Последние новости

Գոհար ՄԵԼՈՅԱՆ. «ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍՆԱՆԿ ԵՆ»

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հասարակությանը հրամցված օրինագիծը, որը բաղկացած է «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններից ու լրացումներից, փորձում են հիմնավորել բռնության դեպքերի բացահայտման և դրանց դեմ պայքարի անհրաժեշտությամբ։

Հեղինակների կարծիքով, այդ խնդիրը մեր երկրում սուր է կանգնած, բռնությունը հայ ընտանիքներում բավական տարածված է, այդ թվում նաև՝ երեխաների նկատմամբ։ Ինձ թույլ կտամ բազմաթիվ առումներով չհամաձայնել մշակողների հետ, իսկ բուն օրինագիծը համարում եմ ոչ այլ ինչ, քան հասարակությանը մոլորության մեջ գցելու այլընտրանքային լուծում»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց մեր մշտական զրուցակից, սահմանադրական իրավունքի փորձագետ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համանախագահ Գոհար ՄԵԼՈՅԱՆԸ։

-Ինչո՞վ է բացատրվում Ձեր ծայրաստիճան բացասական վերաբերմունքը «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններին և լրացումներին։

-Միանգամից նշեմ, որ օրինագիծը հակասում է Սահմանադրությանը և գործող իրավական նորմերին։ Այսպես, փաստաթղթում «ընտանիքի անդամ» հասկացությանը հավելվում է «զուգընկեր» տերմինը (զուգընկեր, որը նշյալ անձի հետ մտերիմ, այսինքն ինտիմ հարաբերություններում է)։ Միանգամայն ակնհայտ է, որ տվյալ կարգավորմամբ «ընտանիք» ավանդական հասկացությանը գումարվում են նաև ԼԳԲՏ զույգերը (լեսբուհիներ, արվամոլներ, բիսեքսուալներ, տրանսգենդերներ)։

Գործող օրենսդրությամբ ընտանիքի անդամներ են հանդիսանում, անկախ համատեղ բնակությունից, ամուսինները, այդ թվում՝ նախկին, ծնողները, նաև որդեգրող, խնամատար անձինք, երեխաները, այդ թվում՝ որդեգրած, ամուսինների (այդ թվում՝ նախկին) ծնողները, համատեղ ապրող տատիկները, պապիկները, քույրերը, եղբայրները, փեսաներն ու հարսները և այլն։ Ազգակցական հարաբերությունների հենց այսպիսի ցանկն է համապատասխանում ՀՀ Ընտանեկան օրենսգրքին։

Ըստ Սահմանադրության, ընտանիք կազմելու իրավունք ունեն ամուսնական տարիքի հասած կանայք և տղամարդիկ՝ բացառապես սեփական կամարտահայտությամբ։ Այսպիսով, օրինագծում առաջարկվող ձևակերպումը հակասահմանադրական է։ Բացի այդ, այն հակասում է Ընտանեկան օրենսգրքի դրույթներին։

Ցուցանշական է մշակողների ձգտումը՝ օրենքի անվանումից բացառելու «ընտանիքում համերաշխության վերականգնում» բառերը։ Ակնհայտ եմ համարում, որ փաստաթղթի անվան մեջ մտնող «ընտանիքում համերաշխության վերականգնում» բառերում շեշտը դրվում է պետության գերակա դերի վրա։ Մանավանդ որ ընտանիքն ըստ Սահմանադրության գտնվում է պետության հատուկ պաշտպանության և հովանավորության տակ։ Վերոնշյալ կարգի տերմինաբանություն ներդնելը («բռնությունը»՝ որպես անկյունաքար) պայմանավորված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար հիմքեր ստեղծելու, նախապատրաստելու անհրաժեշտությամբ, քանի որ տվյալ հարցում իշխանությունը բախվեց հասարակության բավական ուժգին հակազդեցությանը։ Դա նույնպես կարող է լինել Սահմանադրական դատարանի դեմ ձեռնարկված բռնաճնշումների պատճառներից մեկը (ընդ որում՝ կարևոր պատճառներից), քանի որ հենց ՍԴ-ն պետք է եզրակացություն տա փաստաթղթի սահմանադրականության վերաբերյալ, մինչ այն կմտցվի ՀՀ ԱԺ օրակարգ։ Բազմաթիվ առումներով հենց դրանով եմ ես բացատրում այն հապճեպությունը, որով իշխանությունը շտապում է ազատվել ՍԴ-ի 7 գործող դատավորներից և նշանակել իրեն հնազանդ կամակատարների։

