Последние новости

Քաղաքականություն

Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ. ՌԴ-Ն ԿԱՐՈՂ ԷՐ ՕԳՆԵԼ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՇԱՏ ՈՒԺԵՂ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱ

2023-09-23 08:41
1039

Ռուսաստանըշատ է սիրում իր համար խնդիրներ ստեղծել, հետո արիաբար  դրանք հաղթահարել։ Ես չեմ հասկանում, թե ով ինչ որոշումներ է կայացրել և ինչու։ Դա թող մնա այս կամ այն որոշումը կայացրածների խղճին։ Այս մասին ռուս լրագրող Քսենյա Սոբչակին տված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

  • ԼԻԱԿԱՏԱՐ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

    2023-09-22 21:04
    695

    Բոլորը քննարկում են, թե ինչ տպավորիչ, տիպիկ նիկոլավարի «քաշեց» Հայաստանի վարչապետն իր արտգործնախարարին Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրնում էր փաստեր, որոնք հիմնավորում են Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու Բաքվի նպատակը։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հակադարձեց՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը սպառնացող անմիջական վտանգ չկա... Հայտարարությունը Հայաստանի վարչապետն արել էր Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Անվտանգության խորհրդի նիստի մեկնարկից երկու ժամ առաջ։

  • ԱԼԻԵՎԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ». Ո՞ՐՆ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԵՐԸ

    2023-09-22 19:50
    755

    Արցախի դեմ Ադրբեջանի նոր հանցավոր ագրեսիայի երկրորդ օրը ԶԼՄ-ներում սկսեցին տեղեկություններ հայտնվել այն մասին, որ որպես բնակիչների տարհանման համար հումանիտար միջանցք բացելու պայման՝ Բաքուն պահանջում է իրեն հանձնել մի քանի հարյուր արցախցիների՝ ըստ ներկայացված ցուցակի: Իսկ «Հրապարակ» թերթը, հղում անելով ՀՀ ԶՈՒ-ում իր աղբյուրին, հայտնեց, որ ցուցակը բաղկացած է ամբողջ 30 000 անունից. ոչ միայն պետական, ռազմական և հասարակական գործիչների, այլև սովորական բնակիչների, 18-75 տարեկան տղամարդկանց, որոնց Ադրբեջանում անվանում են «ահաբեկիչներ»:

  • Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ ՎԱՌԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՌՋԵՎ՝ ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԽԱՓԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    2023-09-22 13:42
    638

    Երկու խոսք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա նիստի մասին։ Ո՛չ մի պետություն Ադրբեջանից չպահանջեց զորքերը հետ քաշել առնվազն սեպտեմբերի 19-ի դրությամբ եղած ելման դիրքերը, ինչն էլ միայն կարող էր հայերին նվազագույն բավարար հիմքեր տրամադրել պապենական հողերում և տներում իրենց կյանքը շարունակելու համար։

  • Դավիթ ԲԱԲԱՅԱՆ. ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ ՆՐԱՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵԶ ՈՉՆՉԱՑՆԵԼ, ՄԵՐ ԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ

    2023-09-21 17:20
    552

    Արցախը մենակ է մնացել։ Ռուս խաղաղապահները գրեթե չեն կատարում իրենց պարտավորությունները, ժողովրդավար Արևմուտքը երես է թեքել մեզնից, երես է թեքել նաև Հայաստանը։ Այս մասին Reuters-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

  • ԵՎԼԱԽՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

    2023-09-21 13:57
    464

    Եվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՐՑԱԽՈՒՄ ԲԱՐԴԱԳՈՒՅՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ ԱՎՏՈՄԱՏ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-09-21 11:10
    482

    Արցախի պաշտպանությամբ ապահովվում էր Հայաստանի անվտանգությունն ու անկախությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:  

  • 2018-2023

    2023-09-20 21:17
    1149

    Ահա այսպես, մեր աչքի առաջ մարում է հայկական Արցախի հազարամյա պատմությունը։ Մենք եզակի ժողովուրդ ենք, իսկապես եզակի. հանգիստ նայում ենք, թե ինչպես են մեզ սպանում։ Փոխարենը, ինչպես ասում է վարչապետը, չենք տրվում սադրանքների։ Ամեն ինչ նորմալ է։ Աննա Հակոբյանը խոստացել էր, չէ՞, որ շուտով Արցախում ևս փառատոններ կլինեն։ Դե ահա, «փառատոնները» եռում են։

  • «ՆԿՈՒՂՆԵՐՈՒՄ ՉԻ ԴԱԴԱՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԼԱՑԸ, ՈՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ՄԱՅՐԵՐԸ...»

    2023-09-20 20:01
    597

    Իրավիճակն Արցախում շարունակում է սարսափելի մնալ։ Արցախի բնակավայրերի բնակիչներից առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ ստացված տվյալներով՝ հանրապետությունում չեն դադարում հրետակոծությունները տարբեր ուղղություններով:

  • ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր, ԹԵ՞ ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ. ԻՆՉ ԿՏԱ ՀՌՈՄԻ ՍՏԱՏՈՒՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

    2023-09-20 11:39
    513

    ՀՀ–ն պատրաստվում է վավերացնել Հռոմի ստատուտը։ ՌԴ–ն այդ հարցի հետ կապված բողոքի նոտա հղեց ՀՀ–ին։ Փաշինյանը, սակայն, հայտարարեց, որ փաստաթուղթը վավերացվելու է լիարժեք։ Խնդրի իրավական և քաղաքական հնարավոր հետևանքների մասին Sputnik Արմենիան լսել է մասնագետների կարծիքները։