FH. Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար
Երևանի ավագանու ընտրություններից առաջ և անցած տարի Երևանի քաղաքապետի պաշտոնանկությունից հետո Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2022 թվականի սեպտեմբերին Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում նշանակեց ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Ավելի ուշ Ավինյանը դարձավ Հայաստանի մայրաքաղաքի փաստացի քաղաքապետ՝ 2023 թվականի մարտին քաղաքապետի հրաժարականից հետո՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերին քաղաքապետի պաշտոնում նրա պաշտոնապես ընտրվելը։ Այս մասին «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը նշել է իր «Nations in Transit 2024» տարեկան զեկույցում։