Последние новости

ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆՔ ԱՐԴՅՈՔ ՄԵՆՔ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ

Ժամանակակից ահաբեկչությունը նույնպիսի խնդիր է, ինչպիսին բնական աղետները կամ քրեական հանցավորությունն է։ Պետությունը շատ բան կարող է հակադրել դրան, բայց երաշխիքներ, որ այն իսպառ արմատախիլ կարվի, չկան ու չեն կարող լինել։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ բացի բնական աղետներից, հրդեհներից, հանցավորությունից, հիվանդություններից, արտադրական և տրանսպորտային վթարներից, կա ահաբեկչություն, որին կարող է բախվել յուրաքանչյուր ոք։ Պատրա՞ստ է արդյոք մեր հասարակությունը դիմակայել ահաբեկչությանը։

2016 թվականի հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի զավթման գործով վերջին դատական նիստում մեղադրող կողմը պահանջել է դատապարտել խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին 8 տարի 9 ամիս ազատազրկման, Էդվարդ Գրիգորյանին՝ 8 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանին ՝ 8 տարի 9 ամիս, Պավել Մանուկյանին և Սեդրակ Նազարյանին՝ 9 տարի, Մխիթար Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս, Արմեն Բիլյանին՝ 21 տարի: Սմբատ Բարսեղյանի համար մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում։

Դրանից հետո ինչպես «Սասնա ծռերի» անդամները, այնպես էլ նրանց կողմնակիցները հանդես եկան զինված խմբի գործողություններն արդարացնող և մեղադրյալների լիակատար արդարացում պահանջող բազմաթիվ հայտարարություններով։ Վերջիններս, պարզվում է, ամենևին էլ հանցագործներ չեն, այլ գրեթե հերոսներ, որոնք կենսագործել են «ժողովրդի ապստամբության սրբազան իրավունքը»։ Եվ «Իմ քայլը», ըստ երևույթին, համամիտ է իրողությունների նկատմամբ նման տեսակետին։ Համենայն դեպս 2018 թվականին Փաշինյանի կողմից իշխանության զավթումից հետո այդ գործով մեղադրյալների մի մասն ազատ արձակվեց։ «Իմ քայլի» պատգամավորների միջնորդությամբ, իմիջիայլոց։

Այն, որ պատգամավորները գործում էին բնավ ոչ ինքնուրույն, այլ կատարում էին շեֆի հրամանը, կասկածից վեր է։ Շատերը Փաշինյանի այս քայլը, ինչպեսև նրա հանդիպումը «Սասնա ծռերի» պարագլուխների հետ, գնահատեցին որպես եթե ոչ պարի ուղղակի հրավեր, ապա որպես փորձաքար։ Թե կոնկրետ ինչի մասին են պայմանավորվել վարչապետն ու «Սասնա ծռերի» ղեկավարությունը, հանձն չեմ առնի ասել, բայց գլխավորն այստեղ հանդիպման բուն փաստն է։ Հետո, ճիշտ է, ինչ-որ բան այնպես չգնաց, և համագործակցությունը, դատելով ամենից, սառեցվեց։

Մեր խորին համոզմամբ, 2016 թվականի հուլիսյան իրադարձությունները կարող են գնահատվել միայն որպես ահաբեկչական գործողություն։ Դա միանշանա՛կ է ։ 31 հոգուց բաղկացած զինված խումբը ներթափանցեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, զավթեց զենքն ու պատանդներ վերցրեց։ Առաջ քաշվեցին բացառապես քաղաքական պահանջներ. նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարական և ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող «Հիմնադիր խորհրդարան» արմատական կազմակերպության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակում։ Սպանվեցին ոստիկանության երեք աշխատակիցներ։ Եթե դա ահաբեկչական գործողություն չէ, ապա ի՞նչ է։

Եվ այստեղ մենք մոտենում ենք մեր խոսակցության գլխավոր թեմային. պատրա՞ստ է արդյոք մեր հասարակությունը դիմակայել ահաբեկչությանը։ Գիտակցո՞ւմ են արդյոք իշխանություններն ու բնակչությունը, թե ահաբեկչության դեմ պատերազմում ովքեր են իրենց հակառակորդներն ու դաշնակիցները և ինչ չափով։ Ի՞նչ քայլեր և ո՞ւմ կողմից պետք է ձեռնարկվեն, որպեսզի երկիրն ու հասարակությունը հաջողությամբ հաղթահարեն ահաբեկչության փորձությունը, ի՞նչ է պետք անել և ի՞նչն անել չի կարելի ոչ մի դեպքում։

Առաջին բանը, որ պետք է արձանագրել. Հայաստանը փաստացի գտնվում է պատերազմական վիճակում, շրջապատված թշնամական պետություններով, աշխարհագրորեն մոտ է աշխարհի ամենապայթյունավտանգ տարածաշրջանին, իսկ դա նշանակում է, որ ահաբեկչությունը մեզ սպառնալու է մշտապես։

Այդ գիտակցումով պետք է կարողանալ ապրել, ընկալելով դրա հետ կապված խնդիրները ճիշտ այնպես, ինչպես հիվանդություններն ու ճանապարհային երթևեկությունը։ Ավտովթարից չզոհվելու, չհիվանդանալու, իսկ հիվանդանալով՝ բուժվելու և հնարավորինս ուշ մահանալու համար գոյություն ունեն ոչ միայն ժամանակակից քաղաքակրթության նշանակալի մաս կազմող մասնագիտացված համակարգեր, այլև բոլորին ու յուրաքանչյուրին դեռ մանկուց հայտնի մի շարք կանոններ։ Ահաբեկչությանը դիմակայելու հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե որքան արագ կմշակվեն այդ կանոններն ու համընդհանուր կդառնան բոլորի համար։ Մեզ մոտ, ցավոք, այդ ուղղությամբ, հատկապես վերջին երկու տարիներին, ոչինչ չի արվում։

Գլխավոր գործոնը, որը կարող էր վկայել, որ մեր հասարակությունը հասել է ահաբեկչությանը դիմակայելու խնդրի ըմբռնման մակարդակին, ահաբեկչական գործողությունների բախվելիս նրա հասնելն է համախմբվածության մակարդակի։ Ահաբեկչությանը ցուցաբերվող դիմակայությունը չի կարող լինել միայն պետության և ուժային գերատեսչությունների գործը: Առանց բնակչության մասնակցության այն դատապարտված է եթե ոչ պարտության, ապա ահաբեկչությունների շղթայի կրկնության։

Բայց մեր հասարակության ի՞նչ համախմբվածության մասին կարող է խոսք լինել, եթե այն ժամանակ, երբ «Սասնա ծռերը» զավթած էին պահում ՊՊԾ գնդի տարածքը և արդեն ոստիկաններ էին զոհվել, Երևանի կենտրոնում հանրահավաքներ ու երթեր էին ընթանում ի աջակցություն ահաբեկիչների։ Անհնար է նման բան պատկերացնել որևէ այլ երկրում։ Իսկ չէ՞ որ հասարակության տարանջատությունը վերջին երկու տարիների ընթացքում զգալիորեն սաստկացել է։

Թե ինչպես Հայաստանի բնակչությանը վերածել ահաբեկչական սպառնալիքին դիմակայող հանրության՝ առանց հիմքերը փլուզելու, առանձնահատուկ թեմա է։ Նշենք միայն, որ մեզ հայտնի է լոկ մեկ երկիր, որը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է դիմակայել ահաբեկչությանը՝ նվազագույնս սահմանափակելով քաղաքացիական ազատություններն ու հասարակության ինքնազգացողությունը։ Այդ երկիրը կոչվում է Իսրայել։

Ինչպես ցույց է տալիս Իսրայելի փորձը, ահաբեկչության դեմ պայքարում զիջումներն անիմաստ են։ Միակ ելքը կանխարգելիչ հարվածի մեխանիզմի ստեղծումն է։ Ահաբեկչական գործողության կանխումը՝ մինչ կատարողները կսկսեն գործել։

Թե որքանով են դա հասկանում և որքանով կարող են այդ համակարգը ստեղծել նրանք, ովքեր պետք է պատասխանատու լինեն դրա ստեղծման համար, մեծ հարց է։ Եվ հասցեագրված առաջին հերթին երկրի ղեկավարությանը, քանզի դրա պատասխանատուն հենց նա է։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БОРЬБА ВСТУПАЕТ В РЕШАЮЩУЮ ФАЗУ
      2024-05-10 13:04

      После того, как Пашинян не отреагировал на требование участников грандиозного митинга 9 мая на площади Республики подать в отставку, предводитель Движения "Тавуш во имя Родины" архиепископ Баграт Галстанян объявил о начале уличной борьбы в виде мирных акций неповиновения по всей стране. Да, Пашинян добровольно в отставку не подал. Но подать в отставку можно заставить, да и сама "подача в отставку" вовсе не обязательна. Если прежнего правителя можно было низвергнуть давлением улицы, то почему нельзя подвергнуть такому же эффективному действию занявшего его место, на поверку оказавшегося предателем, величайшим лжецом и злейшим тираном?

    • ПАШИНЯН ПОТЕРЯЛ КОНТРОЛЬ ЗА СИТУАЦИЕЙ
      2024-05-09 10:31

      Основными ресурсами любого тоталитарного режима являются, как известно, ложь и насилие. В ходе шествия Движения "Тавуш во имя Родины" под предводительством архиепископа Баграта Галстаняна насилие к участникам применено не было, это мы увидим в Ереване, но наглой и циничной лжи на них было обрушено невероятное количество.

    • СТРАХИ И ПАНИКА ПРЕДАТЕЛЬСКОГО РЕЖИМА
      2024-05-08 10:53

      Страна, правители которой готовы оптом и в розницу ее продать, просто напрашивается на все то, на что напрашивается. А готовые продать страну, совершающие по отношению к ней и своему народу запредельные подлости личности заслуживают адекватной кары. Ведь никто не сможет из мировой  истории привести хотя бы один пример того, чтобы государство, у которого враг забирает его территории, само и по доброй воле стало бы подвергать сомнению правильность собственных границ. А Пашинян и его окружение делают это!

    • КОНЕЦ ПРЕДАТЕЛЬСКОЙ ВЛАСТИ
      2024-05-07 10:32

      Шествие Движения "Тавуш во имя Родины" под предводительством архиепископа Баграта Галстаняна уже приближается к Еревану. Каждый час к нему присоединяются все новые и новые граждане, в каждом населенном пункте участников встречают хлебом и солью. Народ поднимается на борьбу за спасение Родины.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