Последние новости

Մենք եվ աշխարհը

100 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹՐԱՄՓԻ ԹԻՄԻ ՀԵՏ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՓՈՒՄՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՉԵՆ ՏՎԵԼ

2025-05-12 19:19
718

Քանի որ անցնող 100 օրվա ընթացքում Թրամփի թիմի հետ Հայաստանի իշխանությունների շփումներն առանձնապես արդյունքներ չեն տվել, հնարավոր չի եղել ակտիվ ներգրավվածություն ապահովել երկկողմ հարաբերություններում, ՀՀ իշխանությունները որոշում են կայացրել վարչակազմի հետ համագործակցություն հաստատելու համար այլ տարբերակներ գտնել։ Այս մասին գրում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը։

  • ՏԱԹԵՎԸ ԵՎ ՈՐՈՏԱՆԻ ԿԻՐՃԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԹԵԿՆԱԾՈՒ

    2025-05-12 17:30
    818

    Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) հաջողությամբ անցկացվեց գիտագործնական աշխատաժողով՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների տարածքների համալիր կառավարմանը։ Ուշադրության կենտրոնում էին Տաթևի վանական համալիրը և Որոտանի կիրճը՝ եզակի պատմամշակութային և բնական համադրություն, որը 1995 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։

  • Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ․ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՈՐԾՈՒՄ ԽՍՀՄ ԴԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼԸ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ Է

    2025-05-12 11:16
    396

    Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի գործում ԽՍՀՄ դերը նվազեցնելն ու նսեմացնելը երբեք չի եղել ամերիկյան հատուկ ծառայությունների նախաձեռնությունը: Դա եղել է և կա բրիտանական հատուկ ծառայությունների քարոզչական ծրագիրը, ինչը սկսվել է 1945-ի մայիսի 9-ից անմիջապես հետո, բայց «արդյունաբերական հիմքերի վրա է դրվել» անցած դարի 70-ական թվականներին: Խոսքը միայն «Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտը թմբկահարելու, բայց «Մյունխենյան գործարքը» անտեսելու մասին չէ:

  • Հենրիխ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՆԵՐԿԱՅԻՍ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ ԵՆ ԵՐԿԻՐԸ ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԻ ՓՈՐՁԱԴԱՇՏԻ

    2025-05-12 11:06
    380

    Աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ։ Ռուսաստանը, օգտագործելով իր ռազմաքաղաքական հաջողությունը, խաղաղության գործընթացի նախաձեռնող է դառնում՝ Ուկրաինայի հետ բանակցություններ վերսկսելով։ Թուրքիան հետևողականորեն իրականացնում է իր պանթյուրքիստական ռազմավարությունը՝ խորացնելով դիրքերը տարածաշրջանում և ամրապնդելով համագործակցությունը ԱՄՆ-ի,ՌԴ-ի և այլ գերտերությունների հետ՝ բարձրացնելով երկկողմ վստահության մակարդակը։

  • Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ․ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՆԻԿՈԼԸ ԼԱՐՎԱԾ, ՇՓՈԹՎԱԾ ՈՒ ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ ԱՆԿԱՅՈՒՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

    2025-05-12 10:39
    346

    Ինչո՞ւ էր Նիկոլը լարված, շփոթված ու հոգեբանորեն անկայուն Մոսկվայում։ Դա ակնհայտ էր՝ թե՛ նրա անհանգիստ շարժումներից, թե՛ կցկտուր ժեստիկուլյացիայից ու ակնհայտ մոլորված պահվածքից։ Նա իր «ափսեում» չէր։ Անկապ ու կաշկանդված ներկայություն էր՝ մեկուսացած, շփումներից զուրկ, ինչպես կարելի էր նկատել պաշտոնական լուսանկարներում ու տեսանյութերում։ Նրա կեցվածքում նկատվում էր տարօրինակ լքվածություն, արտաքին շիվարություն ու ներքին խեղվածություն։ Սա պարզապես ձևական, խիստ պրոտոկոլային այց էր՝ առանց իրական բովանդակության։

  • Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՈՐԵՎԷ ՌԵԱԼ ԲԱՆ ՉԱՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-05-10 08:28
    617

    Սա այն օրն է, երբ որոշվեց Հայաստանի, հայ ժողովրդի ապագան, և հայ ժողովուրդը այդ հաղթանակից հետո ապրեց աննախադեպ վերածնունդ իր պատմության մեջ, որը հազարամյակներով չէր տեսել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 9–ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։  

  • ՇՈՒՇԻՆ ԻՍԼԱՄԱՑՎՈՒՄ Է

    2025-05-09 20:31
    538

    «Իսլամացվում է Շուշին․ Շուշիի բարձրադիր կետում 2021 թվականի մայիսին կատարվել է մզկիթի հիմնարկեք, այն նույն վայրում, ուր անմիջապես պատերազմից հետո ոչնչացվել էր Հայոց ցեղասպանությանը, Արցախյան Ազատամարտին և Հայրենական պատերազմին նվիրված Շուշիի հուշահամալիրը»,-նշված է ԼՂ փախստականների իրավապաշտպան միության հայտարարության մեջ։ Միությունը մայիսի 9-ի առիթով հայտարարություն է տարածել, որում ասվում է.

  • ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇՔԵՐԹԸ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-05-09 11:14
    433

    Մոսկվայում մեկնարկել են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումները։ Շուտով կմեկնարկի Հաղթանակի շքերթը, որին ներկա գտնվելու համար Մոսկվա են մեկնել մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

  • Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆԱԿԻՑԸ ՉԷ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-05-09 11:09
    403

    Ադրբեջանն Անդրկովկասում Ռուսաստանի դաշնակիցը չէ, Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, և ոչ միայն Անդրկովկասում, այլև սկզբունքորեն։ News.am-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։  

  • Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ․ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԲԱՔՎԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

    2025-05-06 11:10
    923

    Մենք ունեք տեղեկություն, որ Բաքվում գտնվող միջազգային անկախ հետազոտողի մուտքն արգելվել է Ռազմական դատարան: Այս մասին News.am-ին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը: