Последние новости

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՅԾԻՑ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ Է ԲՌՆԿՎԵԼՈՒ

Ղարաբաղը դարձավ երկրորդ Սիրիա

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայից դեռ շատ առաջ առաջատար վերլուծաբաններն ու ընդդիմության ներկայացուցիչները նախազգուշացնում էին, որ Փաշինյանի քաղաքականությունը տանում է դեպի հակամարտության ահագնացում և մոտեցնում նոր լայնածավալ պատերազմի հավանականությունը:

«Գոլոս»-ի ուշադիր ընթերցողները հաստատ հիշում են երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հրապարակային ելույթներին նվիրված հրապարակումները։ Հենց Սողոմոնյանն էր առաջիններից մեկը, որ մտավախություն հայտնեց. Արցախի Հանրապետությունը կարող է վերածվել Սիրիայի նմանօրինակի, որտեղ ռազմական գործողությունների ընթացքում կբախվեն մի քանի երկրների և ռազմական դաշինքների շահերը։ Հոկտեմբերի 1-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ վտանգավոր է վերածել Կովկասը երկրորդ Սիրիայի։ Ակնհայտ է, որ Արցախում արդեն մարմնավորվում է սիրիական սցենարը։

Ինչո՞ւ նախագահն ընդ որում չհիշատակեց նման սցենարը կանխելու իր ջանքերը։ Ամենայն հավանականությամբ՝ այն պատճառով, որ նման ջանքեր չեն եղել։ Եղել են նախազգուշացումներ ընդդիմության ու վերլուծաբան հանրության կողմից, և այդ նախազգուշացումների վերաբերյալ զրոյական արձագանք պետության առաջին դեմքերի կողմից։ Թվում է, Սարգսյանին ավելի հաճելի է մտահոգվել ողջ Կովկասի մասին, քան առանձին վերցրած Արցախի Հանրապետության…

 Карабах стал второй СириейԱդրբեջան-թուրքական ռազմական ագրեսիայի խորապատկերին խոսվում է տարածաշրջանի նկատմամբ բացարձակ վերահսկողության միտված Թուրքիայի շահերի մասին, Մոսկվայի շահերի մասին, որը չի կարող իրեն թույլ տալ բացահայտ առճակատման գնալ Էրդողանի հետ, Իրանի շահերի մասին, որն այս օրերին ուժեղացնում է իր հյուսիսային սահմանները, Հունաստանի և Կիպրոսի արձագանքի մասին: Ռուս վերլուծաբանները խոսում են այն մասին, որ Բելառուսի իրադարձությունների և Լուկաշենկոյի նկատմամբ Կրեմլի դիրքորոշման խորապատկերին ռուսները չպետք է հակամարտության մեջ մտնեն Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով ռուսական ռազմավարական շահերը Սիրիայում և Լիբիայում։

Այն բանից հետո, երբ թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը խոցեց Սու-25 հայկական գրոհային ինքնաթիռը, Ռուսաստանում շատերը հիշեցին նաև թուրքերի կողմից խոցված ռուսական ինքնաթիռը, հիշեցին Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի սպանությունը, իսկ ոմանք շատ ավելի հետ գնացին դեպի «դարերի խորքն» ու հայտարարեցին, որ ռուսները միշտ էլ ջարդել են թուրքերին, բայց XXI դարում իրավիճակը փոխվել է։

Հայ զինվորն Արցախում պաշտպանում է աշխարհը գլոբալ սպառնալիքից

Ագրեսիայից 3 օր անց պարզ դարձավ, որ Արցախի համար պատերազմը կրում է միջազգային բնույթ, քանի որ դրա արդյունքով շահագրգռված են մեծ թվով երկրներ, ընդ որում ամենից շատ խոսվում է Հարավային Կովկասում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի և տարածաշրջանից նրա վերջնական դուրսմղման մասին: Թուրքիան չի թաքցնում Հարավային Կովկասի նկատմամբ իր հավակնությունները։ Թուրքական ռազմատենչ հռետորաբանության խորապատկերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, թե կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, այնքան էլ պատեհ չէ։ Շատ ավելի տեղին է այն հարցը, թե ում շահերն է այսօր պաշտպանում Արցախի Հանրապետությունը իր անկախության և իր նախնիների հողում ազատ ապրելու ժողովրդի իրավունքի համար մղվող պայքարում։

