Последние новости

Քաղաքականություն

Հրանտ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՌԻՍԿԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ

2024-10-23 08:40
603

Հայաստանի արևմտամետ քաղաքականությունը լուրջ ռիսկեր է պարունակում՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանի երկրների մեծ մասն ընտրել է ԵԱՏՄ–ն ու ԲՐԻԿՍ–ը կամ հավասար հեռավորություն է պահպանում աշխարհաքաղաքական կենտրոններից։ ԵՄ–ն էլ Հայաստանին անվտանգության երաշխիքներ չի տալիս։ Sputnik Արմենիա ռադիոկայանի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

  • ՖՈՒՏԲՈԼԸ ՄԻՆՉԵՎ ՈՒՂՆՈՒԾՈՒԾԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎ Է

    2024-10-23 08:34
    543

    Հոկտեմբերի 13-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երևանում հյուրընկալեց Հյուսիսային Մակեդոնիայի իր մրցակիցներին՝ պարտվելով 0:2 հաշվով: Այդ դժգույն խաղի արդյունքը, վերջին ձախողումների հետ մեկտեղ, պատճառ դարձավ, որ մեր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվի զբաղեցրած պաշտոնից: Սպասելի էր և տրամաբանական. չկարողացար՝ հեռացիր, տեղդ զիջիր մեկ ուրիշին, որը գուցե քեզանից ավելի տաղանդավոր ու հաջողակ լինի:

  • Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՀՆՉԵՑՐԵԼ Է ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻԱՎՈՐԻ ԿՐԵԴՈՆ՝ «ՊԱՏԻՎ ՉԿԱ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-10-22 17:51
    585

    Կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը հնչեցրել է իրենց քաղաքական միավորի կրեդոն՝ «Պատիվ չկա»: Այս մասին, այսիր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով Ալեն Սիմոնյանի՝ այսօր արած հայտարարությանը, թե «Պատիվ ունեմ» խմբակցությունն ընդհանրապես չկա։  

  • ՀՀԿ․ ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ ՀԵՏԱԳԱ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

    2024-10-22 16:22
    332

    Հայաստանի Հանրապետության գործող կառավարիչները Ազգային ժողով են ներկայացրել 2024 թ. օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը։

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ՝ Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵԻՐ «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ»ԲԱՂԵՐՈՒՄ՝ ՆՈՒՌ ՀԱՎԱՔԵԼՈՎ, ԲԱՂՉԱԳՈ՞Ղ ԷԻՐ ԳՆԱՑԵԼ…

    2024-10-22 15:31
    449

    Ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական»բաղերում՝ նուռ հավաքելով, բաղչագո՞ղ էիր գնացել… Նիկոլիստներից մեկը քիչ առաջ ԱԺ-ում,Արցախի մասին խոսելուց,ասում է՝ միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել։

  • ԵՐԿՈՒ ԼՐՋԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ ԿԱ. ԻՐԱՎԱԲԱՆԸ` ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    2024-10-22 10:26
    314

    Սահմանազատման կանոնակարգը չպետք է անցնի ԱԺ վավերացում, այլ պետք է ունենա տեխնիկական բնույթի ընթացակարգ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը։

  • ՓՈՐՁԱԳԵՏ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՐԻԿՍ-ԻՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

    2024-10-22 09:35
    444

    Չնայած ԲՐԻԿՍ-ին անդամակցության հարցը քննարկելու վաղաժամկետության մասին Հայաստանի կառավարության պաշտոնական դիրքորոշմանը, հայտնի հայ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը համոզված է, որ Հայաստանն անխուսափելիորեն դիմում կներկայացնի կազմակերպությանն անդամակցելու համար: Փորձագետը մատնանշում է տնտեսական անհրաժեշտությունն ու աշխարհաքաղաքական իրողությունները, որոնք, ըստ նրա, երկրին այլ ընտրություն չեն թողնում:

  • Սերգեյ ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ՈՎ ԻՆՉ ԼԾԱԿ ՈՒՆԻ, ՀԻՄԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է, ՈՐ ԴԱՌՆԱ ԳԼԽԱՎՈՐ PEACE ԲՐՈՔԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-10-21 19:21
    488

    «Իմ պատկերացմամբ, ԱՄՆ-ն ու ընդհանուր Արևմուտքը հիմա փորձում են մինչև ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները վերջնականացնեն խաղաղության պայմանագիրը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց պ․գ․թ․, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը։  

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՊԱՇԱՐԸ ՍՊԱՌՎԵԼ Է

    2024-10-21 11:45
    432

    «Բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի շուրջ իշխանության վերնախավի մոտեցումները խիստ հակասական են: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

  • ՈՍԿՈՒ ՍԱՐԵՐ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ՝ ԸՆՏՐԱՁԱՅՆԵՐԻ ԴԻՄԱՑ

    2024-10-19 09:42
    656

    Տեղական նշանակության նախագծերը՝ «ժողովրդավարության բաստիոնի», «համակարգային կոռուպցիայի դեմ հաղթանակի», «հարյուր հազարավոր նոր բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման» ու այլևայլի տեսքով արդեն «իրականացված» են, եկել է համաշխարհային մակարդակի ելնելու ժամանակը։ Հասկանալով, որ Ալիևը մտադիր չէ ստորագրել խաղաղության միջպետական համաձայնագիրը, Փաշինյանը որոշել է կենտրոնացնել հանրության ուշադրությունը մեկ այլ խաղաքարտի վրա՝ «Խաղաղության խաչմերուկ» անվանյալ նախագծին տալով հիրավի համամոլորակային նշանակություն։ Արդեն ակնհայտ է, որ նա խորհրդարանական ընտրությունների է գնալու մի նախագծի իրականացման կարգախոսով, որը, իր հավաստմամբ, «տասնյակ միլիարդավոր դոլարներ» կբերի Հայաստանին։