ՍՏՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՏԻ ՊԱՐՍՊԻ ԱՌՋԵՎ
«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ղեկավար, Փաշինյանի ռեժիմի դեմ ժողովրդական բողոքի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսն այսօր գնալու է Երրորդ մաս՝ Փաշինյանի երևանյան ընտրազանգվածի երբեմնի «որջը»: Խոսելու մարդկանց հետ, լսելու նրանց: Անելու այն, ինչը չարեց արտոնյալ կառուցակարգված ընդդիմությունը, որը սիրում է գանգատվել «անգիտակից ժողովրդից»: