Последние новости

ՍԽԱԼՎԵԼՈՒ ԱՆՍԱՀՄԱՆ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՍՄՈՒՆՔԸ

Հայկական ասացվածքն ասում է. «Կենացները քաղցրանում են»... Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական փիլիսոփայական ստատուսն է ծնել իր ֆեյսբուքյան էջում:

Մարդուն կարելի է հասկանալ. Մաքիավելին կարող էր ուսուցանել, թե ինչպես կառավարել պետությունը, իսկ Փաշինյանը՝ ո՞չ։ Մանավանդ որ սրա ուսմունքը նոու-հաու է։ Մարդկության պատմության ողջ ընթացքում նման բան չի մտահղացել պետությունների հասարակ մահկանացու ղեկավարներից ոչ մեկը։ Նույնիսկ նա, որն ասում էր, թե պետությունը ինքն է, արև-արքան, և ոչ էլ նա, որը պատրաստ էր վստահել պետության կառավարումը հասարակ խոհարարուհուն։

Բայց մենք խոսում ենք բնավ ոչ մահկանացուների մասին, մենք խոսում ենք երկնաբնակների մասին։ Ուրեմն ինչո՞ւմ է ամփոփված Նիկոլի ուսմունքը։ Ինքն անձամբ առաջարկում է անվանել դա հետևյալ կերպ. «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ»: Համեստ ու նրբագեղ։ Գրեթե նույնքան համեստ ու նրբագեղ, որքան Ստալինի «Մարքսիզմը և լեզվաբանության հարցերը» աշխատությունը։

Կհարցնեք՝ ո՞րն է ուսմունքի Էությունը։ Վերնագրից ամեն ինչ պարզ է, բայց Փաշինյանը շատ մանրամասն է ծամում։ Պարզվում է ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» Երրորդ Հանրապետության միակ կուսակցությունն է, որը կարողացել է իրականացնել իշխանափոխության խոստումը, բայց արել է դա «սխալ քայլերի հետևողականության շնորհիվ», քանի որ Նիկոլն ու իր ընկերակիցները գիտեին. «եթե ամեն ինչ ճիշտ անենք, պարտվելու ենք»։ Ինչպես գրում է Փաշինյանը, գիտակցելով այդ իմաստությունը, իրենք որոշեցին «գործել սխալը-սխալի հետևից, դրանով ինքներս մեզ ազատագրեցինք ճիշտ լինելու ձգտման կապանքներից»:

«Միայն սխալ լինելու, սխալվելու վճռականությունն է, որ առաջ գնալու հնարավորություն է տալիս»,- ուսուցանում է հանրապետության գլխավոր հեղափոխականը՝ կոչ անելով «Քաղաքացիական պայմանագրին» շարունակել շարժվել հետևողական սխալների ճանապարհով, և համոզելով, թե հեղափոխական իշխանությունը պետք է «երբեմն գիտակցված անի սխալներ՝ այն դեպքերում, երբ ճիշտ որոշման սպասումը հնարավորություն չի տալիս առաջ գնալ և ի վերջո բերում է կաթվածի, որոշումներ կայացնելու անընդունակության»:

«Մենք իշխանության եկել ենք մեր ժողովրդի, մեր պետության համար մտածողության նոր հարթություն ձևավորելու և Հայաստանը այդ նոր հարթություն բարձրացնելու նպատակով: Եվ մենք անելու ենք դա՝ շարունակելով հետևողական սխալների մեր ռազմավարությունը»,- գրում է մեր առաջնորդն ու հայտարարում,- ՔՊ-ի յուրաքանչյուր ներկայացուցիչ՝ ԱԺ-ում, կառավարությունում, ՏԻՄ-երում՝ սխալվելու վճռականություն պիտի ունենա, պայմանով, որ դրանք գիտակցված սխալներ են, որոնք բխում ենՀայաստանը հզորացնելու, Հայաստանը հզոր տերություն դարձնելու անսակարկելի երազանքից։ Միայն սխալվելու մեր համարձակությունն է, որ ճշմարտության ետևից գնալու վճռականություն կտա ու Հայաստանին կբերի նորանոր հաղթանակներ: Միայն պարտվելու համարձակությունն է, որ մեզ կբերի հաղթանակի: Միայն սխալներ գործելու մեր խիզախությունը մեզ վճռականություն կտա առաջ գնալու ճշմարտության փնտրտուքի ետևից և բերելու է Հայաստանը նոր հաղթանակների»։

Չէ, դե ի՞նչ կա որ։ Ըստ էության, ինչո՞ւ վարչապետը չփիլիսոփայի, երբ ամենուրեք ձախողումներ են։ Պետք է, չէ՞, ոգևորել սեփական թիմին, որը վերջերս չի հասկանում, թե ինչ է կատարվում

Միայն թե սխալվում է վարչապետը, եթե կարծում է, թե մեծ գաղտնիք բացահայտեց մեզ համար։ Մենք այն վաղուց ենք բացահայտել, և ամեն ինչ մերկացրել ենք մեր թերթի դեռևս հունվարի 14-ի համարում։ Եվ քանի որ հաճելի է, երբ քեզ պայծառատես ես զգում, անհամեստաբար հիշեցնենք, որ այդ հոդվածը վերնագրված էր այսպես. «Խոսիր առանց մտածելու. դա է ողջ գաղտնիքը»։

Ճիշտ է, այդ հոդվածում գլխավոր հերոսը վարչապետի աներձագն էր, համատեղության կարգով՝ պատգամավոր։ Բայց Փաշինյանի թիմի իշխանության գաղտնիքի էությունը դրանից չի փոխվում և, համաձայնելով մեր ընթերցողներից մեկի այն մտքին, որ «տգիտությունը դառնում է փաստարկ», մենք գրել ենք. «Այսօր գլխավորը ոչ թե այն է, թե ինչ խոսես, այլ որ պարզապես խոսես։ Եվ ահա անմիջապես ակնհայտ է դառնում նախկին իշխանության սխալը։ Այդ մաստոդոնտները կարծում էին, թե բառերը պետք է կշռադատել, նախապես գրի էին առնում ասելիքը, ընտրելով արտահայտությունները: Դե, հետ էին մնացել ժամանակից, կարճ ասած, անհուսալիորեն հետ էին մնացել. Այնինչ ամեն ինչ այնքա՜ն ակնհայտ է, զարմանալիորեն։ Խոսիր առանց մտածելու. դա է ողջ գաղտնիքը»։

Եվ Փաշինյանն իր կուսակցության պաշտոնյաներին ուղղված իր այսօրվա հանձնարարականներն ակնհայտորեն արտագրել է մեզանից։ Չէ՞ որ մենք դեռ այն ժամանակ ներշնչում էինք. «Ոչ մի դեպքում պետք չէ ծանրաբեռնել ուղեղը նրանով, որ դու պետական մարդ ես, օրենսդիր կառույցի ներկայացուցիչ։ Մոռացիր անէականի մասին։ Եթե ինչ-որ բան հարցնեն՝ բարբաջիր ինչ մտքովդ անցնի, գլխավորն այն է, որ տպավորիչ լինի»։

Այն ժամանակ մեր ասածներին Փաշինյանը ավելացրել է թերևս միայն այն միտքը, որ պետք է ոչ միայն խոսել առանց մտածելու, այլև գործել առանց մտածելու։ Եվ այդժամ ամեն ինչ լավ կլինի։

Համաճարակի դեմ պայքարում սխալվելու վճռականության հետևանքով կորոնավիրուսից մահացած 1200 մարդու կյանքը փոքր գին է։ Մեթանոլի հիման վրա արտադրված օղուց մահացածների ավելի քան 20 դեպքը մանրուք է: Այո, Փաշինյանը փլուզեց Սահմանադրական դատարանը, և այո, շինծու գործերով ոչ մի դատավճիռ չկա։ Այո, փչացել են հարաբերությունները Ռուսաստանի հետ, որոնք հիմա տենդագին փորձում ենք վերականգնել հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով... Բայց չէ ՞ որ Փաշինյանը ճշմարտությունը փնտրում էր փորձերի և սխալների ճանապարհով

Եվ կարևոր չէ, որ սխալներ գործելու Փաշինյանի վճռականության շնորհիվ Արցախը չի ընկալվում որպես ինքնուրույն սուբյեկտ, իսկ Ալիևը աշխարհով մեկ հայտարարում է, որ Փաշինյանն իրենից դադար է խնդրել, որպեսզի հետո գնա զիջումների... Ոչինչ, Ալիևը ոչ մի տեղ չի փախչի, շուտով նա էլ կհասկանա, որ Փաշինյանը պարզապես հետևողականորեն սխալվել է

Եվ ո՞վ ասաց, թե Փաշինյանի մեթոդն իսկապես նոր հարթություն չի բարձրացնի Հայաստանը։ Միայն թե հասկանանք՝ ի՞նչ նկատի ունի։ Գուցե խոսքը պետականության կորստի մասի՞ն է։ Ինչո՞վ նոր հարթություն չէ. միանգամայն հնարավոր՝ հետևողականորեն սխալներ գործելու վարչապետի անսահման վճռականության արդյունքում։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПАШИНЯН ПЕРЕДАЛ «ПОСЛАНИЕ ИСТОРИЧЕСКОЙ АРМЕНИИ»
    2025-05-30 10:19

    Пашинян не был бы Пашиняном, если бы не воспользовался праздничными мероприятиями в Сардарапате для саморекламы. Поставив по правую руку от себя президента страны, а по левую - спикера парламента, Пашинян поделился с присутствующими другими официальными лицами и представителями силовых структур своими новыми «открытиями».

  • КОГДА В МОЗГИ ПРОНИКЛА ВОДА
    2025-05-29 09:48

    После заключения мирного договора, спустя 5 минут, армяне начнут торговать с азербайджанцами. Армяне смогут жить в Баку, а азербайджанцы в Армении, как армяне в Грузии. Автор этих «гениальных» мыслей - спикер парламента РА Ален Симонян. Тот самый, которого некоторые неполиткорректные господа называют человеком из аквариума, напоминая о видеоролике, героем которого был наш спикер в дни, когда большая политика не подозревала о его существовании. Николу Пашиняну стоит обеспокоиться. У него появился достойный конкурент по части… Как бы пополиткорректней выразиться… Не получается. Пусть читатель сам даст характеристику этим мыслям спикера армянского парламента.

  • ОСУДИ И ВОЗЛЮБИ: ЕВРОПЕЙСКАЯ ПОЛИТИКА В ОТНОШЕНИИ БАКУ
    2025-05-28 09:36

    Много слышим ласковых слов в адрес официального Еревана со стороны европейцев. Представители Еревана - желанные гости в Европе, европейские политики, разные самые, - желанные гости официального Еревана. Только вот странность: давно уже не слышно от европейских политиков не только слова, даже намека на осуждение этнической чистки, которую провел в Арцахе Алиев…

  • ДУГИН ПИШЕТ АЛИЕВУ
    2025-05-27 09:24

    Обеспокоенный негативными процессами в отношениях между Москвой и Баку главный «евразиец» Александр Дугин написал открытое письмо президенту Азербайджана Ильхаму Алиеву. Непосредственным поводом послужило то, что лидер Евразийского движения Азербайджана Ибрагим Гасанов и его товарищ Ибрагим Гумбатов приговорены в Азербайджане «за шпионаж в пользу России» к тюремному заключению на срок 14 и 13 лет. Сообщается, что недавно был арестован еще один «евразиец».

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
    2022-05-02 19:27

    Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

  • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
    2022-03-31 17:36

    Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
    2022-03-16 18:14

    Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

  • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
    2022-02-22 21:00

    Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։