Գառնիկ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԿԻՐԱՆՑՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ «ՕՂԱԿ» ՕՊԵՐԱՑԻԱ
Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
КАТОЛИКОС ВСЕХ АРМЯН ОТБЫЛ С ВИЗИТОМ В БЕЛАРУСЬ
УРОВЕНЬ ПРОДОВОЛЬСТВЕННОЙ НЕОБЕСПЕЧЕННОСТИ В АРМЕНИИ СОСТАВЛЯЕТ ОКОЛО 23% - ООН
ООН НЕ ВОВЛЕЧЕНА В ПЕРЕГОВОРЫ МЕЖДУ РОССИЕЙ И УКРАИНОЙ
ПАШИНЯН И МАКРОН ОБСУДИЛИ АРМЯНО-АЗЕРБАЙДЖАНСКУЮ ТЕМУ
ГОСДЕП: ИРАН ВПЕРВЫЕ ВЫНУЖДЕН ВЕСТИ ПЕРЕГОВОРЫ ПОД УГРОЗОЙ ПРИМЕНЕНИЯ СИЛЫ США
ДТП С АВТОБУСОМ В ЕРЕВАНЕ: ВСЕ ПОСТРАДАВШИЕ ВЫПИСАНЫ, КРОМЕ ОДНОГО РЕБЕНКА
Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավարը կոչեց «կադաստրի թուղթ»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է դիվանագետ, պատմաբան, ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը:
Հայաստանի արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել ապօրինի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին, որը լի էր մանիպուլյացիաներով և բացահայտ ստերով։ Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 30-ին հայտարարությունների ժամին հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Ռուսաստանից գնալով ավելի հաճախ են հանդիմանում պաշտոնական Հայաստանին բացահայտ հակառուսական քաղաքականության համար։ Հարց են տալիս. որքա՞ն է սա շարունակվելու, ինչքա՞ն պիտի Մոսկվան ձևացնի, թե չի նկատում Հայաստանի ղեկավարության բացահայտ հակառուսական քայլերը և, նամանավանդ, պաշտոնական Երևանի է՛լ ավելի բացահայտ հակառուսական հայտարարությունները։ Եվ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը սկսի համարժեք պատասխանել։ Փաշինյանն ասում է, թե ինքը ոչ մի բանում մեղավոր չէ. իր քաղաքականությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անգործության հետևանքն է, դրա համար էլ այդպես է պահում իրեն:
2018թ. մայիսի 1-ին՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը (մինչև 1889թ. նշվում էր որպես Ինտերնացիոնալի օր) Փաշինյանն առաջին անգամ առաջադրվեց վարչապետի պաշտոնում անայլընտրանքային հիմունքներով: 45 «կողմ», 55 «դեմ» ձայներով ընտրությունները տապալվեցին: Փաշինյանը պատրաստ չէր նման արդյունքի՝ կարծելով, թե ՀՀԿ խմբակցության պատգամավորներն այնքան են վախեցած դագաղներով ու սգո ծաղկեպսակներով փողոցային կայթպարերից, որ հեշտությամբ զիջումների կգնան։ Ցանկանալով սրել իրավիճակը՝ նա խորհրդարանի ամբիոնից արտաբերեց այսպիսի խոսքեր. «Հանրապետական կուսակցությունը, ՀՀԿ խմբակցությունն իրեն ոչնչացրեց անշրջելիորեն, սեփական ժողովրդին պատերազմ հայտարարող ուժը չի կարող գոյություն ունենալ»։ Հարց. ի՞նչ պատերազմի մասին էր խոսքը, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել՝ առանց գեթ մեկ կաթիլ արյուն հեղելու: Փաշինյանին հակադարձեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը։ Նա ասաց, որ կատարվող ամենը արտաքին ուժերի կողմից ուղղորդվող վատ սցենարի սկիզբն է։ Նրան անուշադիր էին լսում…
Հայ առաքելական եկեղեցու առաքելությունն է ազգին առաջնորդել դեպի ճշմարտության լույսը և կասեցնել կործանման ընթացքը: Բագրատ Սրբազանն այսօր առաջնորդում է այս տրամաբանությամբ՝ միավորել մարդկանց, տանել ներքին համերաշխության: Այս մասին գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը օրերս ընդդիմադիր դաշտի մի քանի ներկայացուցիչների, այդ թվում՝ պատգամավորների հետ տեղի ունեցած փակ հանդիպումներից մեկի ժամանակ նշել է, որ հայաստանյան իշխանություններին փոխանցել են իրենց լուրջ մտահոգությունները ՀՀ-ում քաղբանտարկյալների թեմայի վերաբերյալ։ Թերթին հայտնի է դարձել, որ ի մասնավորի առանձին շեշտվել է, թե առավել խնդրահարույց են տեսնում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին շուրջ 11 ամիս կալանքի տակ պահելու դրվագը։
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում ելույթի ժամանակ մեկնաբանեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ ընդդիմության դաշնակիցների մասին ռեպլիկը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ներկայությամբ վարչապետին «Դավաճան», «Հողատու» անվանելու համար մեղադրանք է առաջադրվել 62 տարեկան տարեց պապիկի՝ ԱԺԲ անդամ Տիգրան Դրմեյանին։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթի շրջանակներում իրավապահները կհարցաքննեն նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը, որը քաղաքացիների ընդվզումից սթրեսի էր ենթարկվել։