Последние новости

ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՄԱՐ. ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ

Ով և ինչպես է ներկայացնում Արցախի դեմ պատերազմը միջազգային հարթակներում

Գլխավոր հարցը, ինչո՞վ է այս ամենը ավարտվելու։ Այստեղ կա մի քանի տեսանկյուն։ Ըստ էության, Ղարաբաղի և ռազմական գործողությունների պարագայում պատասխանը պարզ է. ոչ մի առաջընթաց Ադրբեջանը չի ունենա, Ղարաբաղը կանգուն կմնա։ Հայաստանում և հայոց աշխարհում դա ի սկզբանե կասկածի տակ չի առել և ոչ ոք։ Կարծում ենք, հասկացել են նաև մյուսները։

Ինչո՞ւ էինք մենք ի սկզբանե համոզված դրանում և գիտեինք, որ Իլհամ Ալիևը մեծ թակարդն է ընկել: Բոլոր նրանք, ովքեր եղել են Արցախում, գիտեն, թե ինչու. դա առանձնահատուկ հող է, առանձնահատուկ մարդիկ։ Սա մենք չենք հորինել, ինչ-որ առիթով արդեն վիճակվել է լսել համեմատությունները Սպարտայի հետ։ Ոմանց կարող է թվալ, թե դա պարզապես գեղեցիկ քարոզչություն է, բայց որոշ զուգահեռներ ակնհայտ են։

Ե՛վ մեկը, և՛ մյուսը ռազմիկների երկիր են։ Սպարտացիները բարբարոսներից փրկում էին քաղաքակրթությունն այն ժամանակ, ղարաբաղցիները փրկում են այսօր։ Այո, Արցախի թիկունքում Հայաստանն է, ինչպես որ սպարտացիների թիկունքում Աթենքն էր, բայց գլխավոր հարվածն ընդունեցին հենց ղարաբաղցիները, և հենց նրանք են իրականացնում վճռական մարտական գործողությունները։ Եվ ամենատարբեր ազգերի վարձկանների հորդաները կկասեցվեն Ղարաբաղի մատույցներում, ինչպես որ հազարավոր տարիներ առաջ՝ Թերմոպիլեի ճակատամարտում, և քաղաքակրթությունը ժամանակ կշահի համախմբվելու համար:

Որ Ղարաբաղը կհաղթի այս պատերազմում, կասկածից վեր է։ Ինչպես գործընկերոջս ասում էր մի ղարաբաղցի տատիկ, մենք արդեն հաղթել ենք, պարզապես ադրբեջանցիները դեռ մինչև վերջ չեն գիտակցում դա։ Այդպես էլ կա։ 150-հազարանոց Արցախը կասեցրեց 10 միլիոնանոց (ըստ Իլհամ Ալիևի) Ադրբեջանին ու 80 միլիոնանոց (ըստ Վիքիպեդիայի) Թուրքիային։ Արդեն ժամանակն է, որ Ալիևն անշտապ, բայց կապի ճամպրուկները։ Շուտով կլրանա 17 տարին, ինչ նա կառավարում է Ադրբեջանը, ժամանակն ավարտին է մոտենում։ Խոսքն ամիսների մասին չէ, մեկ-երկու տարի նա դեռ կարող է դիմանալ, բայց դրանք կլինեն Ադրբեջանի վատթարագույն տարիները։ Եվ Էրդողանն էլ արդեն հասկանում է, որ տարածաշրջանում այս մարտն ինքը տանուլ է տվել, նշաններ կան, որ սկսում է փասափուսան հավաքել... Որքա՞ն ժամանակով։

Ո՞րն է գլխավորը հայկական կողմի համար։ Գլխավորը դավաճանություն թույլ չտալն է։ Եթե Արցախին չդավաճանեն, նա կդիմակայի ու կհաղթի, որքան էլ երկար ձգվի նրա պատերազմը Ադրբեջանի, գումարած Թուրքիայի, գումարած մերձավորարևելյան վարձկանների դեմ, ինչպիսին էլ լինի Ադրբեջանի առավելությունը Արցախի նկատմամբ սպառազինության առումով։ Թե ինչու կհաղթի, մենք արդեն ասացինք։

Բայց դավաճանության թեման, ինչպեսև սխալմունքի թեման, որը կարող է ավելի մեծ հանցագործություն լինել, քան դավաճանությունը, միշտ արդիական է: Ավանդությունն ասում է, որ Թերմոպիլեի ճակատամարտի ժամանակ ինչ-որ մեկը Քսերքսին ցույց տվեց ծածուկ արահետը։ Այն ժամանակվա ինչ-որ սորոսաճուտ, որին չէր հետաքրքրում ոչ մի բան, բացի իրեն խոստացված գեղեցիկ կյանքից։

Լավ, չքողարկվենք պատմության հետևում, այլ ասենք ուղղակի. գլխավոր մտավախությունն այսօր ամենևին էլ Արցախը չէ։ Նրա ռազմիկները, նրա հրամանատարները, նրա առաջնորդները ամեն ինչ անսխալ կանեն։ Գլխավոր մտավախությունն այն է, որ Հայաստանի իշխանություններն իրենց գորովաշարժ մանկական անկեղծության մեջ չխափանեն գործը առաջիկա անխուսափելի քննարկումներում ու բանակցություններում, ինչպես որ մեծապես խափանել են թե՛ կորոնավիրուսի, թե՛ մի շարք պետությունների ու կազմակերպությունների հետ հարաբերությունների պարագայում։ Մատնացույց չենք անի, պարզապես կհիշեցնենք, որ Սորոսի բնի ճտերի համար կարևոր է բնավ ոչ այն, թե ինչ սահմաններ և որտեղով են անցնում, այլ որ դրամաշնորհների ուղիները անխափան գործեն:

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ՔՆՆԱՐԿՎԵԼ ԳԱԼԻՔ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ։ Ալիևը դժվար թե պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը, հետևաբար՝ նախկին բանակցությունների և քննարկումների բազմաթիվ կանխադրույթներ ու խնդիրներ նույնպես չեղարկվում են։ Մնում է մեկ թեմա. հրադադար և այդ ռեժիմի պահպանում։ Եվ այդտեղ անխուսափելիորեն ի հայտ է գալիս խաղաղապահների թեման՝ որպես հրադադարի ռեժիմի պահպանման լրացուցիչ երաշխավորներ։

Դատելով մի շարք նշաններից և որոշ հայտարարություններից, հնարավոր խաղաղապահ առաքելության, դրա կազմի և տեղակայման հավանական գոտիների հարցն արդեն նախնական քննարկումների փուլում է։ Այստեղ հարցերը շատ են։ Կա, օրինակ, խաղաղարարության հարավսլավական սցենարը, երբ բազմազգ վինեգրետը լիարժեք խաղաղություն ու ազատություն չբերեց սերբ ժողովրդին, այլ հաճախ լրացուցիչ խնդիրներ է ստեղծում։ Կա ռուսական խաղաղապահ զորակազմի մերձդնեստրյան սցենարը, որն ապահովել և ապահովում է տարածաշրջանի հանգիստ, խաղաղ կյանքը։ Սրանք ընտրության կարևոր ձևաններ են, քանզի մենք չենք կարող թույլ տալ թշնամուն ներթափանցել հաղթանակած Արցախի թիկունք։

Հասկանալի է, երբ խոսքը վերաբերում է խաղաղապահների տեղակայման հնարավոր գոտիներին, կարելի է խոսել միայն այն տարածքների մասին, որոնք Ադրբեջանը կորցրել է Արցախյան առաջին ազատամարտի տարիներին։ Եվ այստեղ կան բազմաթիվ կարևոր հանգամանքներ։ Օրինակ, ակնհայտ է, որ Հայաստանն Արցախի հետ կապող շրջանները խաղաղապահների կարիք ընդհանրապես չունեն, քանի որ այդտեղ Արցախը սահմանակից է ոչ թե Ադրբեջանին, այլ Հայաստանին, իսկ Ադրբեջանի հետ սահման է ծառայում Օմարի լեռնաշղթան, որն ինքնին փայլուն «խաղաղապահ» է՝ տեղանքի կողմից տրված բնական մանդատով։

Իսկ Արցախի հարավայի՞ն սահմանները։ Այնտեղ, որտեղ մեկ քայլ է բաժանում Իրանից։ Ինչպիսի՞ն է Թեհրանի դիրքորոշումը։

Սրանք բոլորը բարդ ու ճակատագրական հարցեր են։ Ուստիև կարևոր է, որ ինչպես պատերազմը միավորեց նորերին ու հներին, այնպես էլ գալիք անխուսափելի բանակցային գործընթացում, որտեղ վճռորոշ խոսքը, բնականաբար, ասելու է Արցախը, այդ անառիկ ամրոցի ղեկավարությունը, մասնագիտական արժեքավոր օգնություն կարող են ցուցաբերել նաև «փորձառու գայլերը»՝ իրենց գիտելիքներով, հմտությամբ ու կապերով. Հայաստանի և Արցախի բանակցային ամենատարբեր գործընթացներում ու ձևաչափերում հմտացած նախկին առաջնորդները, հայկական դիվանագիտության նախկին ղեկավարները։ Սրանք այն հարցերը չեն, որոնց վճռումը, «թող երեխան ինչով ուզում է զբաղվի» սկզբունքով, կարելի է հանձնել Արման Բաբաջանյանին, Արսեն Խառատյանին կամ համանման կերպարներին, որոնք արդեն հասարակ անուն են դարձել վատթարագույն իմաստներով։ Քանզի արդեն ասացինք, որ սխալն այդ հարցերում հավասարազոր է դավաճանության։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • МАНКУРТ ОБЫКНОВЕННЫЙ
      2024-04-15 12:04

      С легкой руки Чингиза Айтматова понятие «манкурт» вошло в обиход. Согласно сюжету романа «Буранный полустанок», манкурт - взятый в плен человек, превращенный в бездушное рабское создание, полностью подчиненное хозяину и не помнящее ничего из предыдущей жизни. В переносном смысле слово «манкурт» употребляется для обозначения человека, потерявшего связь со своими историческими, национальными корнями, забывшего о своем родстве. Согласитесь, хороший портрет одного премьер-министра, попавшего в плен к Алиеву, а потому выполняющего все его прихоти.

    • ЕЩЕ НЕ "ОХВАЧЕННЫЙ" FRONTEX
      2024-04-12 09:06

      Энтузиазм, с которым правящая в Армении команда носится с идеями об интеграции во всевозможные еще не охваченные европейские структуры напоминает пословицу о выплеснутом вместе с грязной водой ребенке. Архитектура безопасности не терпит истеричных телодвижений, тут легко все разрушить, а заново выстроить очень трудно.

    • ПРОЗОРЛИВЫЙ И ПРАГМАТИЧНЫЙ ЗАПАД
      2024-04-06 10:44

      Кроме кучи заявлений о намерениях, ради которых явно не стоило тратиться даже на билет на самолет, ЕС заявил о готовности предоставить Армении 270 миллионов евро. В течении 4-х лет… Не порадовал город писающего мальчика: цифра, конечно, совсем не велика. Тем более разбитая на 4 года. Если бы Пашинян бросился в ножки Царукяну, мог бы, наверное, выклянчить и побольше. Но, представляется, что сумма, которую ЕС готов выделить Армении, интересна не только чисто в финансовом и экономическом плане. Она симптоматична и с политической точки зрения. Очень вероятно, что приведенная цифра говорит о том, что на Западе уже не верят в Пашиняна. Не в том смысле, что он идет неверным курсом, а в том смысле, что может еще долго удерживать власть.

    • В ОЖИДАНИИ КЛИЕНТА
      2024-04-05 09:56

      Сначала президенту Азербайджана Ильхаму Алиеву позвонил Государственный секретарь Соединенных Штатов Энтони Блинкен. Успокоил. Сказал, что ничего анти-азербайджанского в Брюсселе с премьер-министром Армении Николом Пашиняном обсуждать не будут. Так, немножко денег дадут, и все. 






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆՄԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀՐԱԺԱՐԱԿԱ՛Ն ԵՆ ՏԱԼԻՍ
      2022-04-15 08:16

      Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…

    • ՁԱԽՈՂՎԱԾ ԲՐՅՈՒՍԵԼ
      2022-04-08 08:59

      Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։

    • ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԴՈՒՇԱՆԲԵ-2. ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
      2022-04-05 19:27

      Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:

    • ԻԶՈ՞ՒՐ ԵՆՔ ԱՊՐԵԼ
      2022-03-16 19:42

      Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։