Последние новости

Քաղաքականություն

ԱՐՑԱԽԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ. ՌԵԺԻՄԻ ՊԱՐԱԳԼՈՒԽԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

2023-09-12 18:30
890

Կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում Փաշինյանի կոչին նախորդել էին նախազգուշացումները Հայաստանի հետ սահմանակից շրջաններում և Արցախում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ռազմական ուժի կուտակման մասին: Ռեժիմի պարագլուխը կոչ արեց միջազգային հանրությանը «լուրջ միջոցներ ձեռնարկել՝ տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար», ինչից հետևում է, որ համաշխարհային հանրությանը նա արդեն նշանակել է թիվ 1 մեղավոր և թիվ 1 պատասխանատու նոր ագրեսիայի դեպքում։

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-09-12 17:22
    486

    Ծանրագույն իրավիճակում ես դրական եմ գնահատում ռուսական բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։  

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԴԵՌԵՎՍ ՈՒՇ ՉԷ

    2023-09-12 15:05
    611

    Հայտնի ճշմարտություն է այն, որ իրական քաղաքականությունը տողատակերում է: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա հայտարարության տողատակերից, անձամբ ես հասկանում եմ հետևյալը. եթե պաշտոնական Երևանը, ինչ-որ կերպ, հետ վերցնի, կամ գոնե խմբագրի 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, Նիկոլի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (ներառյալ Արցախը) ճանաչելու հայտարարությունը, ապա Ռուսաստանը պատրաստ կլինի կրկին վերադառնալ Արցախի կարգավիճակի հարցին:

  • Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԼԻՆԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ

    2023-09-12 11:22
    469

    Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի և ՀՀ դե-ֆակտո վարչապետի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Թեև մեզ հայտնի չեն զրույցի մանրամասները, սակայն ինքնին զանգը մի քանի կարևոր բան է խորհրդանշում: Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

  • ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՈՐՈՇՈՂԸ ԵՐևԱՆՑՈՒ ՔՎԵՆ Է ԼԻՆԵԼՈՒ

    2023-09-12 09:53
    387

    2018 թվականին, ըստ էության, փլուզվեց ՀՀ քաղաքական դաշտը: Ավելի պարզ ասած՝ գաղափարազուրկ, ինչ-որ տեղ կեղծ ընդդիմություն խաղացող կուսակցությունները, որոնք շարունակաբար մասնակցում էին ընտրակեղծիքներով ու կաշառատվությամբ անցնող ընտրություններին, 2018-ին կնքեցին իրենց մահկանացուն:

  • ԵՐԵՎԱՆԸ ԽԶՈՒՄ Է ԿԱՊԸ

    2023-09-12 08:22
    444

    Պաշտոնական Երևանը մինչև հիմա չի շնորհավորել Սամվել Շահրամանյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Այս մասին սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հաղորդում է News.am-ը։ Նրա խոսքերով, ԼՂՀ խորհրդարանը կամք և միասնականություն ցուցաբերեց՝ նախագահ ընտրելով Սամվել Շահրամանյանին։ «Շատ կարևոր և պատասխանատու փուլ է Արցախի համար, երբ երկիրը դիմագրավում է լուրջ մարտահրավերների, բայց Արցախում ընտրվեց նախագահ, որից հայ ժողովուրդն ակնկալում է վճռականություն, որոշում կայացնելու ունակություն, հանրությանը համախմբելու և բոլոր մարտահրավերները դիմագրավելու համառություն ու կամք»,- ասաց Մանուկյանը։

  • Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՊԱՇՐՋԱՓԱԿԵԼ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ

    2023-09-11 19:34
    592

    Անդրկովկասում պատերազմից խուսափելու համար անհրաժեշտ է ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Այս մասին News.am-ին ասել է ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԶԱՆԳԵՐ

    2023-09-11 09:02
    471

    Սեպտեմբերի 9-ին ողջ օրը լրահոսը Նիկոլի միջազգային զանգերն էին՝ Մակրոն, Բլինքեն, Շոլց, Ռայիսի, Ղարիբաշվիլի։ Մտածող մարդիկ իրար հարցնում են՝ մեջը գոնե մի բան կա՞, թե՞...

  • Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ․ ԱՆՆԱԽԱԴԵՊ Է, ՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԸ ՉԻ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

    2023-09-11 08:28
    363

    Սա աննախադեպ է, որ Արցախի Հանրապետության նախագահին պաշտոնական Երևանի ներկայացուցիչները չեն շնորհավորում: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

  • Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ 95 ՏՈԿՈՍՆ Է ԸՆԴԴԻՄԱԽՈՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-09-09 11:50
    588

    Այսօր շատ կարևոր է, որ անցկացնենք նոր նախագահի ընտրությունները և շարունակենք Արցախի պետականության կառուցման ճանապարհը. ես վստահ եմ, որ արցախցիները ցույց կտան, որ իրենք շատ պետականամետ են և կանեն ամեն ինչ, որ բախում չլինի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Ճակատագրական հանգրվան» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ժամանակ նշեց հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր Արցախի ԱԺ-ն երկրի նոր նախագահ է ընտրելու: