Последние новости

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՇՈՒՆ, կամ՝ «2018թ. ԱՊՐԻԼԻ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ ԷՐ»

Երիտասարդության հետ համագործակցության ուղեգիծ

Ավարտված ամառն աննախադեպ էր առաջին, երկրորդ և երրորդ նախագահների քաղաքական ակտիվության տեսանկյունից։

Սերժ Սարգսյանը երկար լռությունից հետո ասուլիս հրավիրեց և 3 ժամից ավելի պատասխանեց լրագրողների հարցերին, Ռոբերտ Քոչարյանը նույնպես ասուլիս անցկացրեց, իսկ որոշ ժամանակ անց հանդիպեց ու պատասխանեց տնտեսական մեկնաբանների հարցերին: Ակտիվությունը պահպանվել է նաև սեպտեմբերին։ Օրերս երրորդ նախագահը Սևանում հանդիպում ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների հետ, իսկ երկրորդ նախագահը խարույկի շուրջ զրուցեց իր երիտասարդ կողմնակիցների հետ: Ողջ ցանկությամբ հանդերձ՝ նիկոլական քարոզչամեքենան չկարողացավ տարաձայնությունների նշույլ անգամ տեսնել երկրորդ և երրորդ նախագահների ելույթներում։ Այս ամռանը Քոչարյանի և Սարգսյանի միջև իբր առկա անհաշտ հակասությունների մասին հորինվածքը վերջնականապես պսակազերծվեց։

Խարույկի մոտ զրույցի ընթացքում Քոչարյանը անդրադարձավ տասնամյակների պատմություն ունեցող բարեկամությանը և ափսոսանք հայտնեց, որ «Ազգ-բանակ» հայեցակարգը չի իրականացվել գործնականում: Իր երիտասարդ կողմնակիցների հետ երկրորդ նախագահի զրույցը ժամանակային առումով համընկավ կուսակցությանն անդամակցել ցանկացողներով մշտապես համալրվող երիտասարդական կազմակերպության անդամների առջև ՀՀԿ առաջնորդի ելույթի հետ։ Երիտասարդների հետ համագործակցելու երկու գործիչների ուղեգիծը սեպտեմբերին միանգամայն հստակ դրսևորվեց։

ՀԱԿ առաջնորդն ինքն էր հրավիրել ՌԴ դեսպանին զրույցի համար

Աշնանը սպասվում է Սարգսյանի երկրորդ ասուլիսը, որը նվիրված է լինելու Արցախին։

Տեր-Պետրոսյանը նույնպես այս ամռանը դրսևորեց ակտիվության նշաններ, մասնավորապես՝ փորձեց բանավեճի մեջ մտնել «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդների հետ և ի պատասխան ստացավ գռեհիկ շշպռանք՝ առանց պատշաճ հարգանքի իր անձի նկատմամբ: Իսկ բառացիորեն օրերս ՀԱԿ մամուլի ծառայությունը շնչեղ հաղորդեց իր առաջնորդի և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպման մասին, որը տևել է մոտ 2 ժամ։

Ավելի ուշ պարզվեց, որ դեսպանն այցելել է Տեր-Պետրոսյանի առանձնատուն՝ վերջինիս խնդրանքով, հարգելով ՀԱԿ առաջնորդի կարգավիճակն ու տարիքը։ Ի տարբերություն ՀԱԿմամլո ծառայության, ԶԼՄ-ները տեղեկություններ հրապարակեցին սեփական աղբյուրներից, որտեղ խոսվում էր Փաշինյանի կառավարության քաղաքականությունից ՀԱԿ առաջնորդի տարանջատման փորձի մասին։ Այլ կերպ ասած, Լևոն Հակոբիչը ամենայն մանրամասնությամբ պատմել է Կոպիրկինին, որ ընդհանուր ոչինչ չունի Ռուսաստանի հետ մերձեցման գիծ չիրականացնող Փաշինյանի հետ։ Տեր-Պետրոսյանը հավաստիացրել է դեսպանին, որ համամիտ չէ Ռուսաստանի նկատմամբ ներկայիս ղեկավարության վարած քաղաքականությանը։ Խոսել են նաև կարգավորման խնդիրների և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Մի խոսքով, ՀԱԿ առաջնորդը հրավիրել էր դեսպանին իր քաղաքական ենթավարպետին ուրանալու համար. կարծում եմ ՝ այս անգամ արդեն ընդմիշտ։

Այս ամռան ընթացքում երկրորդ և երրորդ նախագահների ակտիվացումը միանգամայն բացատրելի է Արցախի ճակատագրի համար մտահոգության տեսանկյունից։ Տավուշի դեպքերից հետո համանախագահները հանդես եկան բանակցությունների անհապաղ վերսկսման կոչով, սակայն նրանք, ովքեր կարգավորման խնդրի մասին գիտեն ամեն ինչ և նույնիսկ ավելին, հիմնավոր կասկածներ ունեն, որ ներկայիս բարդ իրավիճակում Փաշինյանը չի կարողանա բանակցային գործընթացը տանել հայկական կողմի համար շահավետ հունով: Այդ մասին օրերս ուղիղ տեքստով հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Նրա դուխը կհերիքի՞, որ «ոչ» ասի»

Աշոտյանի խոսքերով, «2018-ի իշխանափոխությունը Արցախի մասին էր, և այսօրվա իրավիճակն էլ է Արցախի մասին»: «Փաշինյանի առջև դրել են այն սցենարը, որը ժողովուրդն արդեն վաղուց մերժել է. նրա դուխը կհերիքի՞, որ «ոչ» ասի»,- հարց է տալիս Աշոտյանը։ «Մենք նրան չենք մեղադրում դավաճանության մեջ, մենք նրան մեղադրում ենք անգրագիտության ու ինքնավստահության մեջ», - ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը: Նրա խոսքերով, խնդրի իրական լուծումը ցավոտ փոխզիջում է պարունակելու, որի համար ստիպված են լինելու քաղաքական պատասխանատվություն կրել, ուստի Փաշինյանն ամենևին էլ չի ձգտում վերջնական կետին հասցնել գործընթացը։ Աշոտյանի կարծիքով, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի և Սարգսյանի, ներկայիս վարչապետը խնդրի նկատմամբ սեփական մոտեցում չունի, փոխարենը՝ կան մարդիկ, որոնք շշնջում են նրա ականջին, թե իբր՝ պետք է սպասել ԱՄՆ նախագահական ընտրություններին, քանզի Բայդենի հաղթանակի դեպքում Սորոսի ազդեցությունը կմեծանա

«Եթե Փաշինյանը հայրենասիրության գոնե նշույլ ունենար, ինչպես նաև ինքնապահպանման բնազդ, ապա անհապաղ կկազմակերպեր խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Նույնիսկ արտգործնախարարի հրաժարականը չի օգնի ձգձգել իրավիճակը, միակ ելքը որոշումն է խորհրդարանի վերաբերյալ, որն ի սկզբանե չի արտացոլել քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը հասարակության մեջ։ Արտահերթ ընտրությունները բանակցային գործընթացում ռեսթարթի հասնելու ամենաօպտիմալ միջոցն են»,- ընդգծեց Աշոտյանը։

Ի դեպ, ՀՀԿ փոխնախագահն օրերս առաջին անգամ հնչեցրեց ձայների կոնկրետ թիվը, որոնք չգիտես ուր են անհետացել արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ։ Իշխանությունը «հափռել» է ՀՀԿ-ին սատարած 50-ից 60 հազար ընտրական ձայն։ Այդ իսկ պատճառով իշխանության նախկին կուսակցությունը չմտավ խորհրդարան։ «Նիկոլ, ո՞ւր կորան այդ ձայները»,- հարցնում է Աշոտյանը, որից հետո հայտարարում, որ Նիկոլը ստիպված է լինելու պատասխանել այդ հարցին։

Հաշվետվությունը կներկայացվի խորհրդարանի նախագահին

2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքները հետաքննող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ սեպտեմբերին ԽԺՀ-ի տարեկան գործունեության մասին հաշվետվությունը կներկայացվի խորհրդարանի նախագահին:

Զեկույցը կունենա գաղտնի, հույժ գաղտնի և բաց դրվագներ: Ակնհայտ է, որ առանց Փաշինյանի համաձայնության՝ այդ փաստաթուղթը չի հրապարակվի խորհրդարանի ամբիոնից ։ Փաշինյանն անպայման գրչով կանցնի հաշվետվության վրայով, մինչ դրա հրապարակումը երկրի ամենաբարձր ամբիոնից։

Առայժմ վեհերոտ հույս կա, որ անցած ժամանակահատվածում ԽԺՀ-ն շեղվել է նախկին ղեկավարության վրա մեղքը բարդելու նպատակով այդ պատերազմում հայկական կողմի հաղթանակն իբրև պարտություն ներկայացնելու հանձնարարված ուղեգծից։ Մենք դեռ հավատում ենք, որ ԽԺՀ-ի զեկույցն իր եզրակացություններում չի կրկնի ադրբեջանական քարոզչության այն թեզիսները, թե  Արցախի շփման գծի ողջ երկայնքով 2016 թվականի ագրեսիան բարեհաջող է ավարտվել հակառակորդի համար:

Երկրորդ և երրորդ նախագահների ակտիվացման տակ իրական պատճառներ և հիմնավոր մտահոգություն կա Հայաստանի և Արցախի ապագայի վերաբերյալ, իսկ Լևոն Հակոբիչը ակտիվացել է պարզապես նրա համար, որ իր մասին չմոռանան։ ՀԱԿ առաջնորդը փորձում է քաղաքական գործոնի դեր խաղալ։ Հիշեցնեմ (այլապես իրոք կմոռանաք), որ Հայաստանում այսօր կա նաև գործող նախագահ։

