Իշխան Սաղաթելյան․ Հայտնի է Վայոց Ձորում 10 ձերբակալվածի մասին
Երեկ համացանցում տարածվել է ինչ-որ ձայնագրություն, պարզ չէ` ում կողմից, որի արդյունքում քննչական մարմինները հարուցել են քրեական գործ և այսօր առավոտից խուզարկություններ են սկսվել Դաշնակցության` Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը: