ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈ՛ՒՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ցինիկ իշխանությունը մեզ բոլորիս վերածել է կույր ստատիստների և վիճակագիրների
Օրերս «Էրեբունի» բժշկական կենտրոնում կյանքից հեռացավ զարմուհիս: Մահից առաջ դադարել էր ճանաչել հարազատներին, այնուհետ դադարեցին գործել երիկամները և, վերջապես՝ երկկողմ թոքաբորբ: Բժիշկն ասաց, որ կորոնավիրուսային վարակը ոչ մի կապ չունի, բայց ո՜վ գիտե. դիահերձում չի կատարվում, իսկ լայնորեն գովազդված տեղական տեստերը մեկ օրվա տարբերությամբ կարող են իրարամերժ արդյունքներ տալ:
Առհասարակ նկատե՞լ եք, որ մեզ վերածել են սովորական ստատիստների։ Կառավարությունն ինքն է պարտադրել մեզ իր ցինիզմն ու քամահրանքը մարդու կյանքի նկատմամբ։ Անցած օրվա ընթացքում՝ ևս երեք հոգի. ընդհանուր առմամբ համաճարակի սկսվելուց ի վեր Հայաստանում COVID-19-ից մահացել է 919 մարդ (սեպտեմբերի 14-ի տվյալներով)։ Կորոնավիրուսով հիվանդների թիվը, որոնք մահացել են, ինչպես մեզ բացատրում է Առողջապահության նախարարությունը, այլ պատճառներից, հավասար է 282-ի: Աչքի անցկացրեցինք թվերն ու գնացինք մեր գործերով։ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, գնաց Ֆեյսբուքում գրառում անելու սպանախի արտահանման աճի մասին…
Իսկ, օրինակ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վիճակագրի սառնասրտությամբ հաղորդեց Առողջապահության նախարարության կայքում, որ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում (Արմավիրի մարզ, Երևան, Կոտայքի մարզ) արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք, որից 21-ը՝ մահվան ելքով: Եվ վե՞րջ։ Հայաստանի ողջ պետական ապարատը Փաշինյանը վերածել է վիճակագրական ահռելի գերատեսչության, որտեղ նա հայտնում է արտահանման աճի մասին՝ ծիծաղելի մի քանի միլիոն դոլարով, իսկ իր նախարարն արձանագրում է վարակից ու թունավորումներից մահացության արդեն բնավ ոչ ծիծաղելի թվերը։ Ի դեպ, չմոռանանք տեղեկացնել, որ ալկոհոլից թունավորման մահացու դեպքերից բացի՝ ևս 5 մարդ կուրացել է։
«Ժողովուրդ... 17 մարդ է մահացել»,- Ֆեյսբուքի միջոցով փորձեց ահազանգել ու ծայրաստիճան անտարբեր դարձած իր հայրենակիցներին քնափությունից արթնացնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը: «Իսկ ո՞վ է պատասխան տալու» վերտառությամբ գրառման մեջ նա, մասնավորապես, ասում է. «Պատկերացնու՞մ եք՝ 17 զոհ ալկոհոլային թունավորումից մի քանի օրվա ընթացքում (այսօր զոհերի թիվը հասել է 21-ի՝ 12 օրում- Խմբ.)։ Այո, իրավապահները հայտարարել են, որ աշխատում են պատճառների և մեղավորների բացահայտման ուղղությամբ, բայց հազար ներողություն, իսկ համապատասխան մարմիններից ինչու՞ առարկայական առումով «ձեն֊ձուն չկա», սննդի անվտանգության ոլորտի պատասխանատուներից, օրինակ։ Համոզված եմ, որ ամեն օրվա ռեժիմով պետք է տեղեկություն լինի, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվում, որ հանկարծ նման դեպքեր չկրկնվեն։ Ինձ մոտ տպավորություն է, որ 17 մարդու մահը առանձնապես չի հետաքրքրում ոչ ոքի»։
Հիշեցնեմ, թե ինչպես արձագանքեց Իտալիայի կառավարությունը, երբ 1980-ականների կեսերին այնտեղ նույնպես ավելի քան 20 մարդ մահացավ նույն մեթանոլի (մեթիլային կամ փայտի սպիրտ) պատճառով, որը «ճարպիկ» գինեգործներն ավելացնում էին գինու մեջ՝ թնդության աստիճանը բարձրացնելու համար։ Նշենք, որ այդ սպիրտն անվնաս է շատ փոքր քանակի դեպքում. դրա թույլատրելի չափաբաժինը կազմում է հեղուկի ծավալի ընդամենը 0,3%։ Իսկ զգալի չափաբաժնի դեպքում մեթանոլը թույն է։
Սկանդալը սկիզբ առավ Միլանում երեք մարդու մահով, երբ բոլոր երեքն էլ խմել էին նույն գինին. Odore Barbera։ Սկսվեց հետաքննությունը։ Այդժամ շատ արագ պարզեցին գինու անցած ճանապարհը և գտան արտադրողին, որին ձերբակալեցին, իսկ արտադրությունը փակեցին։ Սակայն, ի տարբերություն մեզանում տեղի ունեցածի, այդքանով բանը չավարտվեց, մանավանդ որ մահվան դեպքերը շարունակվում էին և մեթանոլի 20 անգամ բարձր չափաբաժին հայտնաբերեցին ևս մեկ գինու՝ պյեմոնտական Fraris Dolcetto-ի մեջ, իսկ հետո նաև այլ ըմպելիքներում։ Բացահայտված «մեթիլային» բրենդների ցուցակները փակցվում էին իտալական բոլոր ռեստորաններում և սուպերմարկետներում, ինչպես նաև Եվրոպայի տարբեր քաղաքներում:
Բազմաթիվ պետություններ այն ժամանակ ամբողջությամբ փակեցին իտալական գինու ներկրումը, իսկ բուն Իտալիայում գինիների օգտագործումից զանգվածային հրաժարում ու խուճապ սկսվեց։ Հարկ եղավ ավելի մանրակրկիտ հետաքննություն անցկացնել, որով պարզվեց, որ տեղի ունեցածից կես տարի առաջ տեղական գինու 4 խոշոր արտադրողներն անօրինական կերպով ձեռք են բերել մեթիլային սպիրտի մեծ խմբաքանակ և ավելացրել դա ցածրորակ գինիներին՝ ալկոհոլի աստիճանը բարձրացնելու համար: Մեթիլային սպիրտի հավելումով ընդհանուր հաշվարկով արտադրվել էր 600 հազար լիտր ծավալի 300 անուն գինի։ Մահացավ 23 մարդ, մոտ 90-ը հոսպիտալացվեցին ծանր թունավորման ախտանշաններով։ Ընդհանուր առմամբ ձերբակալվեցին գինու 12 արտադրողներ՝ չկանխամտածված սպանության, օրգանիզմին վնաս հասցնելու և մթերքի բաղադրության ապօրինի փոփոխման մեղադրանքով։
Դրանից անմիջապես հետո Իտալիայում է՛լ ավելի խստացվեց գինու արտադրության որակի վերահսկողությունը, ընդունվեցին գինեգործության չափանիշների ավելի խիստ նորմեր և նույնիսկ ստեղծվեց ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանում ՝ գինեգործներին վերահսկելու համար։
Իսկ ի՞նչ է արվում մեզանում՝ ստատիստների և վիճակագիրների պետությունում։ Այո, իհարկե, հետաքննություն է ընթանում (հապա ու չընթանա՛ր), երեք կասկածյալներ ձերբակալված են։ Առողջապահության նախարարությունը, բացի մահերի և թունավորման դեպքերի վիճակագրության արդեն սովորական դարձած հրապարակումից, գլուխը պրծացրեց անհայտ ծագումով ոգելից խմիչքներ օգտագործելուց զերծ մնալու ընդհանուր նախազգուշացումով և համենայն դեպս թվարկեց մեթանոլային թունավորման ախտանշանները, կոչ անելով դրանց դրսևորման դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ և անհապաղ դիմել բժշկի:
Իրենց հերթին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները լաբորատոր անալիզներ անցկացնելու նպատակով վերցրեցին մարդկանց մահվան պատճառ դարձած տնային արտադրության բռնագրավված օղու նմուշները: Կարգավորչի մամլո ծառայության հաղորդագրության մեջ նշվում էր, որ «փորձաքննությունը հաստատել է նախնական վարկածը, այն է՝ օղու մեջ առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը մի քանի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը»:
Հետաքննությունն ավարտված է։ Մոռացեք։ Դա՞ ասել կուզեք։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-11 09:58
Тест на компетентность: сначала инфраструктура или реформа? На последнем заседании столичной мэрии обнаружилось, что план по сбору доходов за 1-й квартал этого года не выполнен, а самое интересное, что не выполнен он из-за транспортных сборов. Это ж надо уметь: резко повысить плату за проезд в общественном транспорте, а в итоге собрать меньше предусмотренного…
-
2025-04-11 09:54
На днях министр экономики Армении Геворг Папоян отправился в Абу-Даби на «Ежегодную инвестиционную конференцию», на полях которой 7-го апреля встретился со своим эмиратским коллегой Абдуллой аль-Марри (на снимке). Однако высокий статус арабского министра экономики и доверительные отношения ничуть не удержали Папояна от вошедшей уже в привычку манеры нагло врать и перевирать очевидные факты…
-
2025-04-11 09:47
«ГА» в последние годы много пишет о десятках неэффективных сельскохозяйственных программ, которые проходят мимо широких крестьянских масс, при этом стремительно опустошая казну государства. На прошедшем 10-го апреля заседании правительства курирующий аграрную сферу замминистра экономики Арман Ходжоян представил очередные изменения в программе государственной поддержки строительства «умных» скотоферм и приобретения крестьянами племенного скота, а Пашинян весьма точно поставил диагноз ненужным правительственным аграрным программам, а заодно и себе, и своему правительству…
-
2025-04-10 11:27
Минфин и МИД разошлись в оценках А знаешь ли ты, героический наш налогоплательщик, во что обходится содержание даже совсем небольшого посольства Армении в далеко не самой важной стране мира? Сейчас расскажем, потому как сами узнали об этом из подготовленного замминистра иностранных дел Робертом Абисогомоняном пункта повестки заседания правительства 10-го апреля. Настоящее кино, поэтому приготовьте попкорн…
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-04-02 17:56
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակով հիվանդացության աճ 90%-ով, և այդ առնչությամբ ընթացիկ շաբաթվա ընթացքում կանխատեսվում է ավելի քան 7000 նոր դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին լրագրողներին ասել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը: «Այս պահին Հայաստանում շատ ծանր համաճարակային իրավիճակ է: Մեր հիվանդանոցային համակարգը բավականին ծանրաբեռնված է, մահճակալային ֆոնդը համարյա սպառվում է: Ունենք մոտ 90 տոկոսով հիվանդության աճ։ Կորոնավիրուսի վերարտադրության ցուցանիշն այս պահի դրությամբ 1.2 է»,- ասել է Սահակյանը։
-
2021-03-16 08:44
Ազգային դեղորայքային քաղաքականությունը՝ որպես ճանապարհ դեպի դժոխք Ս.թ. մարտի 12-ին ՀՀ առողջապահության նախարարությունը «հանգստացրեց» մտահոգ հասարակությանը այն հաղորդագրությամբ, որ համավարակի ցուցանիշների ամենօրյա աճի պայմաններում կառավարությունը դեռևս չի քննարկում խիստ սահմանափակումներով լոքդաուն սահմանելու հարցը…
-
2021-02-18 20:30
Չկան 119-րդ հոդվածով նախորոշված պայմանները Մարտի 16-ին կլրանա խորհրդարանի կողմից արտակարգ դրության սահմանման ուղիղ մեկ տարին։ Դրան նախորդել էր «Այո»-ի օգտին քարոզչությունը ծրագրվող հանրաքվեում։
-
2020-12-28 20:57
Արտակարգ դրություն 2020 թվականը սկսվեց ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահով. ինքնասպանության պաշտոնական վարկածին մինչ օրս քչերն են հավատում։