ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՌԱՋ ԱՆՑԱՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
«Նորաձև կրթության» ծրագրով Փաշինյան-Հակոբյան զույգի հանդիպումները քաղաքացիների հետ գնալով ավելի են հիշեցնում աղանդների հավաքույթներ: Անցնում են փակ, սուղ տեղեկատվությունը հրապարակվում է գրաքննությունից հետո։ Եվ դա հասկանալի է, քանզի կիսաաղանդավորական այդ հավաքույթների ժամանակ վարչապետը հաճախ անցնում է ճղավոցի, եթե չասենք՝ ծիսական ոռնոցի։ Դատելով ամենից, վարչապետի նախորդ հանդիպումներից քիչ էր տարբերվում նաև հանդիպումը Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ։ Կրկնվող թեզերը վարչապետի կողմից հնչեցվել են արդեն բազմիցս։