Եվ այդ ինչպե՞ս կարող էր պատահել, որ պաշտպանելով քաղաքակիրթ աշխարհի շահերը ահաբեկչության գլոբալ սպառնալիքից, որը բխում է Թուրքիայից, Արցախի հայ զինվորը միայնակ ելավ դիմագրավելու ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերին ու վարձկանների բանակին, այլև ՆԱՏՕ-ի սպառազինությամբ ու թվաքանակով երկրորդ զորքին։ Թեպետ, հայ զինվորին արդեն ոչնչով չես զարմացնի։ Ագրեսիայի չորրորդ օրը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ 4 օրում հայ զինծառայողները ոչնչացրել են հակառակորդի գրեթե նույնքան ռազմական տեխնիկա, որքան Արցախի առաջին ազատամարտի տարիներին:

Միջազգային հանրության համար արդեն ակնհայտ է դարձել, որ հակառակորդն ի վիճակի չէ ճեղքել պաշտպանությունը շփման գծի ողջ երկայնքով (այդ գիծն անխոցելի է), ուստի դիմել է քաղաքացիական օբյեկտների և խաղաղ հայ բնակչության ռմբակոծումներին։

Թուրք ազդեցիկ վերլուծաբան Սիման Ուլգենն արդեն գրել է այն մասին, որ ներկայիս ռազմական հակամարտությունը կհանգեցնի Թուրքիայի և Ռուսաստանի բախմանը: Ռուս քաղաքագետները գրում են, որ Թուրքիան բացել է Ռուսաստանի հետ մրցակցության երրորդ ճակատը՝ Սիրիայից և Լիբիայից հետո: Ջոզեֆ Բայդենը Դոնալդ Թրամփին անվանեց «Պուտինի թուլա» և կոչ արեց ազդել Թուրքիայի վրա: Մակրոնը Պուտինի հետ քննարկեց մարտական գործողությունների գոտում տիրող իրավիճակը։

«Ես չգիտեմ, թե որքանով է պատրաստ ռուսական իշխանությունը խոսելու Թուրքիայի ղեկավարության հետ»,- հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահը, մեկնաբանելով տարբերությունները 90-ական թվականների պատերազմի, 2016 թվականի ապրիլին շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի ագրեսիայի և ներկայիս լայնածավալ պատերազմի միջև։

Եվրոպական և ամերիկյան որոշ վերլուծաբաններ արդեն կանխատեսում են, որ «ղարաբաղյան կայծից կարող է համաշխարհային նոր պատերազմ բռնկվել»։ Թուրքիայի քաղաքական հավակնությունների սանձահարումը կարող է դառնալ միջազգային խնդիր, Էրդողանի ռեժիմի ուժեղացման հարցում շահագրգռված չէ գործնականում ողջ համաշխարհային հանրությունը։ Դա չի ենթադրում անհապաղ ու վճռական գործողություններ, բայց իրավիճակը զարգանում է բավական դինամիկ։ Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ Ճապոնիայի արձագանքի մասին, որը մտահոգ է հակամարտության գոտում լարվածության ահագնացմամբ և պահանջել է անհապաղ դադարեցնել կրակը: ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է երրորդ երկրների միջամտության անթույլատրելիության մասին, նկատի ունենալով Թուրքիային, Պենտագոնը հաստատել է, որ Թուրքիան ահաբեկչություն արտահանող պետություն է։ Ո՞ւր են միջազգային պատժամիջոցները։

