Последние новости

ԱՐՄԱՏՆԵՐ ՈՒ ԹԵՎԵՐ

Դա չպետք է վիրավորի, դա պետք է սթափեցնի. հայոց հողի վրա ընթացող արյունահեղությունը ոչ մի կերպ չի անդրադարձել առավոտը կրուասաններով սկսելու ու երեկոյան շնիկին զբոսանքի հանելու շվեյցարացիների գրաֆիկի վրա, իտալացիները նույն ախորժակով ուտում են իրենց պիցցան ու ճարպկորեն փաթաթում սպագետտին պատառաքաղին, իսկ բարեկեցիկ Մոնտե Կառլոյում, ինչպեսև հարյուր տարի առաջ, խաղադրույքներ են կատարում խաղատանը:

Ղարաբաղի պատերազմի սարսափներից Եվրոպան չսահմռկեց, չքարացավ՝ մեր հաղթանակի սպասումով, չվազեց եկեղեցի՝ աղոթելու. կյանքը շարունակվում է, և պետք է հիմար լինեիր, որ մտածեիր, թե կարող էր լինել ոչ թե այսպես, այլ ինչ-որ այլ կերպ:

Այնպես չէ, թե այսօր Հայաստանը ոչ մեկին չի հետաքրքրում, բայց հասարակ եվրոպացիները, ամերիկացիները, աֆրիկացիները իրենց համար ավելի կարևոր գործեր ունեն, ճիշտ այնպես, ինչպես մենք՝ այն ժամանակ, երբ հազարավոր կիլոմետրեր հեռվում Մեծ Բրիտանիան կռվում էր Արգենտինայի հետ Ֆոլքլենդյան կղզիների համար, և այնտեղ նույնպես մարդիկ էին զոհվում։ «Երեխաներն ունեն խաղաղ մանկության իրավունք» կարգի ընդհանրական արտահայտությունները մի տեսակ չէին ամրանում,անցնում էին կողքովդ։ Այդպիսին է աշխարհի կառուցվածքը, և այդպիսին ենք մենք՝ այդ աշխարհում ապրողներս։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վերջերս հայտարարեց. «Թիվ մեկ գերտերությունը կաղոթի հայերի համար»։ Դրանից որևէ մեկի վիճակը թեթևացա՞վ։

Այդ ամենով հանդերձ՝ մենք դեռ միայնակ չենք։ Այսօր բոլորը նայում են Ռուսաստանին և իրական օգնություն ակնկալում նրանից։ Բայց դա արդեն կա, այդ օգնությունը։ Գյումրիի ռազմաբազան, որն այնքան եռանդագին պահանջում էին դուրս բերել սորոսական դեմագոգները, կանգնած է մնում Հայաստանի հարավային սահմաններին, և թե ինչ կարող էր տեղի ունենալ առանց դրա, դժվար է պատկերացնել։ Ոչինչ չէր կարող կասեցնել Թուրքիային՝ հարվածելու հարավից և շարժելու իր ասկյարներին դեպի Երևան. ցեղասպանությունը կրկնելու ավելի հարմար պահ դժվար է պատկերացնել։ Եվ ի՞նչ էին ասելու և, ամենակարևորը՝ անելու այդժամ «համամարդկային արժեքների» այս բթամիտ ջատագովները, որոնք բոլոր խաչմերուկներում վանկարկում էին՝ «Եվրոպան մեզ կօգնի»։ Ո՞ւր է այսօր նա, իր կրուասանները ծամող ու վզափոկով պուդելներ ման տվող ձեր Եվրոպան։

Այո, Ռուսաստանն ունի իր շահերը, իր տեսակետը աշխարհի քաղաքական կառուցվածքի վերաբերյալ, նա չի կարող մոռանալ իր մասին և Փաշինյանի ու նրա թիմի առաջին իսկ պահանջով ուղղել զորագնդերն ընդդեմ թուրքերի։ Այդպես չի լինում։

Այո, մեզ հետ ողջ երկրագնդի հայերն են, բայց նրանք էլ կարող են անել միայն այն, ինչ կարող են. փող հավաքել և ուղարկել մեզ, աջակցել բարոյապես, փակել մայրուղիները Բրյուսելում, Փարիզում և այլուր, որպեսզի Եվրոպան սթափվի, ուշադրություն դարձնի մեզ վրա։ Բայց ոչ ավելին։ Ավելին ակնկալելու հարկ չկա։ «Երևանում դրոշներով երթևեկող մեքենաներով հաղթանակը չես մոտեցնի»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ապավինել կարող ենք միայն սեփական ուժերին, մեր տնտեսությանը, մեր բանակին, Ղարաբաղի ճակատներում կռվող մեր հերոսներին։

... ՊԱՏԵՐԱԶՄԸ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ԿԱՎԱՐՏՎԻ։ Ի՞նչ ենք անելու և ասելու այնուհետ։ Մի՞թե կրկին խեթ նայելու ենք Գյումրիի ռազմակայանին, անհաջողությունների պատճառները որոնելու Մոսկվայում, գոռոզանալու և մանտրայի պես կրկնելու, թե «հայերն ամենա-ամենան են»,«ամեն ինչ այս աշխարհում սկսվել է մեզանից», համառորեն կալանքի տակ պահելու Ծառուկյանին, ճաղերի հետևում փակելու մյուս ընդդիմախոսներին, թույլ չտալու, որ Ռոբերտ Քոչարյանն ու պատերազմ անցած մյուս քաղաքական գործիչներն ու գեներալները զբաղվեն այն գործերով, որոնցից իրենք լավատեղյակ են։

Եվ կրկին անդրադառնանք վաշինգտոնցի Մայք Պոմպեոյին: Պետքարտուղարը հույս է հայտնել, որ «հայերը կկարողանան իրենց պաշտպանել ադրբեջանցիների գործողություններից»: Կկարողանան։ Մի պայմանով, եթե մենք հիշենք երկու ամենահուսալի բաների մասին, որոնք կարող ենք ժառանգել երեխաներին։

Առաջինը՝ արմատները, երկրորդը՝ թևերը: Քանի դեռ կան այնպիսիք, ովքեր փորում են առաջինի տակն ու կտրում երկրորդը, մեզ մոտ ոչինչ չի ստացվի:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • МЕДАЛЬ «ЗА ОБОРОНУ КАВКАЗА», ФРОНТОВИК ЗАКАР ЗАКАРЯН И ХЛЕБ РАННИХ ЛЕТ
    2025-06-03 09:22

    Как ни пытаются армянские пустословы выбить из памяти потомков воспоминания о предках, забивая головы трухой о высосанной из пальца «реальной» Армении, ничего у них не получается. Смартфоны смартфонами (не говоря о более продвинутых научно-технических достижениях), но запретить внукам и правнукам узнавать о своих дедах и прадедах, изумляться и восторгаться их делам, пашиняновский агитпроп бессилен. В семьях, в которых о старшем поколении вспоминают не только в дни посещения кладбища, а таких у армян пока подавляющее большинство, память о предках неистребима.

  • БЕРЛИН 45-го. «КОЧАРИ» СО СЛЕЗАМИ НА ГЛАЗАХ
    2025-05-09 10:09

    Как песни военных лет приближали Победу и помогали советскому народу строить и жить после нее Своих песен о Великой Отечественной у армян не слишком много – сегодня пели и поют то же, что и в России, но если говорить о самой главной, о «День победы» Давида Тухманова, то без армян не обошлось и тут. Как объясняет всезнайка-Википедия: «Отец Давида Тухманова, Федор Давидович Тухманов, по национальности - армянин. Его настоящая нерусифицированная фамилия - Туманян. Происхождением был из донских армян, родился и вырос в Ростове-на-Дону». Вот так, и ничего тут не сделаешь.

  • ПОЧЕМУ ДЛЯ АРМЯН АРА АБРАМЯН ЛУЧШЕ, А USAID ХУЖЕ?
    2025-05-05 09:03

    Второе пришествие Дональда Трампа во власть сопровождается шагами, вызывающими у кого неприятие, у кого изумление, а у кого и чувство глубокого внутреннего удовлетворения. Где реформирование, а где и ломка политических и экономических стереотипов США продолжается. Дональд Трамп решительно вошел во вкус и взялся уже за USAID (Агентство по международному развитию), основанное в 1961 году Джоном Кеннеди. Убитый во цвете лет президент поставил перед USAID задачу: поддерживать в мире развитие демократии, экономики, здравоохранения, способствовать предотвращению конфликтов и предоставлять экстренную помощь.

  • ПОЧЕМУ ЗЕЛЕНСКОГО ОСТАВИЛИ БЕЗ ОБЕДА
    2025-03-05 09:31

    Балаган, устроенный президентом Украины на встрече с Дональдом Трампом, – больше чем скандал. Демократия демократией, но желание поставить себя вровень с лидерами мировых держав и с этих позиций вести с ними разговор как минимум бесперспективно. В данном случае вышло по максимуму. Такого еще не было. Чтоб глава одного государства приезжал к другому просить помощи, а вел себя как перекупщик с одесского привоза, после чего был выдворен за дверь, в которую сможет постучаться снова только после чистосердечного раскаяния.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