ՈՒՐԵՄՆ Ո՞Վ Է ՄԵԶ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ
Աշնանային սրացման գլխավոր պատուհասը դրա վարակիչ լինելն է, ինչն առավել քան ակնառու կերպով ցուցադրում են իշխանական շրջանակներն ու իրենց քարոզիչներն այս օրերին։
Առաջարկեցին 16 կուսակցությունները ստեղծել օպերատիվ շտաբ ու օժտել որոշումներ կայացնելու իրավունքով. անմիջապես տեղաց պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքների տարափ։ Փորձեցին «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» ինչ-որ բան ծպտալ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու նպատակահարմարության մասին. տեղնուտեղը սկսեցին ակտիվորեն վարկածներ տիրաժավորվել գաղտնի տեղեկատվության տիրապետելու նրանց կասկածելի ցանկության մասին։ Դե, իսկ երբ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը միտք արտահայտեց, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, ապա ընդհանրապես տափաստանային հրդեհի արագությամբ խոսակցություններ տարածվեցին երկրում գործող դավաճանների մի ամբողջ ցանցի մասին, որոնց երազանքը մեր պարտությունն է։
Ընդ որում ոչ մի ապացույց այդ քարոզիչների կողմից, բնականաբար, չներկայացվեց, քանզի այդպիսիք պարզապես գոյություն չունեն։ Բայց ո՞ւմ են պետք ապացույցներն ու հանցանշանները, երբ առանց այդ էլ «ամեն ինչ պարզ է»: Սույնը «նոր Հայաստան»-ում վաղուց արդեն վերածվել է ավանդույթի. աչքաչափով, առանց ավելորդ ձևականությունների, արագ որոշել դավադիրներին ու դավաճաններին։ Այդ միայն «Քրեական դատավարության օրենսգիրք» անվանումով գեղեցիկ հեքիաթում է գրված, որ քաղաքացիները հարկ եղած դեպքում պարտավոր չեն ապացուցել սեփական անմեղությունը։ Իրականում գործում է հեղափոխական սկզբունքը. եթե կա մարդը, ապա նրա դեմ հոդված միշտ էլ կգտնվի։ Եվ Աստված մի արասցե, որ «անցանկալի տարրը» հանգամանքների ճակատագրական բերումով ընկնի իշխանական գլանանիվի տակ. դրա տակից քչերին է հաջողվում դուրս սողալ հպարտորեն վեր պահած գլխով։
Չէ, իհարկե, Փաշինյանի անչար բնավորությունն ու արտակարգ խաղաղասիրությունը հայտնի են բոլորին։ Նա նույնիսկ արյուն ծծող մոծակին չի նեղացնի, կպչուն ճանճին «քշա» չի ասի: Բայց ինչ վերաբերում է դավադիրներին ու դավաճաններին, ապա այդտեղ գթություն չսպասե՛ս։ Կպառկի տիղմի մեջ ու փայտի կտոր կձևանա, իսկ հետո՝ հո՛պ, կցատկի ու կճանկի վզից։
Ճիշտ է, երբ չափից ավելի զբաղված է լինում, հանձնարարում է այդ պատասխանատու գործը հավատարիմ ու ստուգված մարդկանց։ Օրինակ, «քաղաքագետ» Հրանտ Տեր-Աբրահամյանին, որը հայտարարեց վարչապետի ընտանեկան թերթի էջերից. «ԱԱԾ-ն ոչ թե Մանուկյանով պետք է զբաղվի, այլ ԱԱԾ-ն պետք է բացահայտի այն ամբողջ ցանցը, որը պատերազմի առաջին օրերից ի վեր գործում է Հայաստանում՝ առաջ տանելով պարտության քարոզ։ Դա բաց աղբյուրներով իսկ տեսանելի ցանց է։ Վստահաբար ունեն նաև արտաքին կապեր։ Համարձակվեմ ենթադրել՝ ընդհուպ մինչև Բաքու»։
Դե, ընթերցող, և ի՞նչ մեկնաբանություն կարող եք տալ նման մառազմին: Բանն էլ հենց դա է, որ դժվար թե մեր ու ձեր լեզվում հարմար բառեր գտնվեն դրա համար: Անհնար է մեկնաբանել զառանցանքը։ Բայց սա նույնիսկ զառանցանք էլ չէ, այլ շատ ավելին: Հիմարին էլ պարզ է, որ Տեր-Աբրահամյանի այս խոր հոգեկան պոռթկումը անպայման զուտ մասնագիտական թրթիռ կառաջացնի հոգեբույժների մոտ։ Ուրեմն այդ Ռոբերտ Քոչարյա՞նն է ղեկավարում պատերազմում Արցախի պարտության մասին երազող ցանցը։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյա՞նն է, որ կապեր ունի Բաքվում։
Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՀԵԼ «ՔԱՂԱՔԱԳԵՏԻՆ»։ Ախտահարվել է մոլի-դեպրեսիվ պսիխոզո՞վ, որը ժամանակին անվանում էին ցիկլոֆրենիա։ Խանգարումներն ընդ որում կրում են հուզական բնույթ և արտահայտվում մոլի ու դեպրեսիվ վիճակներով: Մոլուցքների դեպքում տեղի է ունենում ուժերի ներհոսք, խոսամոլություն, հոգեշարժական գրգռվածություն, զառանցալի գաղափարների առկայություն: Թե՞ սա շիզոֆրենիա է, որի կլինիկական դրսևորումներն առավել քան բազմազան են. հալյուցինացիաներ ու զառանցանք, մտքերի անկառավարելի հոսք կամ դրանց արգելակում, բարոյական հատկանիշների կորուստ և այլն։
Իսկ գուցե մենք գործ ունենք սպիտակ տենդի՝ ալկոհոլային դելիրիումի հե՞տ: Դա, հիշեցնեմ, սուր պսիխոզ է, որը լինում է տևական հարբեցողության դադարեցումից հետո, հազվադեպ՝ դրա գագաթնակետին:
Մենք հանձն չենք առնում վերջնական ու հստակ ախտորոշում տալ հեռավորության վրա։ Բայց այն, որ «քաղաքագետն» արդեն ուշացել է սեփական գլխի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու հարցում, ակնհայտ է։ Նրա համար արդեն ուշ է շտկել առողջությունը. մարդը միայն հալյուցինածին նյութերի պահանջ ունի:
Զանգվածային հալյուցինացիաների բոցաշունչ հեղինակներն ու իրենց բազմաթիվ զոհերը գործնականում միաձուլվել են ընդհանուր խրախճալից հրճվանքի մեջ, քանի որ նույն այդ հեղինակները, ինչպես հաճախ է պատահում վնասակար արտադրություններում աշխատող մարդկանց հետ, իրենք էլ մի լավ շնչել, հոտոտել ու կուլ են տվել սեփական գործունեության թափոնները։ Թե որն է նրանց թուլությունը, հասկանալի է։ Նրանցից ոչ մեկը, եթե բանը հասնի մարդկային նորմալ խոսակցության՝ մարդկային կատեգորիաների և տերմինների գործածմամբ ու տարրական տրամաբանության կիրառմամբ, չի դիմանա այդ խոսակցությունը նույնիսկ երեք րոպե: Բայց դա նաև նրանց ուժն է։ Քանզի ոչ մի նորմալ մարդու մտքով չի անցնի վիճել նրանց հետ, ովքեր մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին ու Վազգեն Մանուկյանին դավաճանության և այս պատերազմում մեզ պարտություն ցանկանալու մեջ։
Այնպես որ իսկապես չենք վիճի այդ արարածների հետ։ Թող նրանց գլուխները մի քիչ որոճան իրենց բառային ծամոնը, արտաշնչեն հերթապահ բոցը, այնուհետ այդ ամենը կմարսվի կենտրոնացված որովայնում և ուղիղ ընթացքով՝ նույնանուն աղիքով... Իսկ թե ինչ կարտաթորվի, ասելն անգամ անհարմար է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-01-18 10:51
Есть в психологии такой термин - "оборонное сознание". С военной точки зрения это индивидуальное и коллективное стремление обеспечить национальную безопасность, надежную защиту страны и граждан от агрессии врага. И в этом смысле люди и институты, решающие названные проблемы, чувствуют свою причастность к важному, конструктивному делу. Их сознание работает над конкретными ответами на реальные вызовы действительности. Если государству чуждо оборонное сознание, оно обречено, ибо не выполняет своей главной функции. Власть Пашиняна напрочь лишена оборонного сознания, безопасность страны и граждан ее совершенно не волнует.
-
2025-01-16 10:32
В последнее время слишком часто Пашинян впадает вдруг в странное экстатическое состояние, когда ему обязательно следует обратиться к народу. По всей видимости, такова печальная особенность должности премьера: всякий кропотливый пастырь, опекающий свое стадо, должен подавать ему указующие знаки. В противном случае стадо растеряется, оголодает, перестанет покрываться шерстью и нести яйца.
-
2025-01-14 09:56
Очень часто речь Пашиняна наши сограждане заглатывают, как "солянку мясную сборную" в дешевых столовых советских времен. Горячо, остро, вкусно! А потом, когда начинает подташнивать, ломают себе голову: что же это я за гадость съел? Плюс приготовленную из просроченных продуктов. Плюс поданную и сервированную с такой пышностью, словно речь идет о черепаховом супе в Виндзоре при дворе английского короля. Именно к таким речам относится выступление Пашиняна на торжественном мероприятии, посвященном Дню судебной власти. Кстати, чтобы никому обидно не было, давайте зафигачим каждой отрасли по семь профессиональных праздников, что нам стоит. Но начать надо не с судебной власти, а, пожалуй, с медицины. День окулиста, День отоларинголога... Учитывая, через какое место при Пашиняне у нас все делается, День проктолога можно сделать государственным праздником. Плюс традиционное обращение к стране в День патологоанатома. А? По-моему, перспективная идея.
-
2025-01-11 10:56
На днях Служба национальной безопасности, являющаяся, как известно, одним из главных оплотов правящего режима, торжественно отметила свой профессиональный праздник - День сотрудника органов безопасности. Праздничное мероприятие, естественно, посетил и выступил с речью сам премьер. А как же иначе? Без народа Пашинян еще худо-бедно проживет, но без своих силовиков не протянет и часа.