«Հրապարակ». ՍԱՄՎԵԼ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ ԴԵՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդեմ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի վարչական հայց է ներկայացվել, որով հայցվոր Իգոր Միրզախանյանը պահանջել է անվավեր ճանաչել Արցախի նախագահի 19.10.2023թ. հրամանագիրն ու այդ հրամանագրի համար հիմք հանդիսացած Արցախի Հանրապետության նախագահի 28.09.2023թ. հրամանագիրը։ Նշենք, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրը ևս ստորագրվել է 28.09.2023 թվականին։