ՌԴ-ն տաջիկներից հետո զանգվածաբար արգելում է Ուզբեկստանի և Ղրղզստանի քաղաքացիների մուտքը
Ռուս սահմանապահներն սկսել են զանգվածաբար մերժել Ուզբեկստանի և Ղրղզստանի քաղաքացիների մուտքը. այս խնդրին օտարերկրացիները վերջին ժամանակներս բախվում են օդանավակայաններում և ցամաքային անցակետերում, գրել է «Агентство»-ն՝ հղում կատարելով իրավապաշտպան Վալենտինա Չուպիկին։ Ավելի վաղ ՌԴ իշխանությունները զանգվածաբար արգելում էին միայն Տաջիկստանի քաղաքացիների մուտքը երկիր։