-Այսինքն համարում եք, որ իշխանությունների համար ԼԳԲՏ իրավունքների լրացուցիչ երաշխիքներն իսկապես առաջնահե՞րթ են։

-Ամեն դեպքում այդպես է երևում։ Եվ եթե դա այդպես է, ապա իշխանությունները պետք է հրաժարվեն շահարկիչ մեթոդներից և ազնվություն ու արիություն ունենան, որպեսզի հայտարարեն ժողովրդին այդ մասին, փորձելով ճշտել, թե պատրաստ է արդյոք մեր հասարակությունը նման կարգավորումների։

-Իսկ ի՞նչ կասեք շատերի կողմից վնասակար ու վտանգավոր համարվող Ստամբուլյան կոնվենցիան ստորագրելու անհրաժեշտության վերաբերյալ իշխանության փաստարկներին մասին։

-Իշխանության այդ փաստարկների առնչությամբ նշեմ հետևյալը։ Նախ, նրանք հայտարարում են, թե կոնվենցիան ստորագրել են նախկին իշխանությունները, իսկ քանի որ ստորագրել են, ապա պետք է վավերացնել։ Տվյալ փաստարկը վկայում է միջազգային իրավունքի վերաբերյալ գիտելիքների և պատկերացումների անբավարարության մասին։ Համաշխարհային քաղաքականության մեջ բավական հաճախակի են դեպքերը, երբ ստորագրված փաստաթուղթը հետագայում չի վավերացվում։ ՀՀ-ում նույնպես կան այդ կարգի տասնյակ իրավական ակտեր։ Այնպես որ տվյալ տրամաբանությամբ՝ պետք է սկսել վավերացումը առավելագույն «ստաժ» ունեցող փաստաթղթերից։ Բացի այդ, գործող իշխանությունն ամենևին կաշկանդված չէ իր նախորդների որոշումներով, բայց համարձակություն չունի այդ մասին բացահայտ հատարարելու։

Երկրորդ, կոնվենցիան ուղղված է կանանց նկատմամբ բռնության կանխմանը, այդ թվում՝ ընտանեկան։ Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկվող անձանց պաշտպանության և ընտանեկան համերաշխության վերականգնման մասին վերոնշյալ օրենքն ընդունվել է 2017 թվականին և մեր երկրի նվաճումն է։ Ուստի գոյություն ունեն իրավական հիմքեր կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելելու համար։ Բավական է պարզապես կատարելագործել օրենքը կամ ներդնել արդյունավետ իմպլեմենտացիոն մեխանիզմ։

Եվ երրորդ, անդրադառնանք նրան, թե ԼԳԲՏ հանրության իրավունքներն իբր պաշտպանված չեն։ Այս պնդումն ամենևին չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ Քր.օր.-ում պատիժ է նախատեսված ցանկացած բռնության համար։ Կարևոր չէ, խոսքը երեխայի, կնոջ, տղամարդու, թե ԼԳԲՏ հանրության ներկայացուցչի մասին է։ Գործում է խտրականության վերաբերյալ Սահմանադրությամբ հռչակված արգելանքը (29-րդ հոդված)։ Այնպես որ այդ փաստարկը նույնպես սնանկ է։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Эрик АЛЕКСАНЯН: "КАКОЙ СМЫСЛ ИСКАТЬ ЗАЩИТЫ ВНУТРИ ГОСУДАРСТВА?"
      2020-02-19 16:35
      402

      Адвокатское сообщество крайне обеспокоено неслыханным прежде давлением на адвокатов, проявляемым в самых грубых и недопустимых формах. Особенно это касается тех, кто участвует в громких, общественно значимых процессах и защищает высокопоставленных представителей прежних властей. Представители адвокатуры и правозащитники ищут пути из создавшейся нездоровой ситуации, высказывают разные точки зрения.

