ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ SWIFT ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՕՆԼԱՅՆ/ՄՈԲԱՅԼ ԲԱՆԿԻՆԳԻ ՄԻՋՈՑՈՎ
Ամերիաբանկն ընդլայնեց իր թվային ծառայությունների շրջանակը ևս մեկ հարմարավետ գործիքով՝ հնարավորություն տվեց իր հաճախորդներին հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին օնլայն ռեժիմում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
Բանկի հաճախորդները կարող են Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով 24/7 ռեժիմում հետևել ելքային փոխանցումների ընթացքին, ստանալ ամբողջական տեղեկություն գումարը շահառուի բանկ հասնելու վերաբերյալ` առանց հավելյալ հարցումներ կատարելու:
«Առաջինը Հայաստանում ներդնելով SWIFT global payment innovation (gpi) ծառայությունը և մեկ տարի առաջ SWIFT միջազգային կազմակերպության կողմից ճանաչվելով gpi-հարթակի լիիրավ անդամ՝ Ամերիաբանկն այսօր արդեն նոր հնարավորություն է ստեղծել իր հաճախորդների համար ինքնուրույն հետևելու իրենց փոխանցումների ընթացքին»,- նշվում է բանկի հաղորդագրության մեջ:
SWIFT gpi համակարգը ներառում է նաև միջազգային փոխանցումների ընթացքի վերահսկման այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են՝ միջանկյալ/թղթակից բանկերի կողմից փոխանցման կասեցումը և փոխանցման մերժումն ու վերադարձը:
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2021-01-22 09:34964
Европейский парламент 20 января принял резолюции об "Общей политике безопасности и обороны" (CSDP) и "Общей внешней политике и политике безопасности" (CFSP) и ежегодные отчеты.
-
2021-01-21 16:051256
Ардшинбанк внедрил новое поколение банкоматов с бесконтактным (contactless) считыванием данных.
-
2021-01-21 15:13793
«Веками здравоохранение и социальная опека в целом были функцией нашей церкви. Сейчас уже данными вопросами занимается государство. Но возникает вопрос: неужели можно вот так вот игнорировать и позволять, чтобы в нашей стране проблемами находящихся в нужде граждан, то есть самых уязвимых групп населения, занимались сектанты. Церкви нечего сказать по этому поводу?» - написал на своей странице в Фейсбук политолог Грант МЕЛИК-ШАХНАЗАРЯН, комментируя назначения Анаит Аванесян главой Минздрава РА.
-
2021-01-21 10:33931
Никол вроде как воспрял духом и теперь набирает очередную сотню беспрецедентных фактов для очередного сборника сказок про «новую» Армению? Его вчерашние заявления в ходе правительственного часа оставили именно такое впечатление. Одно «неизгладимее» другого.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-12-28 21:0762
Ամերաբանկը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից հաղթող է ճանաչվել «Պրեմիում Բանկինգ Գուրու» (Premium Banking Guru) և «Լավագույն գովազդային արշավ» (Best Promotional campaign) անվանակարգերում: Այս մասին հայտարարվել է Visa’s NY միջոցառման ժամանակ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
-
2020-12-04 11:3199
Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր ընկերության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2020թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշ համարվող այս մրցանակը Ամերիաբանկին տրվում է 7-րդ անգամ: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
-
2020-12-01 17:1598
Ամերիաբանկը և Սիմբիոտիքսը 15 միլիոն ԱՄՆ դոլարի չափով երկարաժամկետ ստորադաս վարկային պայմանագիր են կնքել վարկի գումարի ավելացման հնարավորությամբ մինչև 25 միլիոն ԱՄՆ դոլար: «Բազել III»-ի չափանիշների շրջանակներում այդ վարկային միջոցները որակվում են որպես Բանկի` 2-րդ մակարդակի կապիտալի գործիք և ուղղված են Բանկի ընդհանուր կապիտալի ցուցանիշի բարձրացմանը:
-
2020-11-30 16:47128
Ամերիաբանկը թողարկել է եվրոյով կանաչ պարտատոմսեր` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ծավալով, որը շրջադարձային գործարք է տեղական ֆինանսական շուկայում` որպես Հայաստանում երբևէ առաջին կանաչ պարտատոմսերի ծրագիր: Թողարկումն իրականացվել է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի կանաչ պարտատոմսերի թողարկման սկզբունքներին համաձայն (ԿՊՍ):