Ո՞ՒՄ Է ՆԻԿՈԼԸ ՎՍՏԱՀԵԼՈՒ ԲԱՔՎԻ ՀԵՏ ԱՌԱՋԻՆ «ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԳԻՇԵՐՆ» ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ «ՊԱՏԻՎԸ»
Եվ այսպես, ՄԱԿ-ի կլիմայական խորհրդաժողովի մեկնարկից երկու շաբաթ առաջ ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր են մասնակցել դրան։ Այդ բնավ ոչ պատվաբեր հանձնարարությունը հլու-հնազանդ կատարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հոկտեմբերի 25-ին, թեև որոշումն ակնհայտ էր դեռևս սեպտեմբերի սկզբին։ «ԳԱ»-ն այդ օրերին գրել էր, որ փաշինյանական ոհմակն արձագանքել է հայ գերիների և պատանդների ազատ արձակման ակտիվ արշավ ծավալելու Լուիս Մորենո Օկամպոյի կոչին, փաստացի հայտարարելով. Բաքու գնալու ենք, գերիների ազատ արձակել չենք պահանջելու։ Ցավոք, մեր կանխատեսումները ճիշտ էին. ասենք, օկուպացիոն ռեժիմից այլ բան ակնկալել հնարավոր էլ չէր։