HRW․ Ադրբեջանը բազմիցս արգելված կասետային զինամթերք է օգտագործել
Ադրբեջանը բազմիցս արգելված կասետային զինամթերք է օգտագործել Լեռնային Ղարաբաղի բնակելի շրջաններում, հայտարարել է Human Rights Watch միջազգային կազմակերպությունը։ 2020 թվականի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղում կատարված հետաքննության ժամանակ HRW-ը վավերացրել է Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի կիրառման 4 դեպք։
«Հատկապես խիտ բնակեցված շրջաններում կասետային զինամթերքի շարունակվող կիրառումը ցուցադրում է խաղաղ բնակիչների անվտանգության աղաղակող քամահրանքը,- ասել է Human Rights Watch-ի սպառազինությունների բաժնի տնօրեն և Կասետային զինամթերքի հարցերով կոալիցիայի նախագահ Սթիվեն Գուզը։ - Կասետային զինամթերքը ոչ մեկի կողմից չպետք է օգտագործվի ոչ մի իրադրությունում, առավել ևս քաղաքներում՝ քաղաքացիական բնակչության համար կանխատեսելի և անընդունելի վնասի պատճառով»։
Human Rights Watch-ն ուսումնասիրում է՝ ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերն արդյոք պահպանո՞ւմ են միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, որոնք զինված ուժերից պահանջում են մշտապես տարբերակել մարտիկներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև ռազմական և քաղաքացիական օբյեկտները։ Անխտրական հարձակումները, որպես այդպիսին, արգելված են, ներառյալ հարձակումները, որոնց ժամանակ օգտագործվում են պայքարի մեթոդներ կամ միջոցներ, որոնք չեն կարող ուղղված լինել կոնկրետ օրինական ռազմական նպատակի։ Human Rights Watch-ը բազմիցս դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ խնդրելով հասանելիություն տրամադրել տեղում հետաքննություն անցկացնելու համար, սակայն մինչև հիմա թույլտվություն չի ստացել, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 17:34
Тегеран готов сделать свою ядерную программу более прозрачной и выработать больше доверия к ней при условии снятия с него санкций. Об этом заявила официальный представитель иранского правительства Фатеме Мохаджерани.
-
2025-04-22 17:31
Фракции "Гражданский договор" и "Республика" фактически сорвали обсуждение вопроса о стоимости проезда, инициированного оппозицией. На заседании Совета старейшин Еревана в повестку был включен проект решения о приостановке действия постановления о повышении тарифа на проезд в общественном транспорте до 1 марта 2026 года.
-
2025-04-22 15:51
Отказ от исков в международных судебных инстанциях не вытекает из интересов Армении. Об этом заявила председатель Центра международного и сравнительного права Сирануш Саакян на обсуждении, посвященном политике армянофобии, проводимой руководством Азербайджана.
-
2025-04-22 15:50
Национальное Собрание Армении окончательно приняло законопроект о продлении срока предоставления декларации о доходах физических лиц до 1 ноября, сообщает агентство экономической информации АРКА.