ԿԸՀ․ Թուրքիայի ընդդիմադիրները կղեկավարեն 35 քաղաքում, իսկ Էրդողանի կուսակցությունը՝ 24
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը կղեկավարի 35 քաղաքում, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը՝ 24: Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։