Չնայած այն բանին, որ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի Հանրապետության դեմ պատերազմում օգտագործում են վարձկան ահաբեկիչների, Իսրայելը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին օդային ճանապարհով, մինչդեռ հնդիկ ուսանողները, հակառակը, մարդասիրական օգնություն են հավաքում Արցախի համար

Ընդդեմ միջազգային ահաբեկչության

Դատելով իրավիճակի զարգացումից, ղարաբաղյան կայծն արդեն վերածվել է համաշխարհային հրդեհի, որի մեջ ակտիվորեն բենզին են լցնում ոչ միայն Թուրքիայի արբանյակները, այլև նրանք, ովքեր գիտակցաբար ժամանակ են ձգում՝ օգնության հասնելու և վզին խաչ կրող զինվորին ուսը դեմ տալու փոխարեն։

Ավաղ, առայժմ այդ ուժերը կոնկրետ գործողությունների փոխարեն նախընտրում են բարձրահունչ խոսքերն այն մասին, որ հայկական զինված ուժերը քաղաքակրթությունների պատերազմ և միջազգային ահաբեկչության դեմ պայքար են մղում ադրբեջան-թուրքական տանդեմի դեմ: Աշխարհն արձանագրել է, որ Արցախի Հանրապետությունը դիմակայում է ահաբեկչության համաշխարհային սպառնալիքին։ Հպարտ մենության մեջ:

Իրանը, Ռուսաստանը, Ֆրանսիան հայտարարել են Արցախում ռազմական գործողությունների գոտում ահաբեկիչ վարձկանների առկայության մասին, Ադրբեջանն ու Թուրքիան միջազգային հանրության աչքում այնպիսի պետություններ են, որոնք օգտագործում են ահաբեկիչներին ռազմական հակամարտություններում։ Պաշտոնական Լոնդոնը, որը նավթային գործեր ունի պաշտոնական Բաքվի հետ, մի կողմ է դրել իր պետական շահերը և հայտարարել Արցախում ահաբեկիչներին օգտագործելու անթույլատրելիության մասին։ Հայաստանում և Արցախում ասում են, որ սիրիացի վարձկանները սովոր են կռվել անապատում, իսկ մեր լեռներում նրանք քիչ բան կարող են անել։ Ասում են նաև, որ ադրբեջանական սպանված զինվորների, այդ թվում վարձկանների գրպաններում ներարկիչներ են հայտնաբերվել, այդ պարոնայք կռվում են դոզայի տակ։ Թեպետ՝ կռվել, դա բարձր է ասված…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • 17 ПАРТИЙ НАЗОВУТ ИМЯ ВРЕМЕННОГО ПРЕМЬЕРА
      2020-11-27 11:18
      770

      Митинги 17 партий не дали желаемый результат, а потому оппозиция, которая объединилась вокруг требования отставки премьера, решила изменить тактику. Представитель Верховного органа АРФ «Дашнакцутюн» Ишхан Сагателян объявил, что по итогам политических консультаций, возможно, будет оглашено имя единого лидера. Ему политические силы доверят роль премьера временного правительства Национального согласия. Этот лидер возглавит правительство на этапе подготовки страны к внеочередным парламентским выборам, которые, по мнению Сагателяна, могут состояться не ранее, чем через полгода после отставки Пашиняна.

    • СИМОНЯН ЗАЛОЖИЛ АГЕНТУРНУЮ СЕТЬ СОРОСА?
      2020-11-22 11:57
      17239

      Ален Симонян никогда не принадлежал к доверенным лицам Пашиняна, но всегда делал вид, будто состоит в первом круге приближенных лиц.

    • "ЗАВТРА ТУРЕЦКОЕ ВОЙСКО МОЖЕТ ОКАЗАТЬСЯ У ВОРОТ ЕРЕВАНА!"
      2020-11-17 10:49
      1959

      Президент обязан подать в отставку! Президент РА Армен Саркисян констатировал наличие нависшей над страной угрозы дестабилизации и для ее преодоления предложил провести внеочередные парламентские выборы. По его словам, на тот период следует доверить временное управление государством новому правительству Национального согласия, которое сумеет вывести страну из ситуации, сложившейся после подписания позорного документа о капитуляции.

