Արտակ Բեգլարյան․ Ունենք հազարավոր չպայթած պայթուցիկ նյութեր
Ադրբեջանական ԶՈի-կողմից էկայնորեն կիրառվել են կասետային զենքեր. և ռումբեր, և հրթիռներ, և արկեր: Կասետային զնեքերը կիրառվել են նաև քաղաքացիական բնակչության դեմ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 11-ին, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը` նշելով, որ մի շարք նման ապացույցներ արդեն ունեն:
«Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը մինչև հոկտեմբերի 10-ը ավելի քան 180 չպայթած կասետային զենք է ոչնչացրել, բազմաթիվ դեպքերում պայթել են: Այստեղ կան որոշակի զինատեսակներ, օրինակ 300 մմ-ոց հրթիռը, որն իսրայելական արտադրության է, այն կիրառվել է հենց Ստեփանակերտի կենտրոնում, մասնավորապես մեզ համար կենսական նշանակության ենթակառուցվածքների դեմ և դրա հետևանքով մենք ունեցել ենք բազմաթիվ վիրավորներ, և այդպիսի դեպքեր եղել են առաջին օրերից մինչև երեկ գիշեր: Երեկ գիշեր, հրադադարի պահմանավորվածությունից հետո նրանք օգտագործել են նոր հրթիռ: Ես անձամբ այցելել եմ դեպքի վայր, տունը վնասված է և վառված է նաև տան հարակից շինությունը և այնտեղ մենք գտել ենք կասետային «Սմերչ» տեսակի հրթիռից մնացորդներ: Սա էլ լրացուցիչ ապացույց է, որ նույնիսկ հրադադարի պայմանավորվածությունից հետո նրանք կիրառում են ոչ միայն հրթիռներ, այլ նաև միջազգային իրավունքով արգելվածշն հրթիռներ»,-ասաց նա:
Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ կիրառել են նաև իսրայելական և թուրքական արտադրության տարբեր տեսակի ԱԹՍ-ներ:
«Սա «Գրադլար» իսրայելական արտադրության արկի մնացորդ է, որը էլի կասետային տեսակի զենք է և կիրառվել է Ստեփանակերտի բնակելի հատվածի ուղղությամբ: Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանն արգելված վայրերում օգտագործել է արգելված զինատեսակներ, որոշ դեպքերում չտարբերակված, որոշ դեպքերում էլ կոնկրետ թիրախավորված, որի հետևանքով մենք ունենք բազմաթիվ զոհեր, վիրավորներ, ավիրվածություններ: Մենք կանգնած ենք հումանիտար աղետի առաջ, քանի որ տարբեր բնակավայրերում ունենք հազարավոր չպայթած պայթուցիկ նյութեր, որոնք երկար տարիներ կարող են վտանգել քաղաքացիական բնակչության և երեխաների կյանքն ու առողջությունը»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը և հավելեց, որ ինքը նույնպես 6 տարեկանում ադրբեջանական արկի պայթյունից կորցրել է տեսողությունը:
Նա հավելեց, որ 5800 մասնավոր գույք է վնասվել` տներ, բնակարններ, խանութները, ավելի քան 520 շարժական գույք է վնասվել, և 960 ենթակառուցվածքներ ու արտադրական կամ հանրային նշանակության օբյեկտներ են վնասվել, կամ ոչնչացվել, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).