ՉՏԵՍՆԵԼ ՓԱՐԻԶԸ ԵՎ ՄԵՌՆԵԼ
Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին Բրյուսելի որոշումը կանխատեսելիորեն քարոզչական և տեղեկատվական օպերացիաների թրենդային թեմա դարձավ Հայաստանում:
ГЕНСЕК ООН НЕ ПОЕДЕТ В СТАМБУЛ НА ВОЗМОЖНЫЕ ПЕРЕГОВОРЫ РФ И УКРАИНЫ
КУРЧАТОВСКИЙ ИНСТИТУТ ВОЗОБНОВИТ СОТРУДНИЧЕСТВО С АРМЯНСКИМИ УЧЕНЫМИ
СТРАНАМ ЕАЭС УПРОСТЯТ ЭКСПОРТ В АЗИЮ И АФРИКУ
СОВЕТ ЕВРОПЫ ЗАПУСТИЛ ПРОЦЕСС СОЗДАНИЯ «ТРИБУНАЛА ДЛЯ ПУТИНА»
США РАСШИРИЛИ САНКЦИИ ПРОТИВ ИРАНА – МИНФИН
СТРОИТЕЛЬСТВО ДОРОГИ ХОТ–ВОРОТАН ЗАДЕРЖИВАЕТСЯ
ЕАЭС – ИРАН: ВСТУПИЛО В СИЛУ ПОЛНОФОРМАТНОЕ СОГЛАШЕНИЕ О СВОБОДНОЙ ТОРГОВЛЕ
ПЛАНОВ ВИЗИТА ПУТИНА В СТАМБУЛ В БЛИЖАЙШИЕ ДНИ НЕТ – ПЕСКОВ
Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին Բրյուսելի որոշումը կանխատեսելիորեն քարոզչական և տեղեկատվական օպերացիաների թրենդային թեմա դարձավ Հայաստանում:
Ի՞նչ է անում հայկական քաղաքական դաշտը, երբ պարապ է մնում: Ճիշտ է, վերլուծում է Ամերիկայում կայանալիք ընտրությունները: Իրոք որ, ինչո՞ւ չզբաղվի դրանով, երբ հանրապետությունում ոչ մի խնդիր չկա։ Ամեն ինչ խաղաղ է, հանգիստ… Ամերիկյան ընտրություններով առանձնակի մտահոգ են իշխանությունների օրակարգը սպասարկող փորձագետները։ Ասում են՝ վե՛րջ, Բայդենը հեռացավ, գիպսը հանում են, ամեն ինչ կորած է… Կգա չարանենգ Թրամփը, կդադարեցնի պատերազմն Ուկրաինայում, և խեղճ Փաշինյանը կրկին կհայտնվի Մոսկվայի ամուր գրկում, որից այնքա՜ն մեծ հույս ուներ դուրս պրծնել պատերազմում Ռուսաստանի պարտության դեպքում։
Մինչ Փաշինյանն ու իշխող ողջ վերնաշերտը գտնվում են արձակուրդում, նրանց մտերիմ աղբյուրներից մերթընդմերթ տեղեկություններ են արտահոսում, որ արձակուրդից վերադառնալուց հետո ռեժիմի պարագլուխը հայտարարելու է հերթական արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Մեր հրապարակումներում բազմիցս նշել ենք, որ Փաշինյանի վերջին մարզային շրջագայությունները, ՔՊ-ի կուսակցական ստորաբաժանումների հետ հանդիպումները և իշխող ուժի ներսում կառուցվածքային փոփոխությունները շատ նման են նախընտրական քայլերի, սակայն իշխանական ճամբարից մշտապես հավաստիացումներ են հնչել, թե արտահերթ ընտրություններ չեն լինելու։
2022թ․ փետրվարին Ուկրաինայում հակամարտության մեկնարկից հետո ակտիվացան Չինաստանը Եվրոպային կապող «Միջին միջանցքը» զարգացնելու մտադրությունները, որպեսզի եվրոպական և չինական տնտեսվարողներն արևմտյան պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի և Բելառուսի տարածքը շրջանցելով բեռնափոխադրումներ իրականացնելու ավելի լայն հնարավորություններ ունենան։ «Միջին միջանցքը» մուլտիմոդալ տրանսպորտային միջանցք է, որը միմյանց է կապում Չինաստանն ու Եվրոպան․ բեռները Չինաստանից երկաթուղով հասնում են Ղազախստանի արևմտյան հատված՝ Կասպից ծովի առափնյա Ակտաու նավահանգիստ, այնտեղից ջրային տրանսպորտով՝ Բաքու, ապա Ադրբեջանից երկաթուղով հասնում Վրաստան, այնտեղից էլ Եվրոպա՝ կա՛մ Սև ծովով, կա՛մ Թուրքիայի տարածքով։ «Միջին միջանցքի» կարևորությունն էլ ավելի աճեց, երբ Գազայում սկսված ռազմական գործողությունների պայմաններում Եմենի հութիները սկսեցին հարվածներ հասցնել Սուեզի շրջանցքով անցնող նավերին, որը Չինաստան-Եվրոպա առևտրային կապն ապահովող ծովային և գլխավոր ճանապարհն է։ Ստեղծված իրավիճակում բազմաթիվ ընկերություններ իրենց բեռները Չինաստանից Եվրոպա հասցնելու համար ստիպված են մի քանի հազար կիլոմետրով երկարացնել ճանապարհը՝ շրջանցելով Աֆրիկա մայրցամաքը ծայր հարավով՝ Բարեհուսո հրվանդանով, ինչն առավել ծախսատար է դարձնում փոխադրումները։ Սա լրացուցիչ մեծացնում է «Միջին միջանցքի» հնարավորություններն ընդլայնելու անհրաժեշտությունը։ Տրանսպորտային այս միջանցդքի աշխարհաքաղաքական, տնտեսական նշանակության, դրա ներուժի և Հայաստանի դերի շուրջ News.am-ի «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում Հայկ Սահակյանը զրուցել է ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանի հետ։
44 օրյա պատերազմի առաջին օրերից Արմեն Աշոտյանին ըստ էության չեզոքացրին. ափալ-թափալ զորակոչեցին, ուղարկեցին Սյունիք, հոսպիտալում ծառայելու, ընդ որում ռազմական ոստիկանությունը եկավ, հեռախոսը վերցրեց, որ հանկարծ բան չգրի այնտեղից։
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
Հիմա արդեն Փաշինյանը սկսել է պոչ խաղացնել Արևմուտքի հետ հարաբերություններում՝ ճիշտ այնպես, ինչպես նախկինում դա անում էր ռուսների հետ։ Օրինակ, Եվրոպայում իր արձակուրդային շրջագայության ընթացքում այցելելով Լոնդոն՝ նա հրաժարվել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերի առաջարկից՝ հանդիպում անցկացնելու Ալիևի հետ։ Եթե դրա համար ծանրակշիռ հիմքեր չլինեին, վարչապետը ոչ մի պարագայում չէր զրկի իրեն Բրիտանիայի նորընտիր վարչապետի հետ սելֆի անելու, տիկին Հակոբյանի համար Կամիլա թագուհու մոտ ընդունելություն խնդրելու, ինչպես նաև «կիրթ ու կառուցողական» Ալիևի հետ ձեռքսեղմման կադրերով ВВС-ի ռեպորտաժներ խցկվելու հաճույքից։
«ՀՀ ՊՆ-ում Պենտագոնի ներկայացուցիչը լոկ արտաքին կառավարման ցուցանիշ է, ոչ ավելին։ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմավարական հետաքրքրություն չկա, մեր երկիրն ընկալվում է բացառապես որպես Ռուսաստանի հետ հակամարտության գործիքներից մեկը»,- հայտարարեց քաղաքագետ Արմեն Մանվելյանը, որը վստահ է, որ ԱՄՆ արտաքին կառավարման տակ է անցել ոչ միայն ՊՆ-ը, այլև ՆԳՆ-ը: Ռեժիմի քարոզչամեքենան փորձում է ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցչի ներկայության փաստը ներկայացնել իբրև արևմտյան անվտանգության համակարգին ՀՀ-ի ինտեգրում, բայց իրականում սա հերթական բլեֆն է։ Ի դեպ, Ուկրաինայում ԱՄՆ-ի ներթափանցումը սկսվեց միաժամանակ ՊՆ-ում և ՈՒԱԾ-ում…
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսների դատական գործը հնարավոր է վերսկսվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումին։
Հայաստանը հիմա լուռ է և իրեն առաջադրվող պահանջներին ու ճնշումներին՝ բացարձակ անպատրաստ։ Բոլորը մեր մասով կամ մեր մասին խոսում են, իրենց շահերը պարտադրում։ Մենք լուռ ենք։ Չեղած տեղից, զրոյից մեր մասին նոր այլանդակ օրակարգ է ձևավորվում՝ միջին միջանցք, հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, Սահմանադրության փոփոխություն և այլն, մենք չենք կարողանում կամ չենք ուզում չեզոքացնել այդ օրակարգը։