Последние новости

Հասարակություն

«Հրապարակ». ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԿԱԶՄԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՄԱԼՐՎԵԼ

2024-01-26 11:30
597

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, անցած տարեվերջին Արցախի խորհրդարանի գաղտնի նիստում ձևավորվել է Արցախի հարցով միջազգային հանձնախումբ, որն օժտված է խորհրդարանի մանդատով և միջազգային կառույցներում ու տարբեր հարթակներում պետք է զբաղվի Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությամբ, հայրենադարձության և այլ խնդիրներով։ Մի քանի օր առաջ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ ինքն է իրականացնելու այդ հանձնախմբի աշխատանքների համակարգումը։