Foreign Policy in Focus․ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՄՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԱԾՈ ՎԱՌԵԼԻՔՆ Է, ՈՉ ԹԵ ՀԱՅԵՐԸ
Վաշինգտոնի պաշտոնատար անձինք կրկնապատկում են Կովկասով անցնելիք նոր էներգետիկ միջանցքի ստեղծման ջանքերը, այն կմիավորի Եվրոպան և Ասիան, գրել է FPIF-ը։
КАТОЛИКОС ВСЕХ АРМЯН ОТБЫЛ С ВИЗИТОМ В БЕЛАРУСЬ
УРОВЕНЬ ПРОДОВОЛЬСТВЕННОЙ НЕОБЕСПЕЧЕННОСТИ В АРМЕНИИ СОСТАВЛЯЕТ ОКОЛО 23% - ООН
ООН НЕ ВОВЛЕЧЕНА В ПЕРЕГОВОРЫ МЕЖДУ РОССИЕЙ И УКРАИНОЙ
ПАШИНЯН И МАКРОН ОБСУДИЛИ АРМЯНО-АЗЕРБАЙДЖАНСКУЮ ТЕМУ
ГОСДЕП: ИРАН ВПЕРВЫЕ ВЫНУЖДЕН ВЕСТИ ПЕРЕГОВОРЫ ПОД УГРОЗОЙ ПРИМЕНЕНИЯ СИЛЫ США
ДТП С АВТОБУСОМ В ЕРЕВАНЕ: ВСЕ ПОСТРАДАВШИЕ ВЫПИСАНЫ, КРОМЕ ОДНОГО РЕБЕНКА
Վաշինգտոնի պաշտոնատար անձինք կրկնապատկում են Կովկասով անցնելիք նոր էներգետիկ միջանցքի ստեղծման ջանքերը, այն կմիավորի Եվրոպան և Ասիան, գրել է FPIF-ը։
Նախագահ Ջո Բայդենը կողմ է Ուկրաինային աջակցությանը, բայց այնքան էլ վստահ չէ, որ կկարողանա իրականացնել այդ աջակցությունը, գրել է Politico ամերիկյան պորտալը։
Եվրամիությունը մտադիր չէ զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն: «ԵՄ-ն չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այն արժեքների քաղաքական և տնտեսական համայնք է»,-նշել է Ստանոն՝ հավելելով, որ Եվրամիությունը չի նախատեսում հայ զինվորականներին մարզել ԵՄ անդամ երկրների տարածքում։ ԵՄ-ն ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն այս առումով կոնկրետ որոշումներ դեռ չկան:
Նոբելյան մրցանակակիրներ, խոշոր գործարարներ, պետությունների նախկին ղեկավարներ և քաղաքացիական հասարակության առաջնորդներ միավորվել են՝ կոչ անելով անվերապահորեն ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար կալանքի տակ պահվող հայերին։
Զվարճալի մարդիկ են Էրդողանն ու Ալիևը՝ երկու պետություն ունեցող նույն ժողովրդի երկու նախագահները։ Մի կողմից, սիրում են միջազգային հարթակներում փարիսեցիություն անել, իբր՝ որքա՜ն խաղաղասեր ու վեհանձն են իրենք, ինչքա՜ն են խաղաղություն ցանկանում տարածաշրջանում և այդ իսկ պատճառով առաջինը Հայաստանին առաջարկեցին խաղաղության չիբուխը ծխել։ Ահա թե ինչպես է ճամարտակում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ. «Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը և անում է ամեն հնարավորը, որպեսզի փաստաթուղթը ստորագրվի։ ԱՄՆ-ում ևս նույն դիրքորոշումն ունեն։ Համոզված ենք, որ տարածաշրջանում կարգավորումը բխում է բուն տարածաշրջանի շահերից»։
Հոկտեմբերի վերջին ՀՀ ՔԿ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախում առևանգվել է 6 զինվորական և 10 քաղաքացիական անձ։ Բաքուն հաստատեց իր վերահսկողության տակ միայն 9-ի գտնվելու փաստը, որոնցից 8-ը՝ Արցախի նախկին և ներկա առաջնորդները։ Մարդիկ, որոնց անվան հետ է կապված հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը ինչպես սկզբնական շրջանում, այնպես էլ վերջին տարիներին: Մարդիկ, որոնք շատ առումներով դարձել են այդ պայքարի խորհրդանիշը, հերոսական Արցախի ու նրա անկոտրում ոգու խորհրդանիշը։ Մարդիկ, որոնց վերադարձման մասին պետք է անդադրում ու անդադար խոսել միջազգային բոլոր հարթակներում, բոլոր ամբիոններից, բոլոր լեզուներով ու բոլոր մայրաքաղաքներում։
Ցավոք, այս տարին «նշանավորվեց» մարդու իրավունքների ծանրագույն խախտումներով. Ադրբեջանը 9 ամսից ավելի շրջափակված պահեց մեր 120,000 հայրենակցի Արցախում, իսկ հետո էլ ենթարկեց զանգվածային ունեզրկման ու Հայրենիքից բռնի տեղահանման, զինված հարձակումներով զրկեց ապրելու իրավունքից, ենթարկեց ֆիզիկական ու հոգեկան անմարդկաին տառապանքների: Հետո սկսեց ամեն ինչ հերքել ու կեղծել: Այս ամենը տեղի ունեցավ ամբողջ աշխարհի աչքի առաջ: Այս մասին ասվում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ուղերձում՝ ՄԻ պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Բոլոր պայմանագրերում միշտ կա չազդարարվող մաս, որը հետագայում ի հայտ է գալիս։ Հայաստանի համար գերիների ազատ արձակումը շատ լուրջ ձեռքբերում է, որը բարձրացնում է իշխանության հեղինակությունը։ Ալիևը հիանալի հասկանում է, որ դա պետք է Հայաստանին, ուստի այսթանձրուկի ներքո հավանաբար կան պայմաններ, որոնք չեն ազդարարվում, քանի որ այդ պայմանները կարող են տհաճ լինել Հայաստանի կառավարության համար։ Այս մասին դեկտեմբերի 8-ին News.am-ի հետ զրույցում ասել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը։
Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունների հզոր ալիք է սկսվել։ Նրանք մեղադրվում են ԱՄՆ-ի հետ համագործակցելու մեջ։ Միաժամանակ երկրում հակաամերիկյան արշավ է ընթանում․ ամերիկյան բուհերի շրջանավարտները հայտարարվում են լրտեսներ, իսկ Վաշինգտոնը մեղադրվում է հայանպաստ քաղաքականության մեջ։ Ո՞րն է ձերբակալությունների և արշավի իրական պատճառը։
ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԻ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ Սառը պատերազմի ավարտից և ԽՍՀՄ փլուզումից հետո, ձևավորվեց նոր աշխարհակարգ՝ ամերիկյան գերիշխանությամբ: Աշխարհում սեփական դիրքերը ամրապնդելու և նոր ձևավորված երկրներում ազդեցության տարածման նպատակով ԱՄՆ-ը սկսեց ակտիվ աշխատել 15 նորանկախ պետությունների, այդ թվում՝ նաև Ռուսաստանի Դաշնության հետ։