    • АДВОКАТЫ ИЩУТ МЕХАНИЗМЫ ЗАЩИТЫ
      2020-02-18 15:16
      767

      В последнее время вмешательство в адвокатскую деятельность и грубые формы давления на адвокатов стали проявляться все чаще, что вызывает серьезную озабоченность. Не является секретом и то, что взывать к власти, пытаясь представить ей непозволительность сложившейся ситуации, не имеет особого смысла, так как реакция неадекватная. Мы не раз имели возможность убедиться в том, что власти пытаются подавить все очаги сопротивления в отношении структур, не согласных с их позицией. Если наш народный премьер заявляет, что те, кто пытается правовым путем противостоять его инициативам, - предатели, то комментарии излишни.

    • ВАГЕ ГРИГОРЯН, ГЕНЕРАТОР ИДЕЙ БЕЗЗАКОНИЯ
      2020-02-14 11:26
      2151

      Проблема подчинения Конституционного суда "революционной" власти возникла практически сразу после того, как бывшему адвокату Ваге ГРИГОРЯНУ с 4-й попытки удалось занять кресло судьи КС. Ему бы возрадоваться, но он подобно известной старухе из сказки "О золотой рыбке" решил, что этого мало, и незамедлительно начал действовать.

    • "ПРАВЯЩАЯ СИЛА ПРЕКРАСНО ЗНАЕТ, ЧТО НАЗНАЧЕННЫЙ РЕФЕРЕНДУМ ВНЕ ЗАКОНА, НО ПРОДОЛЖАЕТ ГНУТЬ СВОЕ", -
      2020-02-13 16:14
      1090

      заявил "ГА" председатель правозащитной организации "Национальный антикоррупционный совет" Арсен БАБАЯН, комментируя ситуацию вокруг изменений Конституции






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԻՐԱՆՑԻ ՓՈՐՁԱԳԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱԿ ՀԱՐԵՎԱՆՆ Է, ՈՐԻ ՀԵՏ ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ»
      2019-12-11 14:53
      811

      Օրերս Երևանում տեղի ունեցավ միջազգային ծավալուն գիտաժողով՝ «Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրողույթների և զեղծարարությունների լույսի ներքո» թեմայով, Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի 45 մասնագետների մասնակցությամբ։ Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի և ՀՀ ԳԱԱ-ի Արևելագիտության ինստիտուտի կազմակերպած գիտաժողովի ընթացքում փորձագետները քննարկեցին անցյալի պատմական, քաղաքական, մշակութային, էթնիկական, կրոնական տեսանկյունները, ներկա օրվա իրողությունները, ներկայացրեցին տարածաշրջանում հետագա զարգացումների իրենց տեսլականը։

    • Ակցիա ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման
      2019-08-21 14:57
      322

      Երևանի կենտրոնում ակցիա-ստորագրահավաք է ընթանում ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման:

    • Քաղաքացիներն արգելում են փորձագետների ու քննիչի մուտքը
      2019-07-13 15:45
      342

      ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, այսօր քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք, սակայն քաղաքացիները արգելում են խմբի մուտքը հանքի տարածք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

    • Փորձագետ. Սա ազդանշան է բիզնեսին
      2019-04-09 11:30
      216

      ՀՀ իշխանություններն ու քննչական կառույցները պետք է չափազանց զգույշ լինեն, որպեսզի «Սպայկա» ընկերության շուրջ ստեղծված պատմությունը վնաս չհասցնի բիզնես միջավայրին։