Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ԱՐՑԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, արձագանքելով Արցախում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու գործընթացին, գրում է. «Արցախի իշխանությունները չեն հանդարտվում։ Հիմա էլ սահմանադրական փոփոխությունների գործընթաց են սկսել։ Եվ ես չեմ հավատում նրանց հռչակած նպատակներին։ Այդ նպատակներին հասնելու այլ հնարավորություններ էլ կան։ Ու իրենք դա շատ լավ գիտեն։