«ԱՆՈՒՆՍ ԱՐՑԱ՛Խ Է». ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՐԳԻ ՀԱՄԱՐ…
Կան ստեղծագործություններ, որոնք դուրս են մղում մարդկանց միջից վախն ու հոգու թուլությունը, դրանք ինքնին, ասես, արիության մարմնավորում լինեն, որը բացառում ու քամահրում է մահը:
ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ԱՆՈՒՆՍ ԱՐՑԱԽ Է» ՆՈՐ ԵՐԳԸ հենց այդպիսի ստեղծագործություն է։ Այն մեր օրերի, պատերազմի մասին է, այսօրվա աշխարհի և մեր մասին։ Յուրաքանչյուրի մասին, ով այս օրերին ապրում է այն ամենով, ինչ տեղի է ունենում կրակագծում, ով մահանում է ամեն զինվորի հետ, ով գնում է գրոհի, հսկում խրամատում, ուսերի վրա դուրս բերում մարտադաշտից վիրավոր ընկերոջը... Սա ձոն է սրընթաց թռչող ներկային, որը դժվար է փոխանցել բառերով, բայց հեղինակին դա հաջողվել է։
Այս երգի խոսքերը քաղած են մեր հոգիներից, այս երգը չերգված ապրում էր մեզանից յուրաքանչյուրի սրտում պատերազմի առաջին իսկ օրվանից։ Շուշանը մեր հոգիներից վերցրեց այդ մերկ խոսքերն ու երաժշտության հանդերձ հագցրեց։ Վաստակավոր արտիստուհին շատ երգեր ունի Հայրենիքի նկատմամբ սիրո մասին, բայց այս երգը յուրահատուկ է, նրա մեջ մի առանձնահատուկ պրկված նյարդ ու առանձնահատուկ անաղարտություն կա։ Ամեն տողում՝ անասելի լարվածություն և իրական մեծ ճշմարտություն՝ առանց պաթոսի: «Անունս Արցա՛խ է, ես չեմ հանձնվում»։
Այսպիսի ստեղծագործությունները ծնվում են միայն պատմության առանձնահատուկ պահերին։ Այդպես Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծնվեց «Вставай, страна огромная!» հզոր երգը։ Ներկայիս պատերազմը նույնպես անվանում են Հայրենական, մեր զինվորները մաքառում են հանուն ազատության ու արժանապատվության, իրենց նախնիների հողում ապրելու իրավունքի։ Այս երգի մեջ «Սմերչի» ու «Գրադի» հարվածներն են Ստեփանակերտին և Շուշիին, այս երգի մեջ ավերված Մարտակերտն է ու ամայացած Հադրութը, ֆոսֆորային արկերից այրվող անտառները, հակառակորդի խոցված անօդաչուներն ու ինքնաթիռները, վառվող տանկերը...
Այս երգի մեջ քամահրանքն է մահվան հանդեպ և հաղթանակի կամքը։ Դրա մեջ Ռուստամն է, Ռաֆայելը, Թաթուլը, Նարեկը, Արմանը, Դավիթը և հարյուրավոր այլ տղաներ, որոնք ոտք դրեցին անմահություն... Չկա շինծու պաթոսի ու կեղծիքի ոչ մի նշույլ։ Այս երգում ողջ անսքող ճշմարտությունն է, առանց ճիգի. սկզբից մինչև վերջ: Վերապատմելն ու մեջբերելը անիմաստ է, այս երգը կարելի է լսել միայն հայերեն լեզվով. վերապատմելու կամ թարգմանելու ցանկացած փորձ կարող է ոգեզրկել այն: Սա հզոր երգ է, երգ-աղոթք, երգ-արարք, երգ-երդում. այն մեծ ապագա ունի:
Անհնար է պատմել երգը, բայց երգը կարող է պատմել ճշմարտությունը մի ամբողջ սերնդի ճակատագրի, պատերազմի մասին, որը մտավ ամեն տուն, և այն մասին, ինչը վեր է վախից և ավելի հզոր, քան մահը: Անպայման լսեք այդ երգը հեղինակի կատարմամբ, այն արձագանքում է յուրաքանչյուրիս հոգում։ Այդ երգը քամած է մեր մեր սրտերից, սա իսկական արվեստ է, և շնորհակալություն Շուշանին երգի համար, Արցախի ազատարարների սերնդին ձոնված օրհներգի համար։ Այս ստեղծագործությունն իսկապես արժանի է դառնալու միջազգային հանրության կողմից ճանաչված Արցախի Հանրապետության օրհներգը…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-21 10:09
19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"
-
2024-11-19 09:23
Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.
-
2024-11-18 09:11
Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!
-
2024-11-16 09:47
Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:
-
2022-03-16 19:42
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։