку зрения высказала первый омбудсмен РА, исполнительный директор ОО "Против правового произвола" Лариса АЛАВЕРДЯН.

    • ОППОЗИЦИЯ БУДЕТ ОБЪЕДИНЯТЬСЯ НЕ ВОКРУГ ОПРЕДЕЛЕННОЙ ПЕРСОНЫ, А ВОКРУГ ИДЕИ
      2020-02-12 11:13
      2327

      "Любые шаги по Арцаху, противоречащие нашим национальным интересам, немедленно положат конец правительству Пашиняна", - заявил в интервью "ГА" политолог Ара ВАРДАНЯН.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Գոհար ՄԵԼՈՅԱՆ. «ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍՆԱՆԿ ԵՆ»
      2019-12-27 14:35
      788

      «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հասարակությանը հրամցված օրինագիծը, որը բաղկացած է «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններից ու լրացումներից, փորձում են հիմնավորել բռնության դեպքերի բացահայտման և դրանց դեմ պայքարի անհրաժեշտությամբ։

    • Քաղաքացիներն արգելում են փորձագետների ու քննիչի մուտքը
      2019-07-13 15:45
      342

      ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, այսօր քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք, սակայն քաղաքացիները արգելում են խմբի մուտքը հանքի տարածք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

    • Կարինե Դանիելյան. Սևանը տանում ենք ոչնչացման
      2019-07-02 15:05
      292

      Չնայած անհրաժեշտ բոլոր ծրագրերը մշակված են, սակայն մեր չկանխամտածված գործողություններով Սևանն առայժմ տանում ենք ոչնչացման։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով լճի՝ կրկին «ծաղկելու» և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2 սանտիմետրով իջնելու փաստերին։

    • Կարինե Դանիելյան․ Պլաստիկե իրերի արտադրությունը սահմանափակող օրենք է անհրաժեշտ
      2019-05-23 08:04
      263

      Միանշանակ է, որ պլաստիկե իրերի արտադրությունը Հայաստանում պետք է հնարավորինս սահմանափակվի. ոլորտը կարգավորող օրենք է անհրաժեշտ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով փաստին, որ Եվրոպայի խորհրդի հրամանագրով նոր սահմանափակումներ են նախատեսվում որոշ մեկանգամյա օգտագործման պլաստիկե առարկաների համար: