ՌԴ ԱԳՆ. Ադրբեջանում կամ Հայաստանում ՆԱՏՕ-ի ակտիվությունն ապակառուցողական է
ՆԱՏՕ-ի ակտիվությունը Հարավային Կովկասում, անկախ նրանից՝ դա Ադրբեջանում է, թե Հայաստանում, ապակառուցողական բնույթ է կրում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն գեներալ Յանուշ Ադամչակի՝ վերջերս Բաքու կատարած այցը: