ՎԵՐԱԴԱՐՁՆ ԱՐՑԱԽ ՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ. ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՈՒՄ ԿԼԱԱՐԸ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին հերթական անգամ հիշեցրել է արցախցիների վերադարձի իրավունքի մասին: «Եկեք չմոռանանք իրենց հողից վտարված Լեռնային Ղարաբաղի հայերի մասին, որոնց վերադարձի իրավունքը ամրագրված է Միջազգային դատարանի կողմից»,- գրել է նա սոցցանցերում: Մեկ ամիս առաջ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին էլ հույս հայտնեց, որ պայմաններ կստեղծվեն փախստականների կամավոր վերադարձի համար, նշելով, որ «դրա համար հարկավոր են երկխոսություն և բանակցություններ, որոնց նպատակը պետք է լինի անվտանգության ապահովումն ու նրանց իրավունքների իրացումը»: