Последние новости

Քաղաքականություն

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԴԵՄՔՈՎ ՔՊ

2024-11-09 09:56
1020

ՔՊ խմբակցության պատգամավորների և գործադիր իշխանության անդամների սկանդալային գիշերային նիստի, ապա նաև վարչության արտահերթ նիստի մանրամասների մասին արտահոսքերը ԶԼՄ-ներում կազմակերպվել են ոչ այլ կերպ, քան անձամբ Փաշինյանի նախաձեռնությամբ: Արտահոսքերն ունեին կոնկրետ նպատակ. հավանական ընտրողները պետք է իմանան, որ ՔՊ-ն պատրաստվում է համապետական ընտրությունների՝ ընտրողաբար բացառելով նրանց, ում ժողովուրդը չի սիրում, և ընտրացուցակի առանցքային հորիզոնականների համար ընտրելով ամենից արժանավորներին։

  • «Հրապարակ». ԱՐՏԱԿԱՐԳ ՌԵԺԻՄԻ ԴՐՈՒՅԹԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ

    2024-11-08 12:01
    651

    «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության նախաձեռնած՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթում ընդգրկված որոշ աղմկահարույց դրույթներ, մեր տեղեկություններով, արժանացել են նաեւ օտարերկրյա որոշ դեսպանների ուշադրությանը, որոնք թեպետ անվերապահ աջակցում են Փաշինյանին, սակայն որոշ շրջանակներում կարծիք են հայտնել, որ նման խայտառակ, հակաժողովրդավարական փոփոխություններն անթույլատրելի են։ Խոսքը քվեարկությունից հետո՝ մինչեւ ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, արտակարգ դրություն հայտարարելու եւ դրա hիման վրա ընտրական գործընթացը չեղարկելու` նոր քվեարկություն նշանակելու մասին է, որի իրավունքը, ըստ նախագծի, ստանում է գործող վարչապետը։

  • ՊՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԹԱՓՈՒՐ ԵՆ. ԱԼԻևԻ ՊԱՀԱՆՋՆ ԵՆ ԿԱՏԱՐՈ՞ՒՄ. ՄԱՄՈՒԼ

    2024-11-08 11:41
    674

    «Հրապարակը» գրում է․ Մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանի գլխավոր զինկոմի պաշտոնը թափուր է՝ ԺՊ-ն Արեն Սարգսյանն է։ Նախկին պետ Արմեն Ավթանդիլյանին պաշտոնից ազատել են անցած տարվա օգոստոսին։

  • ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

    2024-11-08 11:25
    538

    Հայաստանի քաղաքական դաշտը կանգնած է մի ընտրության առջև, որի հետ այս իշխանությունները կապ չունեն։ Այդ ընտրության էությունը հետևյալն է. գալիք ընտրություններում պայքարել իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմություն վերցնելու համար։

  • ՇՈՈՒՄԵՆՆԵՐԸ ԶԻՋՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

    2024-11-08 09:49
    915

    ՀՈԿՈՒ Տխուր է ծիծաղը Քամալայի. Էլ կու-կու չի կանչում գլոբալիստական կկուն: Զարթնի՛ր, հոգնած ընդդիմություն։ Եթե մեր ընդդիմությունը պահպանել է մտքի սթափությունը, ապա պետք է շտապ պատրաստվի արտահերթ ընտրությունների։ Եվ ոչ միայն պատրաստվի, այլև ամեն ինչ անի դրանք նախաձեռնելու, օր առաջ անցկացնելու համար: Չնայած ամեն տեսակի անբարենպաստ գործոններին, այդ թվում՝ եղանակային պայմաններին:

  • ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԻՏԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՍԱԿԱՅՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ ԷՐԴՈՂԱՆԻՑ

    2024-11-07 17:00
    682

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

  • «ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ» . Ո՞Վ Է ԱՋԱԿՑԵԼ ԱՐՑԱԽՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ԲԱՑԻ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԱՂՋԻԿՆԵՐԻՑ

    2024-11-07 09:56
    1027

    Նոյեմբերի 2-ին լրատվամիջոցները հաղորդագրություն հրապարակեցին Հունգարիայում արցախցի դպրոցականների «արկածների» մասին: Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերին այդ երկիր արցախցի շուրջ 1000 փախստական երեխաների հանգստի մեկնելու մասին լուրը բուռն քննարկումներ հարուցեց սոցցանցերում։

  • ԶԱՐՄԱՆՈ՞ՒՄ ԵՔ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԴԵՍՊԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՍՊԱՆԵԼ ՀԱՅ ԴԵՍՊԱՆԻՆ

    2024-11-07 09:52
    602

    ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանին, հաղորդում է Politico-ն: Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպել էր Թուրքիայի դեսպանատունը՝ Թուրքիայի Հանրապետության 101-ամյակի կապակցությամբ: Հաղորդվում է, որ Հայաստանի դեսպանությունը Բրյուսելում դիվանագիտական առաքելություններին պաշտոնական բողոք է հղել՝ Բալայանի հասցեին Սադիգովի հնչեցրած սպառնալիքների առնչությամբ: Ինքը՝ Սադիգովը, կտրականորեն ժխտում է, իբր՝ նման բան չի եղել։

  • ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԼԵԶՎԻ ՍԱՅԹԱՔՈՒՄ ՉԷՐ, ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆՆ ԱՍԵԼ Է ԱՅՆ, ԻՆՉ ՑԱՆԿԱՑԵԼ Է․ Սուրեն ՄԱՆՈՒԿՅԱՆ

    2024-11-05 15:01
    592

    2019-20 թթ-ից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի շուրջ քննարկումները նվազել են: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանն՝ անդրադառնալով Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելն, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»։

  • ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՄՏԱԴՐՎԱԾ ՉԷ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՕԿՈՒՊԱՑՎԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ

    2024-11-05 10:08
    525

    Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների` մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպման և դրա հաղորդագրության կարևոր հատվածը, վերաբերվում է սահմազատվող հատվածների հերթականության վերաբերյալ քննարկմանը: