ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՇՈՒՆ, կամ՝ «2018թ. ԱՊՐԻԼԻ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ ԷՐ»
Երիտասարդության հետ համագործակցության ուղեգիծ
Ավարտված ամառն աննախադեպ էր առաջին, երկրորդ և երրորդ նախագահների քաղաքական ակտիվության տեսանկյունից։
Սերժ Սարգսյանը երկար լռությունից հետո ասուլիս հրավիրեց և 3 ժամից ավելի պատասխանեց լրագրողների հարցերին, Ռոբերտ Քոչարյանը նույնպես ասուլիս անցկացրեց, իսկ որոշ ժամանակ անց հանդիպեց ու պատասխանեց տնտեսական մեկնաբանների հարցերին: Ակտիվությունը պահպանվել է նաև սեպտեմբերին։ Օրերս երրորդ նախագահը Սևանում հանդիպում ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների հետ, իսկ երկրորդ նախագահը խարույկի շուրջ զրուցեց իր երիտասարդ կողմնակիցների հետ: Ողջ ցանկությամբ հանդերձ՝ նիկոլական քարոզչամեքենան չկարողացավ տարաձայնությունների նշույլ անգամ տեսնել երկրորդ և երրորդ նախագահների ելույթներում։ Այս ամռանը Քոչարյանի և Սարգսյանի միջև իբր առկա անհաշտ հակասությունների մասին հորինվածքը վերջնականապես պսակազերծվեց։
Խարույկի մոտ զրույցի ընթացքում Քոչարյանը անդրադարձավ տասնամյակների պատմություն ունեցող բարեկամությանը և ափսոսանք հայտնեց, որ «Ազգ-բանակ» հայեցակարգը չի իրականացվել գործնականում: Իր երիտասարդ կողմնակիցների հետ երկրորդ նախագահի զրույցը ժամանակային առումով համընկավ կուսակցությանն անդամակցել ցանկացողներով մշտապես համալրվող երիտասարդական կազմակերպության անդամների առջև ՀՀԿ առաջնորդի ելույթի հետ։ Երիտասարդների հետ համագործակցելու երկու գործիչների ուղեգիծը սեպտեմբերին միանգամայն հստակ դրսևորվեց։
ՀԱԿ առաջնորդն ինքն էր հրավիրել ՌԴ դեսպանին զրույցի համար
Աշնանը սպասվում է Սարգսյանի երկրորդ ասուլիսը, որը նվիրված է լինելու Արցախին։
Տեր-Պետրոսյանը նույնպես այս ամռանը դրսևորեց ակտիվության նշաններ, մասնավորապես՝ փորձեց բանավեճի մեջ մտնել «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդների հետ և ի պատասխան ստացավ գռեհիկ շշպռանք՝ առանց պատշաճ հարգանքի իր անձի նկատմամբ: Իսկ բառացիորեն օրերս ՀԱԿ մամուլի ծառայությունը շնչեղ հաղորդեց իր առաջնորդի և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպման մասին, որը տևել է մոտ 2 ժամ։
Ավելի ուշ պարզվեց, որ դեսպանն այցելել է Տեր-Պետրոսյանի առանձնատուն՝ վերջինիս խնդրանքով, հարգելով ՀԱԿ առաջնորդի կարգավիճակն ու տարիքը։ Ի տարբերություն ՀԱԿ-ի մամլո ծառայության, ԶԼՄ-ները տեղեկություններ հրապարակեցին սեփական աղբյուրներից, որտեղ խոսվում էր Փաշինյանի կառավարության քաղաքականությունից ՀԱԿ առաջնորդի տարանջատման փորձի մասին։ Այլ կերպ ասած, Լևոն Հակոբիչը ամենայն մանրամասնությամբ պատմել է Կոպիրկինին, որ ընդհանուր ոչինչ չունի Ռուսաստանի հետ մերձեցման գիծ չիրականացնող Փաշինյանի հետ։ Տեր-Պետրոսյանը հավաստիացրել է դեսպանին, որ համամիտ չէ Ռուսաստանի նկատմամբ ներկայիս ղեկավարության վարած քաղաքականությանը։ Խոսել են նաև կարգավորման խնդիրների և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Մի խոսքով, ՀԱԿ առաջնորդը հրավիրել էր դեսպանին իր քաղաքական ենթավարպետին ուրանալու համար. կարծում եմ ՝ այս անգամ արդեն ընդմիշտ։
Այս ամռան ընթացքում երկրորդ և երրորդ նախագահների ակտիվացումը միանգամայն բացատրելի է Արցախի ճակատագրի համար մտահոգության տեսանկյունից։ Տավուշի դեպքերից հետո համանախագահները հանդես եկան բանակցությունների անհապաղ վերսկսման կոչով, սակայն նրանք, ովքեր կարգավորման խնդրի մասին գիտեն ամեն ինչ և նույնիսկ ավելին, հիմնավոր կասկածներ ունեն, որ ներկայիս բարդ իրավիճակում Փաշինյանը չի կարողանա բանակցային գործընթացը տանել հայկական կողմի համար շահավետ հունով: Այդ մասին օրերս ուղիղ տեքստով հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Նրա դուխը կհերիքի՞, որ «ոչ» ասի»
Աշոտյանի խոսքերով, «2018-ի իշխանափոխությունը Արցախի մասին էր, և այսօրվա իրավիճակն էլ է Արցախի մասին»: «Փաշինյանի առջև դրել են այն սցենարը, որը ժողովուրդն արդեն վաղուց մերժել է. նրա դուխը կհերիքի՞, որ «ոչ» ասի»,- հարց է տալիս Աշոտյանը։ «Մենք նրան չենք մեղադրում դավաճանության մեջ, մենք նրան մեղադրում ենք անգրագիտության ու ինքնավստահության մեջ», - ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը: Նրա խոսքերով, խնդրի իրական լուծումը ցավոտ փոխզիջում է պարունակելու, որի համար ստիպված են լինելու քաղաքական պատասխանատվություն կրել, ուստի Փաշինյանն ամենևին էլ չի ձգտում վերջնական կետին հասցնել գործընթացը։ Աշոտյանի կարծիքով, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի և Սարգսյանի, ներկայիս վարչապետը խնդրի նկատմամբ սեփական մոտեցում չունի, փոխարենը՝ կան մարդիկ, որոնք շշնջում են նրա ականջին, թե իբր՝ պետք է սպասել ԱՄՆ նախագահական ընտրություններին, քանզի Բայդենի հաղթանակի դեպքում Սորոսի ազդեցությունը կմեծանա…
«Եթե Փաշինյանը հայրենասիրության գոնե նշույլ ունենար, ինչպես նաև ինքնապահպանման բնազդ, ապա անհապաղ կկազմակերպեր խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Նույնիսկ արտգործնախարարի հրաժարականը չի օգնի ձգձգել իրավիճակը, միակ ելքը որոշումն է խորհրդարանի վերաբերյալ, որն ի սկզբանե չի արտացոլել քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը հասարակության մեջ։ Արտահերթ ընտրությունները բանակցային գործընթացում ռեսթարթի հասնելու ամենաօպտիմալ միջոցն են»,- ընդգծեց Աշոտյանը։
Ի դեպ, ՀՀԿ փոխնախագահն օրերս առաջին անգամ հնչեցրեց ձայների կոնկրետ թիվը, որոնք չգիտես ուր են անհետացել արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ։ Իշխանությունը «հափռել» է ՀՀԿ-ին սատարած 50-ից 60 հազար ընտրական ձայն։ Այդ իսկ պատճառով իշխանության նախկին կուսակցությունը չմտավ խորհրդարան։ «Նիկոլ, ո՞ւր կորան այդ ձայները»,- հարցնում է Աշոտյանը, որից հետո հայտարարում, որ Նիկոլը ստիպված է լինելու պատասխանել այդ հարցին։
Հաշվետվությունը կներկայացվի խորհրդարանի նախագահին
2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքները հետաքննող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ սեպտեմբերին ԽԺՀ-ի տարեկան գործունեության մասին հաշվետվությունը կներկայացվի խորհրդարանի նախագահին:
Զեկույցը կունենա գաղտնի, հույժ գաղտնի և բաց դրվագներ: Ակնհայտ է, որ առանց Փաշինյանի համաձայնության՝ այդ փաստաթուղթը չի հրապարակվի խորհրդարանի ամբիոնից ։ Փաշինյանն անպայման գրչով կանցնի հաշվետվության վրայով, մինչ դրա հրապարակումը երկրի ամենաբարձր ամբիոնից։
Առայժմ վեհերոտ հույս կա, որ անցած ժամանակահատվածում ԽԺՀ-ն շեղվել է նախկին ղեկավարության վրա մեղքը բարդելու նպատակով այդ պատերազմում հայկական կողմի հաղթանակն իբրև պարտություն ներկայացնելու հանձնարարված ուղեգծից։ Մենք դեռ հավատում ենք, որ ԽԺՀ-ի զեկույցն իր եզրակացություններում չի կրկնի ադրբեջանական քարոզչության այն թեզիսները, թե Արցախի շփման գծի ողջ երկայնքով 2016 թվականի ագրեսիան բարեհաջող է ավարտվել հակառակորդի համար:
Երկրորդ և երրորդ նախագահների ակտիվացման տակ իրական պատճառներ և հիմնավոր մտահոգություն կա Հայաստանի և Արցախի ապագայի վերաբերյալ, իսկ Լևոն Հակոբիչը ակտիվացել է պարզապես նրա համար, որ իր մասին չմոռանան։ ՀԱԿ առաջնորդը փորձում է քաղաքական գործոնի դեր խաղալ։ Հիշեցնեմ (այլապես իրոք կմոռանաք), որ Հայաստանում այսօր կա նաև գործող նախագահ։
Արմեն Սարգսյանն այս ամռանը, ավանդույթի համաձայն, չէր խառնվում իր գործերին և այնպես էր պահում իրեն, ասես անհանգստանալու չնչին իսկ առիթ չունի, մինչդեռ Սահմանադրության համաձայն (հոդված 123, կետ 1) հենց ինքը, այլ ոչ թե Նիկոլն է պետության ղեկավարը։ Բայց երբ մարդուն չի մտահոգում Հայաստանի և Արցախի ճակատագիրը, ապա այդտեղ ոչինչ չես կարող անել ո՛չ ամռանը, ո՛չ աշնանը, ոչ էլ տարվա մյուս եղանակներին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 09:39
Заявление начальника СК Артура Погосяна относительно монтажа записей прослушанных бесед архиепископа Баграта Галстаняна вызвало недоумение трезво мыслящих граждан, ведь Погосян, напомню, согласился с теми, кто назвал многократно прокрученные в эфире телеканалов записи бесед архиепископа результатом монтажа. По его словам, иначе и быть не могло, ведь невозможно использовать для сообщения весь материал многомесячных записей. Начальнику СК можно возразить, что по итогам многомесячного прослушивания можно смонтировать компромат на тему подготовки терактов даже из бесед Погоса, который соседствует с депутатом от фракции ГД Бабкеном Туняном, с его (Погоса) деревенскими родственниками.
-
2025-07-04 09:19
7 мая министр юстиции Србуи Галян объявила, что текст новой Конституции будет готов в течение 10 месяцев. 2 месяца уже позади, а 5 июля исполнится 30 лет со дня первого референдума по принятию Конституции. 30 лет назад в этот день состоялись референдум и парламентские выборы. Оппозиция призывала голосовать против проекта Конституции, утверждая, что он сшит по Левону Тер-Петросяну. В тот день даже в страшном сне не привиделось бы, что в 2025 г. проект нового Основного закона будет создаваться под диктовку Баку и Анкары, а из преамбулы будет изъята ссылка на Декларацию о независимости Армении! Тогда никто не мог предположить, что через 30 лет проект новой Конституции будут шить по Ильхаму Алиеву!
-
2025-07-04 09:11
5 июля Пашинян подведет итоги объявленной 28 июня 5-дневки (с 1 по 5 июля) без ругани, "в рамках общественного консенсуса и дискуссии". Он наложил вето на свой привычный лексикон, однако даже в этом случае приглашение к общественному диалогу в его устах выглядит до смешного нелепо. Репертуар Пашиняна – битье об стены, укладывание лицом на асфальт, вытаскивание за галстуки с руководящих кресел, удары молотком по головам политических противников. Из свежих примеров – озвученная с трибуны парламента угроза бросить в тюрьму руководителя и секретаря фракции "Айастан" Сейрана Оганяна и Арцвика Минасяна. Теперь поговаривают о том, что генпрокурор Анна Вардапетян придет в парламент и за депутатом Артуром Саркисяном…
-
2025-07-03 09:32
"Ты увидишь вмешательство, проходимец!", "Навсегда заставлю замолчать!". Эти записи Пашинян сделал в ответ на следующее заявление крупного российского предпринимателя Самвела Карапетяна: "Маленькая группа, забыв армянскую историю, тысячелетнюю историю армянской церкви, набросилась на церковь и на народ. Я всегда был рядом с армянской церковью и армянским народом. Если политическим деятелям не удастся, то мы своим способом вмешаемся в поход властей против церкви". За эти слова Карапетян, по личному указу Пашиняна, помещен под 2-месячный арест. А теперь обратимся к фактам, которые помогут проследить динамику политических репрессий в виде наступления режима на свободу слова за истекшие годы.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։