Արմեն Սարգսյանն այս ամռանը, ավանդույթի համաձայն, չէր խառնվում իր գործերին և այնպես էր պահում իրեն, ասես անհանգստանալու չնչին իսկ առիթ չունի, մինչդեռ Սահմանադրության համաձայն (հոդված 123, կետ 1) հենց ինքը, այլ ոչ թե Նիկոլն է պետության ղեկավարը։ Բայց երբ մարդուն չի մտահոգում Հայաստանի և Արցախի ճակատագիրը, ապա այդտեղ ոչինչ չես կարող անել ո՛չ ամռանը, ո՛չ աշնանը, ոչ էլ տարվա մյուս եղանակներին։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЧТО ДЕЛАЛ КЯРАМЯН В ШТАБЕ ШУШИ?
      2021-01-21 10:20
      809

      Пашинян свалил вину на армию В 2008 г. Левон Тер-Петросян обещал, что в случае победы на президентских выборах решит проблему Арцаха, наладит добрососедские отношения с Азербайджаном и сократит численность армянской армии до 10 тыс. Бывший главарь аодовского режима говорил о планах по созданию профессиональной армии.

    • 5 ТЫСЯЧ ЖИЗНЕЙ РАДИ ПОЕЗДОК ЧЕРЕЗ АЗЕРБАЙДЖАН В РОССИЮ?
      2021-01-21 10:10
      643

      В ходе одного из марзовых визитов движения "За спасение Родины" участник первой военной кампании за освобождение Арцаха Самвел Тадевосян рассказал историю, которая произошла после боев за освобождение села Каринтак. Из кармана убитого азербайджанского солдата выпало письмо. Сестра, ученица 10-го класса, писала брату о семейных делах и просила привезти ей с войны подарок – армянское сердце. 10-классница просила брата вырезать у армянина сердце и подарить ей. "Вот с кем нам приходится иметь дело!" - констатировал Тадевосян.

    • "ДВИЖЕНИЮ "ЗА СПАСЕНИЕ РОДИНЫ" НУЖЕН СИЛЬНЫЙ ХАРИЗМАТИЧНЫЙ ЛИДЕР"
      2021-01-19 12:03
      1107

      Председатель партии "Одна Армения" Артур Казинян в интервью "ГА" заявил: "Вазген Манукян не лидер движения, он его кандидат на пост премьера переходного правительства и выступает в этом качестве. На мой взгляд движение нуждается в лидере. Либо Манукян станет таким лидером и возьмет в свои руки управление движением, либо 17 партий будут вынуждены заняться поиском такого лидера".

    • ЕДИНСТВЕННАЯ ГАРАНТИЯ БЕЗОПАСНОСТИ ДЛЯ ПАШИНЯНА – ЭТО ТЮРЬМА!
      2021-01-17 10:51
      2206

      На чьей совести тысячи жертв? На 4 день войны начальник Генштаба Оник Гаспарян объявил на заседании Совбеза о том, что армянская сторона не может продолжать боевые действия, и необходимо приступить к политическим решениям. С Гаспаряном согласился в то время еще министр обороны Давид Тоноян.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՆՈՐԱՑՄԱՆ» ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
      2021-01-20 21:53
      75

      Ուղիղ երկու ամիս է անցել այն օրից, երբ հայոց կառավարության ղեկավարի պաշտոնը դեռևս զբաղեցնող անձնավորությունը հրապարակեց մի ինչ-որ բան՝ երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարման, կայունության ու անվտանգության հաստատման «ճանապարհային քարտեզ» հավակնոտ անվանումով։

    • «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ» ՀԱՐԿԱՎՈՐ Է ՈՒԺԵՂ, ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ԱՌԱՋՆՈՐԴ
      2021-01-20 09:19
      53

      «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց. «Վազգեն Մանուկյանը շարժման առաջնորդը չէ, նա շարժման թեկնածուն է անցումային կառավարության վարչապետի պաշտոնում և հանդես է գալիս այդ կարգավիճակով: Կարծում եմ, շարժումն առաջնորդի կարիք ունի։ Կա՛մ Մանուկյանը կդառնա այդպիսի առաջնորդ և իր ձեռքը կվերցնի շարժման կառավարումը, կա՛մ 17 կուսակցությունները ստիպված կլինեն զբաղվել այդպիսի առաջնորդի որոնումներով»։

    • «ՀԵՌԱՑԵ՛Ք, ԳՈՆԵ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀՈՎ»
      2021-01-18 20:41
      109

      Հայաստանի թուրք-ադրբեջանական լոբբին մտադիր չէ զիջել դիրքերը, իշխանական քարոզչությունն այս օրերին փորձում է անցնել գրոհի՝ հենվելով ձախողված քաղաքական գործիչների և արևմտյան հիմնադրամների վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների վրա։

    • 2020 ԹՎԱԿԱՆ. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՌԱԶՄԱԿԱՆԸ
      2020-12-28 20:57
      90

      Արտակարգ դրություն 2020 թվականը սկսվեց ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահով. ինքնասպանության պաշտոնական վարկածին մինչ օրս քչերն են հավատում։