«Հրապարակ». ՔՊ-ՈՒՄ ՉԿԱ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՊԱՏԱԿ. ԻՐԱՐ ԱՏՈՒՄ ԵՆ ԵՎ ՏԱԿ ԵՆ ՓՈՐՈՒՄ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող կուսակցությունում անհաշտ մթնոլորտ է ձևավորվել, կան խմբեր, որոնք մինչև հոգու խորքն ատում են իրար և իրար տակ են փորում։ Օրինակ, վարչապետի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարաբերություններն են լարվել, ըստ այդմ՝ նրանց թիմակիցների փոխհարաբերություններն էլ են անկառավարելի դարձել։