ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ՍՑԵՆԱՐՈՎ
ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովը՝ նվիրված 1949 թվականին Հյուսիսատլանտյան պայմանագրի ստորագրման 75-ամյակին, տեղի կունենա Վաշինգտոնում հուլիսի 9-11-ին: Հաղորդվում է, որ գագաթնաժողովում կքննարկվեն նոր կառույցի ստեղծման հարցերը՝ Կիևին օգնելու և Ուկրաինայի համար «դեպի ՆԱՏՕ կամուրջ» կառուցելու նպատակով, ինչը թույլ կտա նրան դառնալ դաշինքի անդամ, երբ դրա համար լինի իր՝ դաշինքի քաղաքական կամքը: