Последние новости

Մենք եվ աշխարհը

ԻՆՉՈ՞Ւ ԱԼԻԵՎԸ ՈՐՈՇԵՑ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՑ ՄԻ ՔԱՆԻՍԻՆ ՀԵՆՑ ՀԻՄԱ

2023-12-09 10:01
464

2021 թվականի ընտրությունների ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերիներին հորդորեց սպասել ևս մի երկու ամիս, սակայն անցել է 2,5 տարի։ Երբ շարունակում ես բանակցություններն այն բանից հետո, երբ մյուս կողմը խախտել է դրանք, դու նրան նույն ոգով շարունակելու քարտ բլանշ ես տալիս: Նա պետք է պնդեր, որ բանակցություններ չեն լինի, քանի դեռ չի եղել գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է կոնֆլիկտաբան, բանակցային փորձագետ Արթուր Մարտիրոսյանը։

  • Օ'ԲՐԱՅԸՆԻ ԱՊԱՇԽԱՐԱՆՔԸ ԵՎ ԱԼԻԵՎԻ «ՕՐԻՆԱԿԱՆ ԻՐՎՈՒՆՔԸ»

    2023-12-08 19:38
    721

    Երբ Փաշինյանն ինչ-որ բանի համար պայքարում է չափից ավելի եռանդագին, դա մեծ տագնապ է ծնում։ Քանզի նա հետո կորցնում է դա։ 2020 թվականի հոկտեմբերի կեսին կարելի էր դադարեցնել պատերազմը. Վլադիմիր Պուտինը ասել էր ռազմական գործողությունները դադարեցնելու Ալիևի համաձայնության մասին։ Հարցի գինն այն էր, որ Շուշիի նախկին ադրբեջանցի բնակիչները իրավունք ստանային վերադառնալ քաղաք, որը կշարունակեր մնալ հայկական հսկողության տակ։ Փաշինյանը հրաժարվեց։ Նա ասաց, որ կռվելու է։ Արդյունքում մենք հանձնեցինք Շուշին շատ ավելի վատ պայմաններով։ Եվ ոչ միայն Շուշին։

  • ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 87 ՏՈԿՈՍՈՎ

    2023-12-08 12:26
    473

    Արևմուտքը հոգնել է Ուկրաինայի պատերազմից, Կիևին արևմտյան խոստացված օգնության ծավալը տարեկան կտրվածքով օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում նվազել է 87 տոկոսով՝ 16-ից հասնելով երկու միլիարդ եվրոյի, հինգշաբթի՝ դեկտեմբերի 7-ին, հայտնել է RND-ը՝ մեջբերելով Քիլի Համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտի (IfW) տվյալները։ Սա նշանակում է, որ Արևմուտքի աջակցությունը Կիևին ընկել է ամենացածր մակարդակին՝ 2022 թվականի փետրվարի վերջին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկսվելուց ի վեր։

  • Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ ԲԱՔՎԻ ՇԱՀԵՐԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԵՆ ԱՄՆ-Ի ԵՎ ԵՄ-Ի ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՑ

    2023-12-08 11:40
    329

    Ադրբեջանը դեմ չէ, որպես այդպիսին, Արևմուտքի միջնորդությանը Ամենայն հավանականությամբ, հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ եվրոպական բանակցություններից հետո, ամերիկյանը նույնպես որոշ խնդիրների առաջ կկանգնի։ Նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված էր Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։ Սակայն սպասվող բանակցություններից 4 օր առաջ Բաքվից տեղեկություն է ստացվել, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է դրանց մասնակցել։ Այս մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

  • Ալեքսեյ ԱՆՊԻԼՈԳՈՎ․ ԱԼԻԵՎԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ Է ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-12-07 15:36
    487

    Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հայտարարությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև առանց ստուգումների ճանապարհի մասին:  

  • «Հրապարակ». ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՊԱՐԶ ԿԴԱՌՆԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԵՐԻՆ

    2023-12-07 11:53
    410

    «Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած բազում հրապարակումներին, որ պաշտոնական Մոսկվան մերժել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանը, ՔՊ-ից վստահեցնում են, որ մերժում չի եղել, ընթացակարգը եռամսյա ժամկետ է սահմանում՝ ագրեմանը մերժելու կամ հաստատելու մասով։

  • ՀԵՆՐԻ ՔԻՍԻՆՋԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԱՖՈՐԻԶՄՆԵՐԸ

    2023-12-07 10:18
    438

    ԱՄՆ նախկին պետքարտուղար, խաղաղության Նոբելյան մրցանակակիր Հենրի Քիսինջերը մահացել է 2023թ. նոյեմբերի 29-ին, 100 տարեկանում։

  • ՌԴ-Ն ՈՒ ԻՐԱՆԸ ՓԱԿՈՒՄ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԱՄԱՐ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ՝ ԿԱՍՊՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԱՍԻՆ

    2023-12-06 09:12
    453

    Ռուսաստանն ու Իրանը փակում են տարածաշրջանը Արևմուտքի միջամտության համար, և կասպյան ձևաչափը «3+3» հարթակի հետ սպասարկում է այդ օրակարգը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը՝ մեկնաբանելով Կասպյան խորհրդի ստեղծումը, ինչի մասին հայտարարվեց այսօր Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։

  • ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆ Է. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է 100 ՏԱՐԻ ԱՆՑ…

    2023-12-06 09:10
    621

    «Հայաստանի ոչնչացման ծրագիրն արդեն հաստատված է»,- ԱՄՆ-ից հայտարարել է իշխանության հակասահմանադրական զավթման սկզբնական փուլում Փաշինյանի մերձավոր զինակից Արմեն Չիբուխչյանը։ Նրա խոսքերով, եթե Փաշինյանը համաձայնի առանց միջնորդի բանակցելու Ալիևի առաջարկին, ապա այդ բանակցությունները կդառնան հանցավոր ծրագրի մաս, որի հեղինակներն են Ալիևն ու Էրդողանը: Եթե ծրագիրը, որի մասին խոսում է Չիբուխչյանը, արդեն մեկնարկել է, ապա Փաշինյանը դրա անքակտելի մասն է։ Մինչդեռ անցնող քաղաքական տարվա վերջին իրադարձություններն արդեն շտկումներ են մտցնում համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում։

  • BBC. Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՀԱՏԿԱՊԵՍ ԵԹԵ ՆՐԱՆՔ ԲԱՆՏՈՒՄ ԵՆ

    2023-12-05 17:39
    437

    Ադրբեջանական բանտում տասնյակ հայեր կան, որոնք ձերբակալվել կամ գերեվարվել են 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո։ Ինչո՞ւ ադրբեջանցի իրավապաշտպանները չեն պաշտպանում հայերին. Ինչի՞ց է կախված նրանց վերադարձը։ Այս և այլ հարցերի մենք փորձել ենք պատասխանել այս տեքստում, գրում է BBC-ն։