    • "НИКОЛ ХОЧЕТ АРЕСТОВАТЬ ЕРАБЛУР!". КТО УБИЛ ГАРНИКА ПЕТРОСЯНА?
      2020-11-16 11:32
      1711

      "Нам ты нужен живым!" "Нам не нужно тебя убивать, нам ты нужен живым! Мы будем холить тебя и лелеять, чтобы вывести на чистую воду всю агентуру, потому что вы - сеть.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Ալվինա ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ. «ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ»
      2020-11-26 21:15
      61

      Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարությունից հետո իրավական բնույթի, այդ թվում՝ տարածքներին, սահմաններին, գերիներին և անհայտ կորածներին վերաբերող բազմաթիվ հարցեր մնացին օդում կախված։ Այսպես, հրադադարից հետո Ղարաբաղի մի շարք բնակավայրեր (ավելի քան 180) ստորագրված հայտարարության պայմաններով հանձնվում են Ադրբեջանին։ Հայկական իշխանությունների լռության խորապատկերին՝ հանձնվում են նաև այն գյուղերը, որոնց մասին ի սկզբանե խոսք անգամ չի եղել։ Հայրենի տունը թողած մարդիկ հայտնվել են բառացիորեն ճանապարհներին։

    • ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՐԴՈՒՄԸ
      2020-11-24 09:10
      99

      Հադրութի շրջանի ղեկավար Կամո Պետրոսյանի խոսքերով՝ մեր վերահսկողության տակ է մնացել շրջանի ընդամենը երկու գյուղ՝ Խծաբերդն ու Հին Թաղերը։ Շրջանի 13500 քաղաքացիներ անօթևան են մնացել և անհասկանալի է, թե ինչ են անելու նրանք, քանզի Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, նա նույնիսկ սեփական անվտանգության երաշխավորը չէ։

    • «ՄԵՆՔ ԱՆՆԿԱՏ ԿՓՈԽԱՐԻՆԵՆՔ ՆՐԱՆՑ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԿԵՂԾՎԱԾՔՈՎ»…
      2020-11-11 08:31
      72

      Ժամանակին, ԽՍՀՄ-ի մոտալուտ փլուզման շրջանում, միութենական պետության ԶԼՄ-ներում շատ տարածված էր տեքստը, որի հեղինակությունը վերագրվում էր Ալեն Դալլեսին, որը գլխավորում էր ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը 1953-1961 թվականներին՝ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև ծավալվող «սառը պատերազմի» տարիներին:

    • ԴԸՄՓ-ԴԸՄՓ-ՀՈ՛Ւ
      2020-11-05 22:03
      696

      Երբ Աստված զրկում է մարդուն ուղեղից, ապա պատերազմում հաղթել, չի բացառվում, հնարավոր է։ Բայց դժվար է։ Երեկ մեր իշխանությունները քննարկում էին կազմակերպել։ Քննարկում էին այն հարցը, թե կարելի էր արդյոք խուսափել պատերազմից։ Նման քննարկման համար ավելի լավ ժամանակ չէր գտնվել։ Այդ թեման «պետք էր» քննարկել հենց հիմա, երբ իշխանությանը քննադատելն արգելված է, իսկ խախտողները տուգանվում են։ Այսինքն եթե որևէ մեկը կարծիք հայտներ, որ պատերազմից խուսափել կարելի էր, եթե չլինեին իշխանությունների սխալները, ապա նրան տեղնուտեղը կտուգանեին։ Որպեսզի քննարկի այն, ինչ «պետք է քննարկել», այլ ոչ թե այն, ինչ ցանկալի և անհրաժեշտ է քննարկել։ Ուստի իշխանությունները շատ «յուրաժամանակ» կազմակերպեցին նման քննարկումներ։