Последние новости

«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ»-Ը ՀԱՄԱՐՈՒՄ Է ԳԵՂԱՄԱՍԱՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԱՆՀԻՄՆ

Օգոստոսի 18-ին Գեղամասար համայնքի բնակիչների ակցիայի կապակցությամբ, որը անցկացվեց Սոթքի հանքի շահագործման հետ կապված, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը հայտարարում է, որ համայնքի բնակիչների կողմից ընկերության դեմ առաջադրվող բնապահպանական մեղադրանքները անհիմն են, և որ Սոթքի հանքի շրջակայքում շրջակա միջավայրի վիճակը մշտապես վերահսկվում է մասնագիտացված հաստատությունների կողմից, գտնվելով իրավասու պետական և տեսչական մարմինների վերահսկողության ներքո։ Սոթքի հանքը շահագործվում է անվտանգության չափանիշներին և բնապահպանական նորմերին համապատասխան։

Ընկերությունը համայնքին հորդորում է չխաղարկել բնապահպանական թեմաները անձնական կամ այլ նպատակներով:

Իրական իրավիճակը պարզաբանելու համար ընկերությունը մտադիր է հանրությանը ներկայացնել հետևյալ փաստարկներն ու փաստերը:

1. Անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը ազդակիր համայնքներում /Գեղարքունիքի և Արարատի մարզերում /, ՀՀ օրենսդրության շրջանակում, ամենամսյա կարգով պատվիրում է օդի, ջրի և հողի մշտադիտարկումներ /մոնիտորինգներ/, որոնք իրականացվում են համապատասխան հավատարմագրված ընկերությունների կողմից։ Ամենամսյա մշտադիտարկումների բոլոր արդյունքները ուշադրության կենտրոնում են և հրապարակվում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։ Անհրաժեշտ է նշել նաև, որ 2019թ-ին Գեղամասար համայնքի Սոթք գյուղի բնակիչների պահանջով «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը՝ Սոթք գյուղի խմելու ջրի որակի ստուգման պայմանագիր է կնքել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ: Ավելին, ընթացիկ տարվանից Ընկերությունը նախաձեռնում է լայնամասշտաբ մշտադիտարկումների իրականացում ազդակիր համայնքներում, որի ընթացքում մշտադիտարկման կետերը կընտրվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ ի դեմս տեղի բնակչության ներկայացուցիչների

2. Ընկերությունը նաև հայտարարում է, որ 2018-2019 թվականներից սկսած համագործակցում է արտոնագրված բժշկական հաստատությունների հետ՝ ազդակիր համայնքների բնակիչների համար անվճար բժշկական հետազոտություններ կատարելու համար։ Անցկացված հետազոտությունների արդյունքներով, բժշկական հաստատությունները ներկայացրել են եզրակացություններ այն մասին, որ հայտնաբերված հիվանդությունները ոչ մի կերպ կապված չեն ընկերության ակտիվների գործունեության հետ։

3. Ընկերությունը անհրաժեշտ է համարում նշել, որ կատարում է պետության հանդեպ ստանձնած բոլոր ներդրումային, հարկային և սոցիալական պարտավորությունները։ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը չորրորդ հարկատուն է, իսկ Գեղամասար համայնքի տեղական բյուջե հարկերի տեսքով տարեկան վճարումները կազմում են մոտ 80 միլիոն դրամ:

Բացի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներից,ընկերությունը չորս ազդակիր համայնքներում պարբերաբար իրականացնում է բազմաթիվ սոցիալական և բարեգործական ծրագրեր, որոնք բազմիցս լուսաբանվել են լրատվամիջոցների կողմից

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • РЕЗНЯ АРМЯН В ШУШИ В ПРОИЗВЕДЕНИЯХ РУССКИХ ПИСАТЕЛЕЙ
      2022-10-03 09:36
      803

      14-17 сентября в Москве, в Армянском храмовом комплексе, состоялась представительная международная научная конференция на тему «Арцах в историческом и современном контексте», организованная Центром арменоведения Российской и Ново-Нахиджеванской епархии совместно с Первопрестольным Святым Эчмиадзином. В конференции участвовало более 50 ученых: арменоведы, историки, литературоведы, археологи и культурологи из разных городов Арцаха, Армении и России. С докладами дистанционно также выступили арменоведы из США, Канады, Италии, Австрии и Франции. В работе конференции приняла также участие и выступила ведущий научный сотрудник Института литературы им. М. Абегяна НАН РА доктор филологических наук Сусанна ОВАНЕСЯН. Представляем читателям «ГА» её доклад.

    • 73 ГОДА СО ДНЯ ОСНОВАНИЯ: КНР УВЕРЕННЫМИ ШАГАМИ ДВИЖЕТСЯ ВПЕРЕД
      2022-10-01 10:34
      1691

      1 октября 2022 года исполняется 73 года со дня основания Китайской Народной Республики. Опираясь на более чем 5-тысячелетнюю историю, традиции и опыт, КНР с момента своего основания предприняла активные шаги в направлении экономического развития и повышения благосостояния народа. Несмотря на понесенные во время Второй мировой войны тяжелые потери, страна под умелым руководством Коммунистической партии добилась значительных успехов на этом пути.

    • GEOPROMINING ПРОДОЛЖАЕТ ПОПОЛНЯТЬ АВТОПАРК ПО ОБСЛУЖИВАНИЮ КОММУНАЛЬНОГО ХОЗЯЙСТВА В ОБЩИНАХ
      2022-09-30 13:13
      2123

      В рамках программ по устойчивому развитию регионов компания GeoProMining Gold приобрела экскаватор-погрузчик «New Holland B80B» и трактор « Беларусь» с многофункциональным навесным оборудованием для общины Арарат.

    • ИНФРАСТРУКТУРНЫЕ ПРОЕКТЫ БАКУ НА ОККУПИРОВАННЫХ ТЕРРИТОРИЯХ ПРЕСЛЕДУЮТ ЧИСТО ВОЕННЫЕ ЦЕЛИ
      2022-09-29 16:17
      1358

      «Инфраструктурное поглощение» Арцаха имеет прямой военный подтекст, а для этого Баку отнюдь не нужно быстрое заселение оккупированных территорий. И эти 66 тысяч могут быть, скажем, членами семей и родственниками дислоцированных в Арцахе азербайджанских военных и других госслужащих», - так прокомментировал заявление бакинского чиновника о намерении до 2026 года переселить на территории Арцаха 66 тысяч граждан эксперт фонда «Луйс» по вопросам внешней политики и безопасности Дереник ХАЧАТРЯН.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